Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

10/06/2016
- 10 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իրոք, Գերմանիայի Բունդեսթագի հունիսի 2-ի որոշումը աննախադեպ էր բազմաթիվ առումներովՙ ե՛ւ պատմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական ու քարոզչական: Դա կոնկրետ հետեւանքներ ենթադրող որոշում էր, անհամեմատ տարողունակ եւ հեռագնաՙ քան Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում ցարդ արձանագրված մեր հաջողությունները: Այդ որոշման նշանակությունը հետայսու կարող է գերազանցվել միայն Թուրքիայի Հանրապետության Մեջլիսի համապատասխան որոշմամբ… Հետեւաբար այսուհետեւ, 2016 թ. հունիսի 2-ից հետո, կարիք չկա Ցեղասպանությունը դեռեւս չճանաչած երկրներին, գլխավորությամբ Մ. Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի, դիվանագիտական կամ լոբբիստական միջոցներով համոզելու կամ հորդորելու: Եթե ճանաչեն, ինչպես ամերիկացիներն իրենք են ասումՙ good for them (լավ է իրե՛նց համար): Ավելի լավ կլինի, եթե վերոնշյալ երկրներն ու մյուսները աշխատեն ստիպել գլխավոր հանցագործին տեղի տալու, ի վերջո ընդունելու իր մեղքը եւ նստելու հատուցման սեղանին:

Անշուշտ, ինչպես եւ սպասվում էր, Էրդողանի իշխանությունը, թվում էՙ ներկա պահին թուրքական որեւէ իշխանություն, դեռեւս շատ հեռու է նման քայլ կատարելու մտքից: Ընդհակառակն, Աբդուլ Համիդի հետնորդները հիմա դավաճաններ են փնտրում ամեն տեղ, նույնիսկ Ջեմ Օզդեմիրի DNA-ն են, այսինքն նրա թրքությունն են ուզում ստուգել, ակամա փաստելով կրկին, որ ճշմարիտ թուրքը հեռու է ճշմարտությունից: Պետական իսկական շիզոֆրենիա:

Բարեբախտաբար սակայն, կան թուրքեր, ինչպես Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավորները, ու նրանցից առաջՙ Ռաղըբ Զարակոլուի եւ Թաներ Աքչամի նման մտավորականներ, որոնց համար հանցապարտի բեռը իսկապես ծանր է քաղաքակիրթ ազգ ու պետություն դառնալու ճանապարհին: Հունիսի 2-ի որոշումը անկասկած ստվարացնելու է ճշմարտասեր թուրքերի շարքերը:

Մինչ այդ… վերադառնանք Բունդեսթագի որոշմանը, որի նշանակությունը, ինչպես ասացի, շատ է տարողունակ: Եվ այս իմաստով պետք է արդարորեն գնահատել գերմանացի միակ պատգամավորինՙ Բեթինա Քութլանին, որը դեմ քվեարկեց ցեղասպանության բանաձեւին: Ոչ այնքան նրա համար, որ նա իր բացառութամբ հաստատեց օրինաչափությունը, որքանՙ քվեարկությունից անմիջապես հետո ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին պատասխանելիս անկեղծություն դրսեւորեցՙ «Հայաստանը կարող է Գերմանիայից փոխհատուցում պահանջել»: Եվ իսկապես, եթե մեղսակից ես եւ ընդունում ես մեղսակցությունդ, ապա պետք է կա՛մ փոխհատուցես, կա՛մ էլ ստանաս տուժող կողմի ներողամտությունը: Բայց ներողամտությունը միջպետական եւ ազգային մակարդակներում թույլատրելի չէ, նույնիսկ հանրաքվեով: Անհրաժեշտ է փոխհատուցել: Թե ո՞ր չափով եւ ի՞նչպեսՙ որոշումը պետք է կայացնեն համապատասխան պետական մարմիններըՙ իրավաբանների, ֆինանսիստների, պատմաբանների մասնագիտական ուղղորդմամբ: Անշուշտ դա երկարատեւ ու տքնաջան աշխատանք է պահանջումՙ այնքան շատ են վավերագրություններն ու փաստաթղթերըՙ Ուրֆայի (Եդեսիա) կոտորածներից մինչեւ Դոյչե Բանկում ի պահ դրված միլիոնավոր գումարների գոյություն ու Ցեղասպանության ծրագրավորման ու գործադրման մեթոդոլոգիաների ուսուցումը վկայող: Անձնական ու մասնակի նախաձեռնություններն այս պարագայում անթույլատրելի են: Պատրաստվենք պետականորեն աշխատելու:

Գերմանիայի կողմից պատմական պատասխանատվության ստանձնումը չի կարող միայն բարոյական մակարդակի վրա մնալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՎԵՌԱՑՎԱԾ ՎՈԿԱԼ

Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿՁԵՐԲԱԿԱԼԵ՞Ն

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԿՁԵՐԲԱԿԱԼԵ՞Ն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական