ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետեւողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար ստանալու ժամանակ ձերբակալվել է Երեւան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը»:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Ավետիսյանը վերջին օրերին ձերբակալված առաջին բարձրաստիճան զինվորականը չէ. վերջի՞նը, դժվար հարց է, ավելի դժվար, քան 5000 դոլարից հրաժարվելը:



