Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

SI VIS PACEM, PARA BELLUM

27/05/2016
- 27 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական պատմաբան

Կամ Ադրբեջանը աշխատում է զինվել հեռահար ՕՄՀՀ-ներով

Ներկայումս ադրբեջանական զինված ուժերն աշխատանքներ են իրականացնում հեռահար օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ (ՕՄՀՀ) ձեռք բերելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Ազերի դիֆենս» («Ադրբեջանական պաշտպանություն») հանդեսը, այս մասին հայտարարել է ադրբեջանական բանակի հրթիռային զորքերի եւ հրետանու հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը:

Վերջինս նշել է, թե ադրբեջանական պետությունը պետք է ունենա 200, 300 եւ 500 կմ հեռահարությամբ ՕՄՀՀ-ներ:

«Մենք կարող ենք ոչնչացնել թշնամու ցանկացած օբյեկտը` ճշգրիտ հարվածով: Եթե մեր գերագույն գլխավոր հրամանատարը հրաման արձակի, ապա մենք կարող ենք հարվածել Երեւանին»,- ասել է կովկասյան թուրքերի բանակի գեներալը:

Կարելի է եզրակացնել.

1. Սա հերթական վկայությունն է այն իրողության, որ թուրքերը` կովկասյան եւ օսմանյան, քեմալական կամ էրդողանյան, առաջնորդվում են «Այս հողի վրա կա՛մ մենք, կա՛մ հայերը» ցեղասպանական քաղաքական սկզբունքով. ընդ որում նրանք պատրաստ են դա իրականացնել 6-րդ սերնդի պատերազմի միջոցով.

2. Պետք է թուրք-ազերիական այս ծրագրերին հակադրել ՀՀ-ում եւ Արցախում մեր սեփական հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության հզոր համակարգի ծավալումը.

3. Զարգացնել հայկական պետականության քաղաքացիական պաշտպանության համակարգը` մեր ազգաբնակչությունը եւ տնտեսությունը պաշտպանելու նպատակով.

4. Զարգացնել մեր սեփական միջին եւ հեռահար ՕՄՄՀ-ների համակարգը, դրանով իսկ անցնելով 6-րդ սերնդի պատերազմ մղելու ընդունակ պետությունների շարքը.

5. Օսմանա-թուրքական ռազմադաշինքը պատրաստվում է վճռական պատերազմի: Ի դեպ, նրանք իրենց ռազմադաշինքին են ներգրավել նաեւ մեր հյուսիսային` քրիստոնյա հարեւանին` Վրաստանին (ինչպես 1918 թվականին): Ուստի պատրաստ պիտի լինենք ռազմական ագրեսիային թե՛ արեւելքից` (Արցախ, Գեղարքունիք, Տավուշ,), թե՛ հարավ-արեւմուտքից` (Նախիջեւան), թե՛ Արեւմուտքից` օսմանյան թուրքերի կողմից… միաժամանակ նաեւ չբացառելով դավադիր հարվածը Վրաստանի տարածքով… Հայաստանը պետք է անցնի շրջանաձեւ պաշտպանության…

6. Ամենայն հավանականությամբ, կովկասյան թուրքերը` օսմանցիների աջակցությամբ հերթական «բլից-կրիգի» փորձը կանեն… Օսմանա-ազերիական ռազմադաշինքը փորձելու է ՀՀ-ին պարտության մատնել եւ պատերազմից դուրս հանել, քանի դեռ ամբողջ ուժով չի պայթել պատերազմը Արեւմտյան Հայաստանում` հիմնականում քրդերի ձեռքով, ինչպես նաեւ` Թուրքիայի շուրջ` Սիրիայում, Իրաքում, Սեւ ծով-Ղրիմյան ուղղությամբ…

7. ՀՀ-ն պետք է անցնի շվեյցարա-իսրայելական պաշտպանական համակարգի, ստեղծի համաժողովրդական ռեզերվային բանակ: Բացի այդ` սփյուռքում, հատկապես` Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի եւ Ասիայի երկրներում պետք է ստեղծել Համահայկական Ազգային Գվարդիա` ՀԱԳ:

8. Մաքրել եւ հզորացնել ՀՀ պաշտպանական համակարգը…

9. Հաղթելու հնարավորություն ունենք, եթե ունենանք վճռական եւ մաքուր ռազմաքաղաքական ղեկավարություն…

***

Պատերազմն այլընտրանք չունի… ՀՀ գոյության 25 տարին, Արցախի անկախ Հանրապետութեան 25 տարին, հայ – թուրքական դիմակայության 600 տարիները, մարդկային հասարակության գոյության ամբողջ ընթացքը եւ հատկապես պետականության գոյության 5000 տարիները ցույց են տալիս, որ հին աշխարհում բանաձեւված հայտնի ճշմարտությունը այժմ էլ չի կորցրել իր արդիականությունը: Si vis pacem, para bellum… Հատկապես, եթե դրացիդ թուրքն է` թե՛ կովկասյան, թե՛ օսմանյան… Անդորր կուզես, պատրաստվի՛ր ռազմի…

Թուրքը միայն շահագործում է խաղաղությունը… Նա խաղաղություն չի սիրում… Նա ձգտում է մեր ոչնչացմանը… Մնացյալը կեղծ է: Մնացյալը դիվանագիտություն է կամ խաբեություն… Արցախյան հարցը, որպես Հայկական հարցի մի մասը, ունի միայն ուժային լուծում… Ուժ ասվածը թե՛ ռազմական ուժն է, թե՛ գիտատեխնիկական, թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ հոգեբարոյական, թե՛ այլ… Ազգի ամբողջ ուժըՙ դեպի Հայաստան, ներառեալ Արցախ եւ Ջավախք…

Արդյո՞ք հայությունը ընդունակ է, ատա՞կ է հաղթելու…

Այո՛:

Քանզի այլ տարբերակ չունի՛:

Այլ տարբերակը մա՛հն է…

Հասկանա՛նք ու հիշե՛նք նաեւ հետեւյալ ճշմարտությունը.

«Խնդիրներն այնքանով են հսկայական եւ անհաղթահարելի թվում, որքան մեր միտքն է թույլ: Իսկ որքան հզոր է մեր միտքը, այնքան աննշան կթվան նաեւ խնդիրները»: (Մարկ Ֆիշեր):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԴԱՇԻՆՔԸ

Հաջորդ գրառումը

«ԿՈՄԱՑՈՒ» ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ԿՈՄԱՑՈՒ» ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական