Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՔՆՆԱԽՈՒՅԶ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

27/05/2016
- 27 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Մայիսի 16-20-ին Մոսկվայում էր գտնվում հայաստանյան մի խումբ ԶԼՄ-ների ղեկավարների եւ առաջատար լրագրողների պատվիրակությունը: Ճանաչողական այցի նպատակն էր հանդիպել Ռուսաստանի օրենսդիր եւ գործադիր մարմինների պատասխանատու ներկայացուցիչների, լրագրողների, քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետՙ ռուս-հայկական բազմաբնույթ հարաբերությունների արդի վիճակի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար: Պատվիրակության մեջ էին Շավարշ Գեւորգյանըՙ Հայկական երկրորդ հեռուստաալիքից, Միհրան Հակոբյանըՙ «Արարատ» հեռուստաալիքից, Իվետա Տոնոյանըՙ «Կենտրոն» հեռուստաալիքից, Հայկ Բաբուխանյանըՙ «Իրավունք» մեդիա-հոլդինգից, Նելլի Գրիգորյանըՙ «Առավոտ» օրաթերթից, Մարիա Ասատրյանըՙ «news.am» լրատվական գործակալությունից եւ տողերիս հեղինակը: Պատվիրակությանը հյուրընկալել էր Մոսկվայի Հայ երիտասարդական միությունների ընկերակցությունը, իսկ ծրագիրն իրականացվել էր ՌԴ Նախագահի հատկացրած դրամաշնորհի հիման վրա: Այցելությունը նախապատրաստվել էր վաղուց եւ ուղեւորության սկզբից մեկ շաբաթ առաջ Մոսկվայի բոլոր հյուրընկալներին մեր լրագրողներն արդեն ուղարկել էին իրենց խիստ ու հանգամանալից հարցերը: Այցը համընկավ մի ժամանակաշրջանի հետ, երբ Քառօրյա պատերազմից հետո հայկական հասարակությունը տագնապ ու անհանգստություններ ունի, քննախույզ հայացքով է նայում հայ-ռուսական ռազմավարական դաշինքին եւ պատասխաններ է փնտրում ստեղծված իրավիճակի ծնած բազմաբնույթ հարցերին: Այսօրՙ ուղեւորությունից վեց օր անց, գրելով այս վերլուծական-հաշվետվությունը, փորձում եմ խմբավորել մեր տպավորությունները եւ գնահատել ստացված առատ տեղեկատվությունը:

Հայ-ռուսական տնտեսական կապերը կրկին վերելքի մեջ են

Հայկական պատվիրակությանն ընդունեցին ՌԴ Տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան: Երկուսն էլ շատ լուրջ տնտեսագետներ են եւ շատ լավ գիտեն Հայաստանն ու հայ-ռուսական տնտեսական օրակարգերը: 2015թ. տնտեսական դժվարություններից ու նահանջից հետո այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով արտահանման եւ ներկրման ծավալները զգալիորեն սկսել են ավելանալ: Մի շարք ոլորտներում դրանց աճը ուղղակի պատկառելի թիվ է կազմում: Հետաքրքրական է, որ հայկական ապրանքները սկսել են մտնել նոր շուկաներ, օրինակՙ Ղրղզստանում: Ռուսաստանում մշտապես բնակվում է մոտ 430 հազար ՀՀ քաղաքացի, եւ տարվա կեսին պարզ կդառնա, թե կվերականգնվե՞ն արդյոք աշխատանքային միգրացիայի 2012-2013թթ. մակարդակները:

Երկու պաշտոնյաներն էլ հատուկ պատրաստվել էին այս հանդիպումներին եւ հասկանում էին, որ խոսում են հայկական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Դրա համար էլ զրույցները արտակարգ բովանդակալից էինՙ հագեցած տվյալներով ու փաստերով, առանց շրջանցելու խորդուբորդերը: Այս պահին, բացի Հայկական ատոմակայանի վերակառուցման ծրագրից, հայ-ռուսական այլ ներդրումային խոշոր ծրագրեր չկան: Հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը կազմում է 4,5 միլիարդ դոլար: Ուղիղ ներդրումների ծավալով Ռուսաստանը մեր երկրում առաջին տեղում է: Միաժամանակ հայկական մթերքը, որ սկսել է առատորեն շարժվել դեպի Ռուսաստան Արեւմուտքի եւ Թուրքիայի նկատմամբ կիրառվող արգելամիջոցների համապատկերում, իր վրա է հրավիրել ռուս ներդրողների ուշադրությունը, որպես նշանակալից համագործակցության մի նոր ոլորտ: Սպասվում է, որ այս տարի ռուս զբոսաշրջիկների թիվը Հայաստան կրկին կաճի, իսկ դա խնդիր է դնում անընդհատ կատարելագործել մեր զբոսաշրջիկային ինդուստրիան:

Զգուշորեն, բայց պատշաճ խորությամբ սկսել է քննարկվել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրը եւ եթե արեւմտյան պատժամիջոցները երկարեն, դա միայն կխթանի արդյունաբերության ասպարեզում գերակա զարգացման ծրագրերի ստեղծումը:

Ռուսաստանը հայկական պատրաստի արտադրանքի գլխավոր շուկան է եւ այն տեսանելի հեռանկարում անհնար է փոխարինել որեւէ այլ շուկայով: Հայկական արտահանման ծավալների մեծացումը խոսում է այն մասին, որ ԵԱՏՄ ձեւավորման առաջին տարվա տնտեսական ճգնաժամին համընկած դժվարությունները սկսում են կամաց-կամաց հաղթահարվել: Չնայած արգելամիջոցների ծնած դժվարությանը եւ ֆինանսատնտեսական ճգնաժամինՙ Ռուսաստանը շարունակում է համառորեն առաջ մղել եվրասիական ինտեգրման ծրագիրը, եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը դիտարկվում է այս ասպարեզում գործունյա եւ մերձավոր դաշնակից: Հայերիս մասին մոսկովյան զրուցակիցներից շատերը օգտագործում էին «եղբայրական ժողովուրդ» եզրը, եւ հայերը Ռուսաստանում իսկապես օգտվում են տեղի ընձեռած հասարակական, տնտեսական ու մշակութային բոլոր հնարավորություններից: Այս մասին գիտեն բոլորը, որովհետեւ հայերը Ռուսաստանին կապված են միլիոնավոր թելերով, բայց սա կարեւոր էր լսել բարձր պաշտոնյաներից, որովհետեւ դա վերաբերմունք է բարձր իշխանությունների կողմից:

Ռազմավարական դաշինք եւ ռազմավարական գործընկերություն

Այցի օրերին արտաքին գործերի նախարարությունում, Պետական Դումայում եւ Դաշնության Խորհրդում անցկացված հանդիպումների արդյունքում շատ կարեւոր հիշեցումներ արվեցին, որոնք բնորոշում են մեր երկկողմ հարաբերությունների արդի վիճակը: Առաջին տպավորությունն այն է, որ Ռուսաստանի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունում գերազանց տիրապետում են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգերին, շատ լավ ծանոթ են մեր երկրի վիճակին եւ Հայաստանը համարում են մերձավորագույն դաշնակից: Այս պարզաբանումը կարեւոր է, որովհետեւ մեր հասարակության մեջ շատ հարցեր են առաջանում, թե ինչու է Ռուսաստանը հավասար նժարի վրա դնում Հայաստանն ու Ադրբեջանը: Ամենակոմպետենտ շուրթերից մեզ պարզ հայտարարվեց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ մեր երկիրը Ռուսաստանի ամենասերտ գործընկերն է հարավկովկասյան տարածաշրջանում:

Միաժամանակ նույնպես պարզ եւ հստակ մեզ ասացին, որ չեն կարող հրաժարվել Ադրբեջանից, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Հրաժարվել Ադրբեջանից եւ այն հանձնել Թուրքիային, կնշանակի փոխել Հարավային Կովկասում ձեւավորված հավասարակշռությունները: Մեզ մանրամասն տվյալներ բերվեցին բարձր մակարդակի հայ-ռուսական քաղաքական երկխոսության մասին, նաեւ ասվեց, որ Աստանայում հնարավոր է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին մի նոր հանդիպում ԵԱՏՊ Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեր բոլոր զրուցակիցները միաբերան համոզված ասում էին, որ ռազմական լուծում այստեղ չի կարող լինել եւ բանակցություններին այլընտրանք չկա:

Վերլուծելով քաջատեղյակ աղբյուրների այդ դատողությունները, ես եկա այն եզրակացության, որ այնտեղ, որտեղ հայությունը բռունցք դարձած կհետապնդի Արցախի հարցի արդար ու մեզ ձեռնտու լուծում, այդ մոտեցումը լռելյայն հարգանք ու պատկառանք կստեղծի օտար, այդ թվում ռուսաստանյան պաշտոնական շրջանակներում:

Որպեսզի մեր հասարակությունները ավելի լավ ճանաչեն միմյանց

Մեզ հյուրընկալեցին նաեւ «Ռուսաստանն այսօր» մեդիա-հոլդինգում եւ Ռուսաստանի պետական ռադիոհեռուստաընկերությունում: Ներկաների վրա շատ մեծ տպավորություն թողեց ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ հանդիպումը: Սոլովյովն իր մի մենախոսությամբ ցույց տվեց, թե որքան լավ եւ խորը գիտե այսօրվա հայաստանյան իրականությունը, թե իր հայ ծանոթ զրուցակիցները որքան անկեղծ են նրան ներկայացրել մեր հասարակության ապրումներն ու խնդիրները: Մեր ազգային բնավորության թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերի այդքան խորը իմացությունը ամենապերճախոս վկայությունն էր այն իրողության, որ ռուսաստանյան ինտելեկտուալ շրջանակները այսօրվա հայկական թեման գիտեն ուղղակի գերազանց: Ռուսաստանը տպավորիչ ներկայություն ունի Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքում եւ հասկանալի է, որ մենքՙ հայ մտավորականության ներկայացուցիչներս, ուզում ենք այդ ներկայությունը առավելագույնս ծառայեցնել մեր ազգային նպատակներին: Թե դա որքանով է հաջողվում Հայաստանի քաղաքական վերնախավերին, վիճելի հարց է: Բայց պարզ է, որ այդ ռազմավարական դաշինքին բանական այլընտրանք չկա, ուրեմն մեր քաղաքական-հասարակական վերնախավերի հռետորաբանությունն ու գործելաոճը պետք է առավելագույնս հղկվի եւ բյուրեղանա հայ-ռուսական բարեկամությունը մի կողմից չթուլացնելու, բայց մյուս կողմից մեր ազգային-պետական օրակարգերը առավելագույնս առաջ մղելու համար:

Իմ տպավորությունն այն էր, որ Մոսկվայում մեզ հյուրընկալած շրջանակները ուզում էին, որ հայ լրագրողները բաց ու թափանցիկ մթնոլորտում խորը տեղեկություններ ստանան Հարավային Կովկասում Ռուսաստանի ծրագրերի մասին, որ վերադառնալով Հայաստան համարժեքորեն փոխանցեին մեր հասարակությանը այդ ազդանշանները եւ մոտեցումները:

Չեմ կարող չհիշել, որ չորս տարի առաջ ես մի նման խումբ էի տարել Մոսկվա եւ այդ այցելությունը նախորդեց ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի սկզբին: Այս անգամ Մոսկվայի Հայկական երիտասարդական կազմակերպությունների ընկերակցությունը լուրջ ջանքեր էր գործադրել, որ հայաստանցի լրագրողներն իրենց լավ զգան եւ առավելագույնս օգուտ քաղեն կազմված ծրագրից: Մեր արած եզրակացություններից մեկն էլ այն էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ասպարեզում աշխատող պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները կարող են շատ ավելին անել, քան անում են: Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունները պետք է զարգացնել այսուհետ էլՙ դրանք ծառայեցնելով մեր շարքային քաղաքացիների կենսական շահերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇՈՏ ԲԱՅԱԴՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԷԼ ՉԵ՞Ք ՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԷԼ ՉԵ՞Ք ՆԵՐՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Անձրև, կարկուտ. ջերմաստիճանը կնվազի

14/05/2025

Մայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ. հայտնում...

ԿարդալDetails

Իրենց մարդն ունեն, թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում էս թատրոնը. Արմեն Սանթրոսյան

13/05/2025

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025

Գոռ Մարգարյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ

13/05/2025

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական