Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇՈՏ ԲԱՅԱԴՅԱՆ

27/05/2016
- 27 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Էն ո՞ր պարզունակ փիլիսոփան է համոզում, որ կենսագրությունը մարդու կյանքի ժամանակային շղթան է թվերով ու խոսքերով: Դա ամեն ինչ է, բայց ոչ կենսագրություն… Ա՛յ, կենսագրությունն այն է, թե մարդը ինչքան է սիրում նախ ինքը իրեն, հետո մերձավորներին, ապաՙ ուրիշներին եւ վերջապեսՙ աշխարհը: Եվ եթե մեկը ձեզ կհամոզի, որ ինքը ուրիշներին ավելի շատ է սիրում, քան իրեն, չհավատաք… Դա ընդամենը կեղծ մարդասիրական բարոյական «մասսաժ» է…Մարդ եթե չկարողացավ նախ ինքն իրեն սիրել, մյուսներինՙ անկարող է. սերը ցորենի հատիկի պես է, ներսից է ծիլ տալիսՙ բերքն աշխարհին բաշխում… Իսկ կյանքը ճշմարիտ սիրո, խենթությունների, ապրեցնելով ապրելու շարահար շղթա է, իհարկե հատկապես քծնանքի ու զրպարտության պակասորդով եւ ազնիվ նվիրումի ավելորդով, բայց ոչ ավելորդ նվիրումով… Ախր ճիշտ ապրելը արվեստ է… Եթե հավաստիացումի փաստեր են հարկավոր, խնդրեմ այս մեկըՙ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Բայադյան: Դե արի ու եռանդուն, կենսախինդ այս հրաշք լոռեցուն բացատրիր, որ ինքը 70 տարեկան է, մանավանդ որ որոշ տառակեր կենսաբաններն էլ ուղղորդում են, թե այդ տարիքում մարդիկ հիմնականում պիտի զբաղվեն թոռների հետ զբոսնելով, եթե իհարկե կարող ենՙ նաեւ հուշեր գրելով ե՛ւ այլն, ե՛ւ այլն… Դե իհարկե, մեր փոշոտ ժամանակներում կան ժամանակից շուտ ծերացած ջահելներ, որ առանձնապես ոչինչ չներկայացնող իրենց անցյալի մասին կեղծ հպարտությամբ ու ափսոսանքով հիշում ենՙ «Հեյ գիդի մեր ջահել օրերը…»: Բայց դե էս մի դրույթը հեչ չի վերաբերում Աշոտ Բայադյանին. կյանքով անասելի լեցուն է, եռանդով աշխատում է ու նորանոր ծրագրեր մտքին դնում… Ամբիոնի վարիչ ու վարչության պետ, հանձնաժողովի նախագահ ու գիտական հանդեսի գլխավոր խմբագիր, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի եւ այլ կրթօջախների դասախոս ու գիտական ղեկավար… Պաշտոնների թվարկումը շատ հեռուն կտանի…

Իսկական լոռեցի է. ծնվել է Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Հող ու ջրից լոռեցու ազնվության, ուղղամտության, խենթության հրաշք կաթիլներ է հոգում ամբարել… Մեկ էլ տեսարՙ գիշերվա հազարին կզանգի մանկության ընկերոջըՙ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին ու կասիՙ «Ա՛յ Ռազմիկ ջան, բաս ո՞նց կըլի, ի՞նչ անենք, որ պարնեցիներին շատ օգնենք… Հրես Մյասնիկն ու Պատոն, Արշակունին, Աշոտն ու մյուս տղերքն ասում ենՙ «Էս անգամ էլ Ռազմիկին դիմենք, էս մի գործն էլ թող առաջ տանի…»: Տարվա մեջ մի քանի անգամ մանկության ընկերներով գնում են Մեծ Պարնիի սարերումՙ Թռչկանի ջրվեժում ծննդավայրի սրբազան օրենքներով կրկին ու կրկին մկրտվելու, սրա-նրա հոգսերից պատմելու, միասնական ուժերով զորակցելու… Եվ բոլոր հավաքներին «չոր ու ցամաք» տնտեսագետ Աշոտ Բայադյանը իր պրոֆեսորական շնորհքը հատկապես երգով է ցուցադրում… Հա՛, բա որ Լոնդոնում միջազգային գիտաժողովի վերջում Սայաթ-Նովայի երգը թարգմանել է անգլերեն ու երգել… Թե չէՙ գիտության լեզվով ցուցադրաբար խոսողներն էսօր էնքան են շատացել, որ դրա ավելցուկից գիտությունը պակասորդ է տալիս… Բա՜, հենց դրա համար էլ Աշոտ Բայադյանը մի քանի պրոֆեսորի տեղ է ապրում, սովորեցնում… Իսկ ոմանց համար մենակ կոչումն էլ բավարար է. սեղանների շուրջ բոլ-բոլ կհպարտանան, կբացատրեն, որ Նյուտոնը, Վիկտր Համբարձումյանը, Գրիգոր Գյուրզադյանը եւ էլի շատերը իրենցից հետո են… Ա՛յ հենց էստեղ է գրել Պարույր Սեւակըՙ «Մարդ կաՙ ելել է շալակն աշխարհի, Մարդ կաՙ աշխարհն է շալակած տանում»…

Բա՜, սիրելի Աշոտ Բայադյան, ու՞մ է հարկավոր մեկ առ մեկ թվարկել, թե քանի մրցանակ, դիպլոմ, պատվոգիր ու մեդալ ունես, քանի միջազգային կոնֆերանսների ես մասնակցել ու երկիր ներկայացրել, հարյուրավոր գրքեր ու հոդվածներ գրել… Էդ բոլորը թող մնա ավանդական կենսագիրներին, իսկ քո իսկական կենսագրությունը գրում է ամենաարդարացի դատավորըՙ Նորին Մեծություն Ժամանակը, ում շա՜տ ենք խնդրում, որ քո Արեւը երկար լինի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՙ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՔՆՆԱԽՈՒՅԶ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՔՆՆԱԽՈՒՅԶ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական