Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՏԻՈՒՇ ԱՐՔԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Խոստովանեմ, որ մինչեւ անցնող շաբաթվա չորեքշաբթի օրը ես քիչ բան էի լսել լեհ մանկավարժ, գրող եւ բժիշկ Յանուշ Կորչակի մասին։ Գիտեի միայն, որ Լեհաստանիՙ ֆաշիստական օկուպացիայից առաջ մարդը հիմնադրել է «Որբերի տուն» կոչվող մանկատունը, որը որոշ ժամանակ գործել է նաեւ օկուպացիայի ընթացքում, այդքան բան։ Անցյալ չորեքշաբթի օրը լրիվ պատահաբար ես որոշ նոր բաներ իմացա լեհ մանկավարժի մասին, իսկ թե ինչ, դեռ կխոսենք։

Կրկին անցնող շաբաթ հայկական հեռուստատեսային լուրերի թողարկումներից մեկը նայելիս, որտեղ ռեպորտաժ էրՙ դիրքերի, առաջին գծի եւ այնտեղ ծառայողների մասին, մի երիտասարդ ժամկետային զինծառայողի ասածը խիստ տպավորիչ եւ կարեւոր թվաց ինձ։ Տղան, որը տարուկեսվա ծառայող ներկայացավ, խոսելով իրենց միացած եւ իրենցից տարիքով շատ մեծ կամավորների մասին, ասաց, որ վերջիններս իհարկե օգնում են իրենց. ՙԴե, օրինակ, մեզ լիքը բան են սովորեցնում, պատմում, կռվի մասին են պատմում՚։ Ասաց տղան։ Սա շատ կարեւոր հայտարարություն է, որովհետեւ, եթե տարիքով ավագ կամավորները երիտասարդ տղաներին կռվի մասին են պատմում, ուրեմն ազատ ժամանակ ունեն, իսկ քանի որ ազատ ժամանակ ունեն, ուրեմն հիմա կռիվ չէ։ Սաՙ լավ կողմը։ Վատն այն է, որ եթե հայրերը որդիներին կռվի մասին են պատմում, ուրեմն կռվի վտանգ կա եւ հետեւաբար նոր-երիտասարդ սերնդին պետք է պատրաստել այդ կռվին։

Գուցե եւ սա հայրենասիրություն է, կամ ինչպես հիմա են ասումՙ դուխ տալ է։ Ի դեպՙ դուխ տալու մասին։

Յանուշ Կորչակը երեք անգամ հրաժարվել է փրկել իր կյանքը։ Առաջին անգամ Կորչակը հրաժարվեց լքել օկուպացվող Լեհաստանը եւ մնաց այնտեղ, քանի որ չէր կարող թողնել «Որբերի տունը», ավելի ճիշտՙ այնտեղ բնակվող, ինչպես հիմա են ասումՙ ապագա զինվորներին եւ նրանց համար աղոթողներին։ Երկրորդ անգամ Կորչակը հրաժարվեց փրկվելՙ փախչելով Վարշավայի գետտոյից, եւ երրորդ անգամ… Բայց սա առանձին պատմություն է։ Ֆաշիստները «Որբերի տունը» փակեցին, այնտեղ բնակվող երեխաներինՙ նստեցնելով հատուկ նրանց համար նախատեված վագոնը, որը ուղեւորվում էր համակենտրոնացման ճամբար։ Կորչակը երկու երեխաների ձեռքը բռնած բարձրանում էր վագոն, երբ ֆաշիստ սպաներից մեկը մոտեցավ նրան եւ հարցրեց. «Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան» գիրքը։ Ես կարդացել եմ, երբ փոքր էի։ Լավ գիրք է։ Դուք կարող եք չնստել վագոնը, դուք ազատ եք»։ Կորչակը հետաքրքրվել է սպայիցՙ «Իսկ երեխանե՞րը»։ «Երեխաները պետք է գնան, բայց դուք կարող եք լքել վագոնը», պատասխանում է սպան։ Կորչակն էլ ասում էՙ «Սխալվում եք, չեմ կարող։ Ոչ բոլոր մարդիկ են տականք»… Մի քանի օրից Տրեբլինկա կոչվող համակենտրոնացման ճամբարում Կորչակը իր որբերի հետ մտավ գազով լցված խուցը։ Այդ վերջին ճանապարհին նա բռնել էր «իր երեխաներից» ամենափոքրիկների ձեռքերը եւ նրանց հեքիաթ էր պատմում, որ ոչինչ չհասկանան…

Ես հասկանում եմ, որ պատերազմը հեքիաթ չէ, բայց չեմ հասկանում նրանց, ովքեր պատերազմի ժամանակ հեքիաթներ չեն պատմում եւ հատկապես հենց պատերազմի ժամանակ չեն պատմում։ Ես հասկանում եմ, որ 18-20 տարեկան տղերքը երեխա չեն, որպեսզի նրանց հեքիաթ պատմես, բայց չեմ հասկանում, թե մենք ինչո՞ւ ենք ուզում, որ նրանք մեզ նման լինեն, մեզ նման կռվեն, մեզ նման ապրեն։ Կորչակն օրինակ ասում էրՙ «Մի սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես, կամ ինչպիսին ուզում ես, որ նա լինի։ Օգնիր նրան դառնալ ոչ թե քեզ պես, այլՙ իր իսկ պես»։

Բայց թողնենք պատերազմը. պատերազմն ու երեխան հականիշներ են, ընդ որում երեխան այստեղ մարդկայինը չէ, երեխան, ինչպես գիտենք. այն ապացույցն է, որ Աստված դեռ չի հոգնել մարդկանցից։ Ուրեմն ինչո՞ւ պատերազմել, երբ երեխաներ ունենք։ Հանուն նրանց չասեք, քանի որ հանուն երեխաների պատերազմելը նման է հանուն երեխաների (միայն հանուն նրանց) ռազմա-ամուսնական կյանքը շարունակելուն։ Հանունըՙ պատերազմը երեխաներին ցույց չտալն է, անկախ նրանից այդ պատերազմն իսկական պատերազմ է, թե՞ ընտանեկան, որն, ի դեպ, երեխայի վրա ավելի ծանր ազդեցություն է թողնում, քան իսկական պատերազմըՙ մեծերի վրա։ Եւ քանի որ մարդու ամենակարեւոր հանդիպումներըՙ հանդիպումներն են երեխաների հետ, ու որովհետեւ երեխան այն տոնն է, որ մեզ հետ էՙ դեռ, պատերազմը պետք է խնամքով թաքցնել նրանցից, անգամՙ եթե այդ պատերազմը վերջինն է, ինչը տեսնելու ենք, ինչպես դեպի գազային խուց ընկած ճանապարհն էր այն վերջինը, ինչը տեսան Յանուշ Կորչակն ու «նրա երեխաները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՎԱՇՆ ՈՒ ՄԱՐԿԵՍԸ

Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական