Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԵՑԵ՛Ք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Թանգարանները հասարակության շրջանում հետաքրքրական ու գրավիչ դարձնելը մեզ համար միշտ էլ խնդիր է եղել: Ում կենսագրությունը սովետական մասնաբաժին ունի, լավ կհիշի, թե ինչպես էին աշակերտներին պարտադրաբար տանում թանգարաններ ու սիմֆոնիկ համերգների: Իհարկե, յուրաքանչյուր պարտադրանք տհաճ է ու քննադատության ենթակա, բայց որ մշակույթի հետ թեկուզ պարտադրանքով հաղորդակցվելը դրական արդյունք էր տալիս, անհերքելի է: Այդպես է. մեկ- երկու անգամՙ պարտադրաբար, հետո սկսում է դուր գալ, շատ չանցածՙ անգամ անհարժեշտություն ու պահանջ դառնալ: Այդպես սովետական հասարակությունը յոթանասուն տարիների ընթացքում սովորեց, որ դասական համերգներին դադարների ժամանակ չի կարելի ծափ տալ, դա ամոթ է ու անքողարկելի անգրագիտություն: Աբոնեմենտային ծրագրով աշակերտներին դպրոցից ուղիղ ավտոբուս էին մտցնում, որ նրանք հանկարծ ճանապարհին չփախչեն: Կինո, թատրոն, թանգարան, համերգ էին տանում: Մարդ արարածին դեռ փոքր տարիքում կրթելու, դաստիարակելու, մշակութային արժեքներ սերմանելու արդյունք էր «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը: Այդպես բռնի ուժով ձեւավորվեց հասարակության միջին խավՙ միջինացված գիտելիքներով, գիտակցական մակարդակով ու արժեհամակարգով:

Անկախության շրջանում երեխաներին թանգարան ու համերգներ տանելու պարտադրանքը բացառվեց: Կոմիտասը փողոց է, Մոցարտըՙ շոկոլադ, Թումանյանըՙ 5000 դրամանոց կամ շաուրմայանոց: Ժամանակի ընթացքում, սակայն, մեր երկիրը եւս ներգրավվեց միջազգային որոշ նախագծերում, հետեւեց Եվրոպայում մեծ հնչեղություն ստացած ծրագրերին ու մշակեց դրանց ինտեգրվելու մեթոդներ ու մոտեցումներ:

2005 թվականից Հայաստանում անց է կացվում «Թանգարանների գիշեր» ակցիան, որի նախապատրաստական աշխատանքներն սկսվում են մայիսի 18-ինՙ թանգարանների միջազգային օրը: Առաջին տարիներին մեր հասարակությունը մի փոքր տարակուսած ընդունեց ուշ երեկոյան թանգարաններ այցելելու այն էլ անվճար առաջարկը: Բայց տարեցտարի վարժվեց, սովորեց ու անգամ սկսեց սիրել «Թանգարանների գիշերն» ու ամեն տարի սպասել մայիսի 18-ին հաջորդող առաջին շաբաթ օրվան: Թանգարաններն էլ սկսեցին ավելի լրջորեն պատրաստվել ակցիայինՙ հատուկ ցուցադրություններ, գրական-երաժշտական երեկոներ, հյուրասիրություն, թատերական ներկայացումներ, ինտերակտիվ խաղեր եւ այլն: Այսկերպ թանգարաններն սկսեցին կամաց-կամաց մոտենալ հասարակությանըՙ խոստանալով հետաքրքրական ու տպավորիչ ժամանց:

Մշակույթի նախարարությունը վիճակագրական տվյալներ է ներկայացնում. 2010 թվականին «Թանգարանների գիշերվա» շրջանակում թանգարաններն ունեցել են 20 հազար այցելու, իսկ 2015 թվականինՙ 212 հազար:

Մայիսի 21-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» ակցիան, որին մասնակցելու է Հայաստանի եւ Արցախի 112 թանգարան: Նախաձեռնությունը նաեւ մրցակցություն է առաջացրել հենց թանգարանների միջեւ. ո՞ր հաստատությունն ավելի յուրօրինակ կերպով կներկայանա այցելուներին: Նկատելի առաջընթաց կա. երեկոյի ընթացքում թանգարաններ են այցելում ընտանիքներով: Սա արդեն բոլորովին այլ մշակույթ է, որը սոցիալական, հոգեբանական ուսումնասիրության նոր տիրույթներ է բաց անում: Արվեստի օջախ այցելելը, հետո տպավորությունները տանը քննարկելը, ի մի բերելը ընտանեկան համախմբվածության ու մշակութային դրսեւորման անսովոր երեւույթ է: Ի վերջո, թանգարանային նույն նմուշը «հայր, մայր, զավակներ- ընտանիք» ձեւաչափով դիտելն ու ընկալելը փոխհարաբերությունների նոր եզրեր է ստեղծում: Այս ամենին ավելացնենք այցելությունները դասարաններով ու այլ կոլեկտիվներով, բայց ամենակարեւորն, այնուամենայնիվ, ընտանեկան ձեւաչափն է:

«Թանգարանային գիշերվան» մասնակցելու մյուս սկզբունքը հնարավորինս շատ թվով թանգարաններ այցելելն ու ամենահետաքրքրական նախագծերը բաց չթողնելն է: Այն աշխուժությունն ու երթեւեկը, որ տիրում է թանգարաններում ու դրանց շրջակայքում, ուղղակի մարդու նախանձ է շարժում: Բոլորը շտապում են, ուզում են արդյունավետ օգտագործել ժամանակը. նախապես ձեռք բերած տեղեկատվական գրքույկների օգնությամբ մի թանգարանից մյուսն են շտապում: Հասարակության ակտիվության մյուս պատճառն այն է, որ թանգարանների մուտքն անվճար է: Բազմաթիվ հանգամանքներով պայմանավորվածՙ մեզանում դեռ չի ձեւավորվել հոգեւոր սննդին գումար հատկացնելու հոգեբանությունն ու պատրաստակամությունը: 800-1000 դրամ տալ եւ թանգարանի տոմս առնել քչերն են պատրաստ: Հաստատ սովորական սրճարանում դրա տասնապատիկն են ծախսում, սակայն շատերի համար էլ այդ 800-1000-ը լուրջ գումար է: Ընտանիքով թանգարան այցելելու դեպքում այն ավելի լուրջ է դառնում: Հետեւաբար, «Թանգարանների գիշերվան» ակտիվ արձագանքելու պատճառներից մեկն էլ սոցիալականն է:

Այս տարի ակցիան կրում է «Թանգարանները եւ մշակութային լանդշաֆտները» խորագիրը: Մայիսի 21-ին Հայաստանի եւ Արցախի թանգարանները ժամը 18-ից մինչեւ կեսգիշեր սպասում են մեծաթիվ այցելուների: Համեցե՛ք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՆԴՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑ ՆԱՊՈԼԵՈՆԻ ԵՎ ՀԻՏԼԵՐԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՏԵՍԻԼ 2016…

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՏԵՍԻԼ 2016...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական