Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐԱՍՏԵՂԾ, ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Վերջին շրջանում հայկական մամուլը հաճախակի անդրադառնում է Արթուր Բաղդասարյանի կողմից Ռուսաստանում ստեղծված հասարակական կազմակերպությանն ու այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միության հնարավոր դիրքորոշմանը: Այդ առնչությամբ «Ազգի» զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:

– Պրն Աղայան, Արթուր Բաղդասարյանը վերջերս Ռուսաստանում ստեղծեց «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպություն: Մոսկվայի կենտրոնում էլ հանդիսավոր պայմաններում բացվեց այդ կազմակերպության գրասենյակը: Ինչպե՞ս է այս հանգամանքը դիտարկվում Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի եւ կառույցի մյուս ղեկավարների կողմից:- Ասեմ, որ ինչպես Արա Աբրահամյանը, այնպես էլ մենք բոլորս այդ իրողությունը նորմալ ենք ընդունել: Ռուսաստանը անծայրածիր տարածք ունեցող երկիր է, իսկ այդ երկրում հայկական համայնքը աշխարհում խոշորագույնն է: Ուստի խնդիրները Ռուսաստանում բազմաթիվ ու բազմապիսի են , որոնցով կարող են զբաղվել ոչ թե երկու, այլ տասնյակ կազմակերպություններ: Այնպես որ ստեղծված նոր կազմակերպության համար եւս կա գործունեության լայն ասպարեզ: Ուրախ կլինենք, որ այդ նոր կազմակերպությունը լծվի այդ խնդիրների լուծման գործընթացին: Խնդիրներից են հատկապես Ռուսաստանի հայության աշխատանքային, իրավական, կրթամշակութային շահերի պաշտպանության, նաեւ հայապահպանության հարցերը: Դեռեւս շատ անելիքներ կան ռուս-հայկական հարաբերությունների էլ ավելի խորացման, Հայաստանում ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի, ռուս ժողովրդի վարկի հետագա բարձրացման ոլորտում: Ցանկության դեպքում այդ նոր կազմակերպությունը կարող է իրեն գտնել այդ հարցերի լուծման գործընթացներում:- Պրն Աղայան, շահարկվում է մի հարց, թե այդ կազմակերպության գործունեությունը կարող է ստվերել Ռուսաստանի հայերի միության հեղինակությունը:- Բոլորովին համամիտ չեմ, դա անհնար է: Լավ ճանաչելով մեր կազմակերպության կարողությունները` այդ ուղղությամբ ընդհանրապես չենք էլ մտածում: Ռուսաստանի հայերի միությունը գործում է արդեն 15 տարի, որոնց ընթացքում Ռուսաստանում ստեղծվել են հայկական համայնքով զբաղվելու առաքելությամբ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Դրանց մի մասը ընդհանրապես չի էլ գործել: Մյուսների դեպքում էլ գործունեությունը, եթե այդպիսին տեղի ունի, նկատելի չի եղել: Իհարկե, անկեղծորեն մենք չենք ցանկանում, որ «Հայկական վերածնունդ» նոր կազմակերպությունն ունենա նման ճակատագիր, ուստի եւ Արա Աբրահամյանը, եւ մենք բոլորս, այդ կազմակերպությունում աշխատողներս, բարի երթ ենք ցանկանում նորաստեղծ կառույցին` իր առջեւ դրված խնդիրների բարեհաջող իրագործման հարցում:- Այս առնչությամբ եւս մեկ հարց է շրջանառվում, որ առնչվում է Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան քաղաքական համատեղ հնարավոր գործունեությանը Հայաստանում: Ինչպես կմեկնաբանեք այս պնդումները:- Միանշանակորեն կարող եմ ասել, որ Արա Աբրահամյանը եւ Արթուր Բաղդասարյանը այսօր Հայաստանի քաղաքական դաշտում միասնական գործելու նպատակ չեն հետապնդում: Ասեմ ավելին. եթե հիշողությունս չի դավաճանում, ապա մեկուկես ամիս առաջ Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստաալիքով հարցազրույցի ժամանակ արձագանքեց նաեւ այդ հարցին, մասնավորապես նշելով, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը եւ Արա Աբրահամյանը ոչ մի նպատակ չունեն քաղաքական դաշտում միասին գործելու: Բաղդասարյանը նաեւ ընդգծեց, որ Արա Աբրահամյանը Հայաստանում կստեղծի կուսակցություն, թե ոչ, ինչ ծրագրեր ունի, կգնա ընտրությունների, թե՞ ոչ` իր գործն է:Քաղաքական դաշտում համատեղ քաղաքական գործունեություն չծավալելու մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Ես այս ամենից հետո ավելացնելու ոչինչ չունեմ:- Այդ դեպքում ինչպիսին են Աբրահամյան-Բաղդասարյան քավոր-սանիկային հարաբերությունները, եթե չեն արտահայտվում քաղաքականության մեջ:- Անկեղծ ասած` այդ հարցն այսօր շատ է շահարկվում: Եվ ես ինձ թույլ կտամ ասել, որ հարցադրումը կոռեկտ չէ, քանի որ քավոր-սանիկ հարաբերությունները ընտանեկան հարթության վրա են ձեւավորվում: Եվ այդ հարաբերությունները, կարծում եմ, ոչ մի կապ չունեն հասարակական կամ քաղաքական հարաբերությունների հետ: Ուստի առաջարկում եմ այդ հարցով հետաքրքրվողներին զերծ մնալ քավոր-սանիկ հարաբերությունները քաղաքականացնելուց:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՈՄԱՆ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՎԻԵՆՆԱՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՈՄԱՆ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական