Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼՈՒ Է ԽՆԱՅԵԼ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իսկ ինչպե՞ս է պայքարելու մենաշնորհների դեմ

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը կարելի է բնութագրել որպես նոր մոտեցումներին անցնելու իշխանության քայլ: Առաջարկելով քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին համագործակցել Հայաստանի տնտեսական զարգացման եւ ռեսուրսների առավել արդյունավետ կիրառման ուղղությամբ, վարչապետը նշեց այն քայլերը, որոնք պետք է իրականացնի կառավարությունը:

Քայլերից առաջինը անցումն է խնայողության առավել խիստ ռեժիմի: «Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ», ասաց Հովիկ Աբրահամյանը , նշելով այն ծախսերը, որտեղ պետք է կրճատվենՙ գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն: Այնուհետեւ նա հանձնարարեց ֆինանսների նախարարությանը եւ կառավարության աշխատակազմին մինչեւ կառավարության հաջորդ նիստը այս առումով ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ:

Երկրորդ քայլըՙ «պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ»: Օպտիմալացման նպատակով վերլուծությունը պետք է պատրաստ լինի մինչեւ 2017 թվականի բյուջետային քննարկումները, բայց Հովիկ Աբրահամյանը այստեղ նույնպես հստակեցրեց, թե խոսքը ո՞ր կառույցներում կրճատումների մասին էՙ նախարարությունների աշխատակազմեր, տարբեր ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, առընթեր մարմիններ, առանձնացված ստորաբաժանումներ: Ըստ վարչապետի, այս քայլերի արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածությունՙ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ, ինչին իշխանություները այդ պատճառով մինչ այժմ չէին գնում: «Բայց այսօր Արցախի եւ Մայր Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, եւ մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց», նշեց վարչապետը:

Այստեղ հարկ է ավելացնել, որ կրճատումներ անելուց դժվար է լինելու զերծ մնալ սուբյեկտիվիզմից: Այսինքն, երբ կրճատվում են ոչ թե վարչության պետերի, նրանց տեղակալների, խորհրդականների հաստիքներ, այլ ասենքՙ միայն առաջատար մասնագետների: Կամՙ երբ կրճատելիս հաշվի են առնում ոչ թե այն, թե այդ կառույցը եւ նրա աշխատակիցը անհրաժեշտ են, թե՞ ոչ, այլ թե «ում մարդն» է դրա ղեկավարը: Վերջին հանգամանքը հատկապես խոր արմատներ է թողել պետական կառավարման համակարգում եւ, ցավոք, անհավանական է թվում, որ այս գործոնը չի ազդելու կրճատումների ժամանակ:

Երրորդ ուղղությունը, որի մասին խոսեց վարչապետը, բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում հավերժական թեմա կոռուպցիայի դեմ պայքարն է: Ըստ Հովիկ Աբրահամյանի, եթե ոլորտներում այս առումով ցուցանիշների բարելավում չնկատվի, ապա կադրային փոփոխություններ կլինեն:

Եվս մեկ սկզբունք, որը կարեւորեց վարչապետը, շահերի բախման երեւույթին էր առնչվում: «Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին», խոստացավ նա:

Միաժամանակ, ըստ Հովիկ Աբրահամյանի, վերոնշյալ բոլոր լուծումներն արդյունավետ չեն լինի, եթե չապահովվի կայուն եւ երկարատեւ տնտեսական աճ: Անդրադառնալով այն քննադատություններին, ըստ որոնց պետությունը չի պայքարում ձեւավորված մենաշնորհների դեմ, նա հայտարարեց, որ թերությունն ուղղելու ժամանակն է: Էկոնոմիկայի նախարարին եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին վարչապետը հանձնարարեց առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ առաջարկել արդյունավետ լուծումներ:

Սակայն, հարկ է նշել, որ Հայաստանում օրենսդրությունը չի արգելում մենաշնորհները, այլ արգելում է դրանց չարաշահումը: Կառաջարկվի՞ օրենսդրական փոփոխություն, որը կարգելի մենաշնորհները, թե՞ կխստացվեն դրանց չարաշահման դեմ պայքարի ձեւերը: Համենայնդեպս, այս հարցի վերաբերյալ չկան միանշանակ գնահատականներ: Աշխարհի տարբեր երկրներում տարբեր լուծումներ են առաջարկվում թե՛ մենաշնորհների առկայությունՙ առանց դրանց չարաշահման, թե՛ հակամենաշնորհային օրենսդրություն:

Մի խոսքով, առաջիկայում Հայաստանի պետական կառավարման համակարգում հետաքրքրական իրադարձություններ են սպասվում, որոնք, հուսանք, իսկապես ավելի արդյունավետ կդարձնեն այն եւ հնարավորություն կտան նպատակային օգտագործել խնայված միջոցները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼԸ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական