Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՌԱՑԱՎ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս հրաժարական տվեց: Նրա իրավահաջորդի անունը հայտնի կդառնա Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) մայիսի 22-ին կայանալիք արտահերթ համագումարում: Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Դավութօղլուն հայտարարեց, թե իր եւ նախագահ Էրդողանի միջեւ պահպանվում են «եղբայրական հարաբերություններ»: Սակայն Անկարայում արդեն վաղուց խոսում էին երկու քաղաքական գործիչների բարդ փոխհարաբերությունների մասին եւ սպասում էին վարչապետի հրաժարականին: Ի՞նչ էր պատահել իրականում:

Հավատարմություն նախագահին

Ահմեդ Դավութօղլուի մոտալուտ պաշտոնաթողության մասին համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդումներ տարածեցին մայիսի 4-ին, նախագահի եւ վարչապետի հանդիպումից հետո: Լավատեղյակ աղբյուրների խոսքերով, վարչապետը այդ երկժամյա լարված բանակցություններին ներկայացել էր արդեն հրաժարականի դիմումով:

Պաշտոնական հայտարարություն արվեց հաջորդ օրը: «Ես որոշեցի, որ հանուն կուսակցության միասնության ավելի լավ է փոխել դրա նախագահին: Ես մտադիր չեմ իմ թեկնածությունն առաջադրել մայիսի 22-ի համագումարում», հայտնեց Դավութօղլունՙ նշելով, որ դա «ոչ այնքան իր որոշումն էր, որքան անհրաժեշտություն»: Ընդսմին նա խոստացավ մնալ խորհրդարանի ԱԶԿ պատգամավոր եւ ընդգծեց իր հավատարմությունը նախագահ Էրդողանին:

Բազում տարաձայնություններ

Էրդողանի եւ Դավութօղլուի փոխհարաբերությունները առաջին անգամ սրվեցին անցյալ տարվա հունիսին, երբ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն բավարար քվեներ չստացավ մեն-մենակ կառավարություն կազմելու համար: Լուրեր տարածվեցին, թե Դավութօղլուն հանդես է գալիս կոալիցիայի ստեղծման օգտին եւ նույնիսկ «հետախուզական բանակցություններ» է վարում Հանրապետական ժողովրդական կուսակցության, Ազգայնական շարժում կուսակցության եւ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, մինչդեռ Էրդողանը պահանջում էր վաղաժամկետ ընտրություններ: Դավութօղլուն ստիպված էր տեղի տալՙ ստեղծել ժամանակավոր կառավարություն եւ պատրաստվել նոր ընտրությունների, որոնք կայացան նոյեմբերի 1-ին: ԱԶԿ-ն ստացավ խորհրդարանի 550 տեղերից 317-ը, չապահովելով սահմանադրական մեծամասնության 330 տեղը:

Վերջին կես տարում Դավութօղլուն անհամաձայնություն էր արտահայտել Էրդողանի մի շարք ծրագրերի, մասնավորապեսՙ Թուրքիան խորհրդարանականից նախագահական հանրապետություն դարձնելու մտադրության առնչությամբ: Վարչապետը նախագահական կառավարման դեմ սկզբունքորեն չէր առարկում, բայց գտնում էր, որ հիմա դրա ժամանակը չէ:

«Վարչապետը դեմ էր կառավարության քաղաքականությունը քննադատող լրագրողների եւ գիտնականների ձերբակալմանը եւ հանդես էր գալիս Թուրքիայում արգելված PKK-ի հետ հաշտության բանակցությունների վերսկսման, հակաքրդական ռազմական գործողությունների դադարեցման օգտին», նշում է թուրք փորձագետ Սերքան Դեմիրթաշը, որի խոսքերը մեջբերում է «Լենտա.ռու» կայքը:

Դավութօղլուին դուր չէր գալիս, որ Էրդողանը, չունենալով օրինական լիազորություններ, ակտիվորեն միջամտում էր կառավարության աշխատանքին: Չնայած վարչապետի դժգոհությանը, Էրդողանը կարողացավ նախարարական աթոռներին նստեցնել իր փեսա Բերաթ Ալբայրաքին եւ մերձավոր զինակից Բինալի Յըլդրըմին, նրանց դարձնելով համապատասխանաբար էներգետիկայի եւ տրանսպորտի գերատեսչությունների ղեկավարներ:

Դավութօղլուն չէր ուզում լինել «գրպանի վարչապետ», քանի որ ըստ սահմանադրության ինքն ավելի շատ իրավունքներ ուներ, քան նախագահը:

Նախագահին նյարդայնացնում էր վարչապետի հարաճուն ժողովրդականությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Դավութօղլուի գլխավոր ծառայություններից մեկը համարում են ԵՄ-Թուրքիա անայցագիր ռեժիմը, որը պետք է ուժի մեջ մտնի առաջիկա ամռանը: Այն փաստը, որ Թուրքիայի քաղաքացիները Շենգենյան գոտի իրենց ազատ մուտքը կապելու են Դավութօղլուի եւ ոչ թե իր անվան հետ, հատկապես կատաղեցնում էր Էրդողանին: «Դավութօղլուն համակարգային բարեփոխումների կողմնակից էր եւ դեմ էր միանձնյա կառավարման ռեժիմի ստեղծմանը: Նա (համենայն դեպս, խոսքով) պաշտպանում էր մամուլի ազատությունը, մարդու իրավունքների ընդլայնումը, իշխանությունների տարանջատման սկզբունքը: Էրդողանն իրեն ապահովագրում է գերնախագահական հանրապետության ստեղծման ճանապարհին եւ ամբողջ դաշտը մաքրում է հնարավոր մրցակիցներից: Թեեւ Դավութօղլուն որեւէ ձեւով չէր խանգարի նախագահին, բայց ուներ սեփական կարծիք, որը պարբերաբար չէր համընկնում Էրդողանի կարծիքին: Բացի դրանից, Դավութօղլուն, ի տարբերություն բազմաթիվ պաշտոնյաների, կապված չէ կոռուպցիոն սկանդալների հետ», ընդգծում է քաղաքագիտության թեկնածու, թուրքագետ Իլշատ Սաետովը:

Համբերությունը հատավ

Վարչապետի գլխավերեւում ամպեր կուտակվեցին, երբ ընդդիմադիր «Sezcu Gazetesi» թերթը առաջին էջում հրապարակեց լուսանկար, որտեղ երեւում է Էրդողանի մերձավորագույն զինակից, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդրըմի որդուն հիշեցնող անձնավորություն Սինգապուրի խաղատներից մեկում: Նախագահի վերահսկողությանը ենթակա ԶԼՄ-ները հայտարարեցին, թե տվյալ լուսանկարները մամուլ են թափանցել Դավութօղլուի «մատուցմամբ», որն «այդպիսով ուզեցել է ստվեր գցել նախագահի վրա եւ թուլացնել նրա դիրքերը»:

Միեւնույն ժամանակ թուրքական թերթերը հաղորդեցին, որ մայիսի սկզբին վարչապետը թերեւս այցելի ԱՄՆ: «Հյուրրիեթ դեյլի նյուզ» թերթը վարչապետին մոտ կանգնած աղբյուր վկայակոչելով գրեց, որ Սպիտակ տունն անմիջապես հաստատել է Դավութօղլուի հանդիպումը նախագահ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Դրանով իսկ Վաշինգտոնը հասկացրեց, որ անհամեմատ մեծ ուրախությամբ կընդունի Թուրքիայի վարչապետին, քան նախագահին:

Ապրիլի վերջին Էրդողանը ԱՄՆ մեկնեց մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին: Նա երկարատեւ ջանքերից հետո կարողացավ հանդիպում ունենալ Օբամայի հետ: Ի դեպ, անարդյունք հանդիպման ընթացքում կողմերը միայն կշտամբանքներ փոխանակեցին: Օբաման մտահոգություն արտահայտեց Թուրքիայում մարդու իրավունքների եւ ԶԼՄ-ների հանդեպ իշխանությունների դիրքորոշման կապակցությամբ: Էրդողանն իր հերթին հայտարարեց ԱՄՆ-ում իսլամատյացության ուժեղացման մասին:

Էրդողանի շրջապատը երկյուղներ ուներ, որ Վաշինգտոնի աջակցությունը ստանալովՙ Դավութօղլուն կփորձի ամրապնդել իր քաղաքական դիրքերը: Եվ Էրդողանը դիմեց կանխիչ քայլի. մինչ վարչապետը այցով գտնվում էր Դոհայում, ԱԶԿ ղեկավարությունը հապճեպորեն ընդունեց նվաստացուցիչ որոշում, Դավութօղլուին զրկելով մարզերի եւ օկրուգների ղեկավարներ նշանակելու լիազորություններից: ԱԶԿ տնօրենների խորհրդի 50 անդամներից 47-ը պաշտպանեցին այդ նախաձեռնությունը: Մի քանի օր անց վարչապետը հրաժարական տվեց:

Բրյուսելի մտահոգությունը

Վարչապետի թափուր պաշտոնի համար քննարկվում է մի քանի թեկնածություն: Դրանք են արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդրըմը, էներգետիկայի նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը:

Ամեն դեպքում նոր վարչապետը կլինի Էրդողանին առավելագույնս նվիրված եւ շատ ավելի զիջողամիտ մարդ, քան Դավութօղլուն: Փորձագետները վստահ են, որ նրա պաշտոնաթողությունից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ էլ ավելի անկանխատեսելի: Մասնավորապետ Իլշատ Սաետովը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ հետեւյալ հավաստումներն է անում. «Դավութօղլուն գոնե կարողանում էր ինչ-որ ձեւով ազդել արտաքին քաղաքականության վրա: Նա ԵՄ հետ մերձեցման գլխավոր նախաձեռնողն էր, եւ նրա հեռանալը Բրյուսելում բացասաբար ընկալեցին: Հարցականի տակ է հայտնվել նաեւ գաղթականների հետ կապված համաձայնագիրը: Մի կողմից, Էրդողանը տենչում է, որ Եվրոպայում իրեն ընդունեն իբրեւ հավասարի, մյուս կողմից, նա բնավ չի ուզում կատարել ԵՄ որեւէ պահանջ, քանի որ դա սպառնում է իր իշխանությանը: Էրդողանը կշարունակի գաղթականների խնդիրը շահարկել ԵՄ-ից ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալությամբ, սակայն դա չի կարող հիմք ծառայել ռազմավարական դաշինքի համար»:

Մայիսի 11-ին Եվրոխորհրդարանը կասեցրել է անայցագիր ռեժիմի շնորհման հարցի քննարկումը մինչեւ Թուրքիային ԵՄ-ի ներկայացրած բոլոր 72 պահանջների կատարումը, հաղորդում է Euobserver համացանցային թերթը: Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան չի կատարի հակաահաբեկչական պայքարի օրենսդրությունը փոփոխելու (եւ ըստ այդմ ընդդիմությանը եւ քրդերին չհալածելու) ԵՄ պահանջը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ-ՀԵԸ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՄՕՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԷՋ

Հաջորդ գրառումը

ԲԱ ԻԼՀԱՄՆ ՈՒ ՀԵՅԴԱ՞ՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱ ԻԼՀԱՄՆ ՈՒ ՀԵՅԴԱ՞ՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Բոլոր նրանք, ովքեր Միքայել սրբազանի ազատազրկումը իբր դատապարտում են՝ պնդելով, թե նշանակված պատժաչափը անհամաչափ է, ավելի վատն են, քանի որ...

ԿարդալDetails

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական