Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԺԻՇԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչպիսին են մեր զինվորները: Նկատի չունեմ դուխը, նկատի ունեմՙ նրանք հարձակվո՞ղ են, թե՞ ամուր կանգնած: Ամուր կանգնածը հարձակվողը չէ, ամուր կանգնածը հարձակում կասեցնողն է: Իմ կարծիքով սա լուրջ հարց է, տեսակի հարց է: Կան, չէ՞, բոլորիս ծանոթ մարդիկ, ովքեր միշտ կռիվ են փնտրում-գտնում եւ կարեւոր չէ, թե քանի հարված են ստանում, կարեւորըՙ հարվածելն է նրանց համար, ընդ որումՙ կապ չունի ում. կին է, ծերունի է, երեխա է: Սա հարձակվող տեսակն է, հարձակումը սրբություն չի ճանաչումՙ մեծ հաշվով, հարձակվելիսՙ պետք է ջնջես ամենն ու բոլորին, ում կտեսնես դիմացդ, քանի որ յուրաքանչյուրը եւ ամենը, ով եւ ինչ կա դիմացդ, խանգարում է, դու նրա՛նց վրա ես հարձակվել:

Ամուր կանգնելը պահել-պահպանելն է, այն տեղը, որտեղ ամուր կանգնած ես, այն դիրքը (պարտադիր չէՙ մարտական, նաեւ գաղափարական), որի վրա ամուր կանգնած ես: Ամուր կանգնածը երբեք առաջինը չի հարվածում, բայց միշտ պատասխանում է: Սա մարտավարություն կամ ռազմավարություն չէ, սա բնավորություն է, շատ մարդկային:

Ուրեմնՙ ինչպիսի՞ն է մեր զինվորը: Տրամաբանում եմ, որ մեր զինվորը չի կարող մեզնից տարբեր լինել, իսկ մենք ամուր կանգնածն ենք, ճիշտ էՙ ամուր կանգնածն էլ իր տեսակներն ունի, օրինակ ամուր կանգնածՙ հարձակման մասին երազողը: Մենք հենց սա ենք: Օրինակ նորվեգացիներն ուղղակի ամուր կանգնածն են, քանի որ նրանցից ոչ մի հարեւան, տվյալ պարագայումՙ շվեդները, ոչ մի հող, տարածք չեն խլել, մեզնից խլել են, մենք էլ ամուր կանգնած երազում ենքՙ հետ բերելու մասին: Սա վտանգավոր է: Ասեմ թե ինչու: Բանն այն է, որ երբ նայում ենք մեզնից խլված Արարատին, որի տակ, ինչպես ասում ենՙ ծվարել է Երեւան քաղաքը, մենք հենց Արարատին ենք նայում: Այսինքն, երբ մեկը մեզ լուսանկար է ցույց տալիս, որտեղ հետեւի պլանում Արարատն է, իսկ առաջին պլանում Արարատի տակ Երեւանը, եւ հարցնում է, թե ի՞նչ է պատկերված այս նկարում, մենք պատասխանում ենքՙ Արարատը: Եթե անգամ գիշեր է, եթե անգամ Երեւանի բոլոր լույսերը վառվում են, իսկ Արարատի միայն գծերն են երեւում: Սա վտանգավոր է, որովհետեւ մենք չենք տեսնում այն, ինչն արդեն մերն է, մենք միայն մեր երազանքն ենք տեսնում, դրա վրա ենք ֆիքսված, բացառապես դրա վրա ենք ֆիքսված:

Բայց մեր երազանքը միայն Արարատը չէ, նաեւ Շահումյանն է, նաեւ Գետաշենն է, նաեւ Գանձակն է, նաեւ մոռացված Արծվաշենն է, քանի առիթ է, այս շարքում իմ ծնողների ծննդավայրի անունն էլ տամՙ Գարդմանն է: Բայց երազանքը ամենավտանգավոր բանն է, երբ ոչինչ չես անում այն իրականացնելու համար: Այն չարորակ ուռուցքից էլ վտանգավոր է, դրանից ավելի արագ տարածվում-ճյուղավորվում է: Ավելին, ի տարբերություն չարորակ ուռուցքի, չիրականացված երազանքը գենետիկ տարր է, այն սերնդե սերունդ փոխանցվում է: Բժշկությունն այս մասին ոչինչ չի ասել, բայց եթե ասի, ապա այս երազանը կճանաչի որպես խիստ վտանգավոր հիվանդություն, բացիլի անունն էլ կդնիՙ Պապայի երազանք: Կպարզվի, որ մի ամբողջ ժողովուրդ այդ բացիլիով վարակված է:

Մենք հիվանդ ենք, մարդիկ, այդ հիվանդությունը միանգամից չի սպանում, լավ տանջում էՙ նոր: Ինքը չի սպանում, թողնում է, որ հիվանդն ինքը մահանաՙ իր մահով, մինչ այդ տեսնի, թե իր որդին ինչպես է հիվանդանում իր իսկ հիվանդությամբ: Ու այսպես միշտ է եղել, մենք միշտ ենք երազել, երազելը հիվանդություն չէ, մենք միշտ ենք առանց գործության երազել, առանց գործողության երազելը հիվանդություն է, սեփական պարտքերը որդուն թողնելուՙ բնավորություն դարձած սովորության պես:

Բայց ո՞րն է գործողությունը, եթե մենք տեսակով պատկանում ենք զինվորիՙ ամուր կանգնած մեծ խմբին: Մի՞թե փոխվելը, նկատի ունեմՙ տեսակի, հարձակվող դառնալը, մտնելը, ջարդել-ավերելը, սպանել-բռնաբարելը, գրավելը, հետ վերցնելը… Իհարկե ոչ, գործողությունն, իմ կարծիքով, փոխվելն է, բայց ոչ հարձակվող դառնալը: Փոխվելն է այն առումով, որ երբ մեկը մեզ ցույց տա գիշերային Երեւանի լուսանկարը, որի հետեւի պլանում Արարատի ուրվագծերն են, թեկուզ ցերեկային Երեւանի լուսանկարը, որտեղ լույսեր չեն վառվում, բայց հետեւի պլանում հստակ երեւում է Արարատի ամեն մի կնճիռը, մենք չասենք, թե դա Արարատի նկարն է, այլ ասենք, որ այդ նկարում Երեւանն է: Փոխվելըՙ Արարատը չտեսնելը չէ, այն մոռանալը չէ, փոխվելըՙ Երեւանը տեսնելն է, երբ տեսնենք, նրա խնդիրներն էլ կտեսնենք, երբ դա էլ տեսնենքՙ կանհանգստանանք, երբ անհանգստանանք, քայլեր կձեռնարկենք, օրինակ այնպես, ինչպես սահման ենք գնում, այդպես էլ բան կպահանջենք: Երբ ձեռնարկենք, դրանց մի մասը, գուցե մեծ մասը, հաստատ մեծ մասըՙ կլուծենք, երբ կլուծենքՙ կզգանք, որ ուժեղ ենք դարձել, իսկ ուժեղն իր երազանքը հետ չի խլում, ուժեղին իր երազանքը հանձնում են:

Ուշադիր նայեք Երեւանին, տեսեք Երեւանը, ճիշտ է այն առաջին գծից բավականին հեռու է, բայց մեր բոլոր խնդիրները եւ դրանց լուծումներն այստեղ են: Երեւանն էլ մայրաքաղաքը չի, Երեւանըՙ շփման գծից այս կողմն է, այն կողմումՙ մեր երազանքն է, այս կողմումՙ մեր անելիքը, մեր աշխատելու, գործողության տեղը: Բուժվելո՛ւ վայրը:

Բժիշկներ են պետք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԹԱՄ ՇԵՆ Ա

Հաջորդ գրառումը

ՄԵԿ ԹՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԿ ԹՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական