Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԹԱՄ ՇԵՆ Ա

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հերիք նանը Ղարաչինարից վերադառնում էր Գյուլիստան: Ճանապարհն անցնում էր Խրխափոր գյուղով, որն այն ժամանակ երկու-երեք տնտեսություն ուներ: Գյուղամիջով անցնելիս շները սկսում են անցորդների վրա հաչել: Նանն ասում է. «Ըմմ, միթամ շեն ա, շոն էլ օնեն»…

Ես չգիտեմ, թե ի՞նչ ճակատագիր է ունենալու ԼՂՀ անկախությունը ճանաչելու հայաստանյան ձեռնարկը, մանավանդ այն բանից հետո, երբ կառավարությունը Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու որոշման նախագիծն ուղարկվեց ԱԺ, որտեղ դեռ պետք է քննարկվի, հուսամՙ լավ քննարկվի: Ես չգիտեմ նաեւ, թե Հայաստանը ի՞նչ է մտածում, երբ սրան-նրան ասում էՙ խելոք մնացեք, թե չէ կճանաչեմ Արցախի անկախությունը, բայց ես գիտեմ, վստահ եմ, որ Արցախի անկախության ճանաչումը, այն էլ Հայաստանից, սրան-նրան շանտաժ անելու միջոց չէ: Ինչպես Ցեղասպանության ճանաչումն, ի դեպ:

Ճանաչո՞ւմ եքՙ ճանաչեք, չեք ճանաչումՙ զենք տվեք, մենք էլ այնպես կանենք, որ դուք կճանաչեք, զենքով այդպես անում են, դուք էլ եք արել, անգամ եթե քաղաքակիրթ ֆրանսիացի եք: Բոլորդ եք արել եւ զենքով եք արել:

Բայց անելու մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլՙ արածը մարսելու: Ինչպես գիտենք, նախ Լավրովը, ապա եւ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարեցին, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է ոչ միակողմանի սկզբունքով: Ավելի ուշ ԱՄՆ Պետքարտուղարությունից էլ հայտարարեցին, թե ԱՄՆ-ը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհը, չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Լավ է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը շեշտել էՙ ԱՄՆ-ը եւ ամբողջ աշխարհը, այլ ոչ թե ԱՄՆ-ըՙ այսինքն ամբողջ աշխարհը:

Այնպես որ, եթե ԼՂ անկախության հայաստանյան ճանաչումը մեսիջ էր ուղղված աշխարհին, ապա աշխարհն էլ պատասխան մեսիջները մեզ ուղղեց: Այդուհանդերձ ենթադրենք վաղը, կամ մյուս օրը, բայց պարտադիր այս կամ նման իրավիճակում ճանաչում ենք, նկատի ունեմՙ Արցախի անկախությունը, հետո՞: Ասենք լուրջ մտածում եք, որ, օրինակ Ֆինլանդիան անհամբեր սպասում է, թե երբ պետք է Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, որ ինքն էլ հաջորդը ճանաչի՞: Չկա՛ այդպիսի բան, փոխարենը հետեւյալը կա: Այս պահին աշխարհում կան մի շարք չճանաչված պետություններ, որոնցից մեկն էլ Արցախն է: Ամենահայտնիները, մեզ գոնե, Հյուսիսային Կիպրոսն է, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը: Հիմա տեսեք, բացի մեր Արցախից եւ չգիտեմ ում Մերձդնեստրից, մյուս երեքը գոնե մի երկրի կողմից ճանաչվել են, ավելինՙ միայն մեկ երկրի կողմից են ճանաչվել: Հյուսիսային Կիպրոսի պարագայում այդ մեկ երկիրըՙ Թուրքիան է, աբխազական եւ հարավօսական անկախությունների պարագայումՙ Ռուսաստանն է: Ի դեպ, վերջինս, օրինակ 2014-ին սպառնում էր, հենց սպառնում էր, ճանաչել Մերձդնեստրը, եթե Մոլդովայի եվրոպական հյուրախաղերը դառնային նաեւ Մոլդովա-ՆԱՏՕ մերձեցման առանցք: Չդարձան, չճանաչեց: Հայաստանն էլ, ինչպես գիտենք, մշտապես սպառնում է, հենց սպառնում է, որ կճանաչի Արցախըՙ եթե ռազմաճակատային ադրբեջանական խաղերը լայնամասշտաբ դառնան, չգիտեմՙ դարձան, թե՞ ոչ, բայց ճանաչում է, գոնե առաջին քայլը կատարվել է:

Այդուամենայնիվ, ի՞նչ է տվել աբխազներին, հարավօսերին եւ հյուսիսկիպրացիներին համապատասխանաբարՙ ռուսների եւ թուրքերի կողմից, միայն նրանց կողմից, միայն մի երկրից ճանաչումը: Կզարմանաք, բայց ոչինչ: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ է տալու Արցախին, եթե նրան ճանաչի միայն մեկ երկիր, այս պարագայումՙ Հայաստանը: Բայց այստեղ մի նրբություն կա: Տեսեք, ռուսները եւ թուրքերըՙ համապատասխանաբար Աբխազիան, Հարավային Օսիան եւ Հյուսիսային Կիպրոսը չեն ճանաչել, որ դա այս ժողովուրդներին ինչ-որ բան տա, այլ ճանաչել են, քանի որ իրենց է դա պետք: Ես չգիտեմ, թե Արցախի անկախությունը ճանաչելը ինչու է Հայաստանին պետք, բայց գիտեմ, որ այդ ճանաչումը Արցախին եւ նրա ժողովրդին ոչինչ չի տալու, եթե իհարկե չհաշվենք, որ Արցախում մի շարք աշխատատեղեր կբացվեն, նկատի ունեմ Երեւանում ԼՂՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, իսկ Ստեփանակերտումՙ ՀՀ դեսպանն ու նրանց աշխատակազմերը:

Ուրեմն ի՞նչ անել. ճանաչե՞լ Արցախի անկախությունը, անտեսելով միջազգային պատգամները, թե՞ միացնել Արցախը Հայաստանին, բայց վերջինի համար նախ պետք է անկախությունը ճանաչել, անգամ Ռուսաստանը սկզբում ճանաչեց Ղրիմի անկախությունը, հետո նոր… Գուցե միանալ Արցախի՞ն, միարժամանակ դուրս գալով ՀԱՊԿ-ից էլ, ԵՏՄ-ից էլ, Եվրո-ով սկսվող բոլոր կազմակերպություններից էլ (ՄԱԿ-ից դուրս գալ պետք չէ, կհանեն): Ես անկեղծորեն չգիտեմ, բայց ի տարբերություն, օրինակ, մեր ԱԳՆ-ի աշխատակիցների եւ արտաքին քաղաքականության պատասխանատուների, պարտավոր էլ չեմ իմանալ: Փոխարենը գիտեմ եւ ուզում եմ, որ դուք էլ իմանաք հետեւյալ անունների մասին: Շատ չենՙ 24-ն են, եւ այսպես.

1. Սոմալիլենդ, 2. Պունտլենդ, 3. Ջուբալենդ, 4. Հալմուդուգ, 5. Համան եւ Հեբ, 6. Ավդալենդ, 7. Ազանիա, 8. Ալ Սուննա Ուալյամա, 9. Ջյամաադ Ալ Շաբաաբ, 10. Վա, 11. Շան, 12. Իսլամական էմիրաթ Աբյան, 13. Իսլամական էմիրաթ Շաբվա, 14. Վազիրիստան, 15. Բակասսի, 16. Ազավատ, 17. Սուլու, 18. Նահալիմ, 19. Սիլենդ, 20. Հաու Պակումոտո, 21. Մուրրավվարի, 22. Բանկսամորո, 23. Քուրդիստան, 24. Ֆալուջա:

Գիտե՞ք այս ինչ անուններ են, սրանք բոլորը պետություններ են, որոնք ոչ մեկի կողմից չեն ճանաչվել, ինչպես մեր Արցախը: Նրանցից շատերը համեմատելի անգամ չեն մեր Արցախի հետ, քանի որ չգիտեն, թե պետությունն ինչ է, միայն գիտեն, թե անկախությունն ինչ է:

Բայց հիշեք այս անունները, որովհետեւ երբ Արցախի անկախությունը ճանաչենք, շատ հնարավոր է, որ, օրինակ, Պակիստանից անկախության ձգտող Վազիրիստանը պատվիրակություն ուղարկիՙ Հայաստան, թե բաՙ մեզ էլ ճանաչեք, չէ՞ որ մենք էլ արցախահայերի նման ինքնորոշվել ենք: Ի դեպ, կարելի է նաեւ Վազիրիստանը ճանաչել, մանավանդ, որ նրան անկախություն չտվող Պակիստանը աշխարհի միակ երկիրն է, որը Հայաստանի Հանրապետության անկախությունը չի ճանաչել: Այլ հարց է, թե ի՞նչ պետք է պատասխանենք, օրինակ, Հաու Պակումոտոյի պատվիրակությանը… Երեւի դիմենք Հերիք նանի օգնությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏՎԱՐՆ Է

Հաջորդ գրառումը

ԲԺԻՇԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԺԻՇԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական