Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱՆԱՊԱՐՀ ՏՎԵՔ ՆՐԱՆՑ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բորիս Պաստեռնակն իր նշանավոր «Դոկտոր Ժիվագո» վեպի անգլերեն հրատարակության առաջաբանում շատ յուրօրինակ բացատրություն է տալիս զարմանալի թվացող այն երեւույթին, թե այդ ինչպես պատահեց, որ ամենեւին էլ ոչ միասնական, իրավազուրկ, տանջված ու սոված սովետական ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմում կարողացավ միահամուռ դիմակայել ֆաշիստական Գերմանիային ու ջախջախել նրան. պատերազմը այն բացառիկ առիթն էր, ասում է մեծ գրողը, որ սովետական ժողովուրդը վերջապես իրական մասնակցություն ունենար երկրի եւ աշխարհի քաղաքականությանը:

Մեր պարագայում դժվար է, եթե ոչ անկարելի, զուգահեռներ անցկացնել վերեւի եզրակացության եւ Արցախյան մեր դիմակայության միջեւ- մասշտաբներն ու պայմաններն են խիստ տարբեր: Այնուամենայնիվ պաստեռնակյան այդ մեկնաբանությունը հուշումներ ունի ապրիլյան առաջին տասնօրյակի համաժողովրդային մեր ոգորումների, համազգային ոգեւորության հետ, երբ առաջնագծերում մերՙ դեռեւս մարտական մկրտություն չստացած զինվորն ու կրտսեր սպան եւ անմիջապես նրանց օգնության հասած փորձառու մարտիկները փաստորեն ազգային, քաղաքական, պետակա՛ն ինքնառաջադրանք կատարեցին փառավոր կերպով, արյուն ու կյա՛նք, բովանդակություն եւ իմա՛ստ տալով մեր գոյության: Մեկ անգամ չի ասվել, որ նրանք, գոնե նրանց մեծամասնությունը, գալիս է մեր երկրի համեստ կամ հազիվ ծայրը ծայրին հասցնող խավերից, այսինքն ազգաբնակչության մեծամասնությունից. նրանք մեր երկրի լուսանցքայնացված (մարգինալացված), արհամարհված, անտեսված խավերի զավակներն են ու ներկայացուցիչները, որոնք քաղաքական կարեւորագույն գործ կատարեցին ու թերեւս անգիտակցաբար, ըստ պաստեռնակյան տեսության, առիթ ստացան իսկական քաղաքականության մեջ մտնելու, ինչից զրկված էին առհասարակ- վկա՛ տեղական ու համապետական ընտրությունները:

Այս պահին հիշեցի մեր ռամկավար ընկերներից մեկին, որ 2008 թ.ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ուղիղ եթերում հեռուստալրագրողի հարցին, թե ինչո՞ւ ժողովուրդը բավարար ձայն չտվեց ՌԱԿ-ին խորհրդարան անցնելու, սրամտորեն ու սարկազմով պատասխանեց. «Բայց ի՞նչ կապ ունի ժողովուրդը ընտրությունների հետ»:

Իրոք, ամեն տեսակի ընտրություններում, համայնքային, քաղաքային թե համապետական, ժողովուրդը զրկված է եղել իր հավաքական կամքը թելադրելու իրավունքից: Քվեարկել է մեկին, ընտրվել է ուրիշը: Նրան միշտ պահել են իսկական քաղաքականությունից հեռու: Իշխանախումբը, նրան սպասարկող ու նրանից օգտվող տզրուկների ու զոռբաների ջոլիրը, ներառյալ տնտեսական ամեն մի նախաձեռնության հետ փայ մտնող զինվորականներն ու չինովնիկները, առավելՙ օրենքի պաշտպան բոլոր կարգի անօրենները, քաղաքացիներին հեռու են վանել կառավարման եւ ինքնակառավարման համակարգերից, մինչ ընդդիմադիր կոչվածները այդ քաղաքացիների մեկ այլ մասին օգտագործել են իրենց պետքերի համար ու դեն շպրտել: Նրանք մնացել են լուսանցքներում, ոմանք ընտրակաշառք են վերցրել, ուրիշներ վախեցել են զրկվել խեղճուկ աշխատավարձից, ու տակավին ուրիշներՙ պարզապես քվեարկել են ոտքով…

Իսկ հիմա, ապրիլյան դաժան փորձությունից հետո, պարզվում է, որ լուսանցքայիններին ու նրանց որդիներին է վիճակվել պետական-քաղաքական գլխավոր դերակատարությունը: Դերակատարությունՙ որը նրանք կատարել են ամենայն պատրաստակամությամբ, խիզախորեն, ինքնազոհությամբ: Ուստի նրանք այսուհետ չեն կարող լուսանցքներում մնալ, նրանք այսօրվա մեր պատմությունն են գրում, նրանք մեր ապագան են կերտում:

Վերադարձրեք նրանց մարդկային ու քաղաքացիական իրավունքները, գուրգուրացեք, հարգեք նրանց: Ճանապարհ տվեք նրանց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄԻՈՒԹԻՒՆԸ, «ԱԶԳ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ, ՇԱՀԻՆԵԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԿԵԼԻՑ ԵՎ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՑՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԱԲՆԱԿ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՄԵՐԿԵԼԻՑ ԵՎ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՑՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական