Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱՑԻ ՔՐԴԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԸ

06/05/2016
- 06 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Քրդերը Թուրքիայի ընդդիմության պատճառով չեն մասնակցում Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված ժնեւյան բանակցություններին: Նրանք անտեսվեցին 2015-ի դեկտեմբերին Էր-Ռիադում սիրիական ընդդիմության անցկացրած կոնֆերանսի ժամանակ: Այդուհանդերձ Սիրիայում ռուսական օդուժի միջամտությունից հետո ստեղծված նոր իրավիճակը շատ ձեռնտու է քրդերին: Մնում է պարզել, թե կենսունա՞կ է արդյոք Իրաքի քրդական ինքնավարության օրինակով Սիրիայի հյուսիսում նախատեսվող քրդական ինքնավարության ծրագիրը:

Ըստ երեւույթին, ԱՄՆ-ը դաշնակցի ընտրություն է կատարել հեռակա կարգով: «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստների դեմ մղվող ցամաքային պայքարում ամերիկյան ռազմավարությունը գլխավոր դեր է հատկացնում Դեմոկրատական միություն կուսակցության ռազմական թեւը հանդիսացող «Սիրիայի ժողովրդի պաշտպանության» (ՍԺՊ) միավորումներին: Դաշնակից Թուրքիային չվիրավորելու համար PKK-ի սիրիական մասնաճյուղ Դեմոկրատական միություն կուսակցության (ԴՄԿ) գլխավորած դաշնախումբը օգտագործում է արաբ եւ ասորի մարտիկների ստորաբաժանումներ: 2015 թ. հոկտեմբերին ստեղծված եւ 90 տոկոսով քրդերից կազմված Սիրիայի դեմոկրատական ուժերը (ՍԴՈՒ) Վաշինգտոնին հնարավորություն տվեցին զենք եւ խորհրդականներ ուղարկել ցամաքային զորքերին, մինչ ամերիկյան օդուժն արդյունավետորեն ապահովում է օդային պատշպանությունը: Նման պայմաններում զայրույթից ատամները կրճտացնող դաշնակից թուրքերը Անատոլիայի արեւելքում դաժան մարտեր են մղում «ահաբեկչական PKK»-ի պարտիզանների դեմ:

Իր ստեղծումից երկու ամիս անց նոր դաշնախումբը Կոբանեի (Այն ալ-Արաբ) հարավից հարձակում սկսեց Թիշրինի ուղղությամբ: Գործողությունը տեւեց մեկ շաբաթ, որի ավարտին դաշնակից ուժերը «Իսլամական պետությունից» հետ վերցրին Եփրատի վրա գտնվող Թիշրինի ամբարտակի վերահսկողությունը: ՍԴՈՒ-ի մարտիկները իրենց հարավային թեւում առաջ են շարժվում դեպի Սինջարի լեռներ, որպեսզի խզեն ջիհադիստների հաղորդակցությունը Սիրիայի եւ Իրաքի միջեւ: Նոյեմբերի 12-ին նրանք ազատագրում են Իրաքին սահմանամերձ ալ-Հուլը: Հյուսիսում ԴՄԿ ռազմական թեւը 2015-ի հունիսին գրավեց Թել Աբյադը, դրանով իսկ իրար միացնելով քրդական Ջեզիրեի եւ Կոբանեի շրջանները: Հյուսիս-արեւմուտքում քրդական ուժերը Աֆրինի շրջանում մարտավարական հաղթանակներ տանելովՙ «Ան-Նուսրա ճակատի» սալաֆիստ ապստամբներին դուրս մղեցին Հալեպի դաշտային գյուղերից, հընթացս տիրանալով «Մենաղ» օդային ռազմակայանին: Իսկ վերջերս քրդերը կարողացան մասնատել Հալեպի հյուսիսը Թուրքիային կապող ապստամբական հենակետերը, կտրելով Օնչուփինարի սահմանադռնով Քիլիս քաղաք տանող «Ազազի միջանցքը»: Թուրքիան երբեք այդքան շոշափելիորեն չէր զգացել իր հարավային սահմանի մոտ քրդական ինքնավար շրջանի ստեղծման վտանգը:

Քրդերի թուլությունը

Ջեզիրեի եւ Կոբանեի շրջանների վերամիավորումը հնարավոր դարձավ տվյալ գոտու բնակչության նոսրության շնորհիվ: Հասաքեի շրջանի արաբ բնակիչները հակված են քրդական ուժերին հպատակվել օգուտ ստանալու պայմանով, ինչպես այն ցեղերը, որոնք ԴՄԿ-ի հետ դաշն կնքելով կարողացել են ստանալ ամերիկյան ռազմահանդերձանք:

Ներկա փուլում քրդերն օգուտ են քաղում Սիրիայի պետության թուլացումից (որի հետ ենթադրաբար չհարձակվելու պայմանագիր են կնքել 2012-ի հուլիսին) եւ միաժամանակ ռուսների ու ամերիկացիների աջակցությունից: Նրանք ի զորո՞ւ են արդյոք պահելու վերջերս իրենց գրաված տարածքները: Առայժմ ուժերի հարաբերակցությունը նրանց օգտին է 2012 թ. Դամասկոսի հետ կնքված չհարձակվելու պայմանագրի շնորհիվ: Բայց մինչեւ ե՞րբ: Ներկա պահին քրդերը չեն կարող օտարվել Սիրիայի կանոնավոր բանակից, մանավանդ նկատի ունենալով իրենց մարտիկների թվի աննշան աճը. ամենալավատեսական հաշվարկների համաձայն, նրանց թվակազմը 40-50 հազար է: Հետագա առաջխաղացումը պայմանավորված կլինի ռուսական օդուժի զանգվածային օժանդակությամբ:

Ցամաքում ԴՄԿ-ի ուժերը կարողացան ալ-Հուլը գրավել Ջեզիրեի արաբական որոշ ցեղերի հետ համագործակցության շնորհիվ: Խոսքը մասնավորապես Ալ Սինադիդի աշխարհազորի մասին է: 2013 թ. ստեղծված այդ աշխարհազորում ընդգրկված են արաբական Շամմար ցեղի մարտիկներ, որոնք վերահսկում են Իրաքի սահմանի մի մասը, կռվում են «Իսլամական պետության» դեմ եւ «Ռոժավա» կոչվող քրդական ինքնավարության տնտեսությանը մասնակցում են տարածաշրջանային նավթի տնայնագործական վերամշակման միջոցով:

Դիվանագիտության տեսակետից քուրդ-ամերիկյան դաշինքն անկայուն է եւ պայմանավորված է կարճաժամկետ հաշվարկներով: Վաշինգտոնը, որը այս տարվա փետրվարին մի բանագնաց գործուղեց Կոբանե, ենթակա է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Թուրքիայի մշտական ճնշումներին: Ճիշտ է, ամերիկացիները կարող են ապահովել օդային պաշտպանություն, բայց ցամաքում «Սիրիայի ժողովրդի պաշտպանության» միավորումները պետք է դաշնակիցներ գտնեն ջիհադիստներին դուրս մղելու համար: Մյուս թուլությունն այն է, որ տվյալ միավորումներն անկարող են մեծ լարվածությամբ պատերազմել թիկունքից իրենց հրետակոծող թուրքական բանակի դեմ: Բացի դրանից, թուրքական գլխավոր շտաբը պատրաստ է օտար ուժերի հնարավոր ներխուժման դեպքում նվազ քան մեկ ամսում համախմբել իր ցամաքային անձնակազմի 30 տոկոսը:

Մարդու իրավունքներ եւ էթնիկական զտում

Արեւմուտքի հանրությունը, որը երկար ժամանակ վարժվել էր իրադարձությունների դրական (եթե չասենք ռոմանտիկական) լուսաբանմանը, վերջերս արթնացավ տհաճ զգացողությամբ, «Միջազգային ներում» կազմակերպության զեկուցագրից տեղեկանալով ԴՄԿ-ի արարքների մասին: Փաստաթղթում քրդական այդ կուսակցությունը մեղադրվում է բնակչության բռնի տեղահանությունների եւ ոչ քուրդ բնակիչների տների պարբերական ավերումների մեջ: Դրանք համարվում են պատերազմական հանցագործություններ: Այսպես կոչված Ռոժավայի շրջաններում կիրառվող ինքնակառավարումը եւ «ժողովրդավարական համադաշնության» մոդելը բախվում են մեկ ուրիշ, պակաս հայտնի իրողության. դա հասարակության զտումն է ղեկավար կուսակցության կողմից, որի միահեծան տիրապետությունն անցյալում քրդական որոշ տարրերի դրդել է նետվել «Իսլամական պետության» գիրկը: Ռոժավայի հայկական եւ ասորական համայնքները նմանապես տուժում են քրդական իշխանությունների մշակութային ձուլման եւ համայնքային որոշ շինությունների (դպրոցներ, հասարակական կազմակերպությունների շենքեր եւ այլն) յուրացման քաղաքականությունից:

Դեպի իրաքյան լուծո՞ւմ

Սիրիայի քրդերը լեզվական առումով ավելի մոտ են Թուրքիայում ապրող իրենց եղբայրներին, քան իրաքցի քրդերին: Ներկայումս սիրիացի քրդերը խոշոր խաղագումար են դրել սեղանին: PKK-ի վերազգային բնույթի պատճառով Կոբանեի ճակատամարտի ժամանակ «Սիրիայի ժողովրդի պաշտպանության» միավորումների մարտիկների մեծ մասը ծագումով Թուրքիայից էր, փոքր մասըՙ Իրանից: Նրանք կարողացան քաղաքացիական պատերազմի քաոսից (եւ այլ անձանց միջամտությունից) օգտվել Սիրիայի հյուսիսում սեփական ինքնավարություն ստեղծելու համար: Սա չի նշանակում, թե թվացյալ անկայուն ստատուս քվոյի պահպանման պայմաններում դեպի անկախություն եւ նախապետության ամրապնդում տանող նշանակալից քայլը անշրջելի է: ԴՄԿ-ի ղեկավարները առայժմ զգուշանում են արտաբերել «անկախություն» բառը եւ նախընտրում են «ինքնավարությունը», աչքի առաջ ունենալով Իրաքի օրինակը: Գուցե նրանք կողմնակից են դաշնապետությա՞նը, որի օգտին փետրվարի 29-ին Մոսկվան արտահայտվեց իր փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի միջոցով: Այդ սցենարը կարող է դուր գալ սիրիացի քրդերին, որոնք իրենց համար հատուկ տարածք են ապահովել: Սակայն երկիրը ազգությունների եւ դաշնային համայնքների բաժանելու այդ նախագիծը կարող է դուր չգալ ալավի, քրիստոնյա եւ դրուզ համայնքներին, որոնք գիտակցում են, որ իրենց գոյատեւման գրավականը կենտրոնացված պետության վերահաստատումն է, որն ի վիճակի է առաջ բերել ազգային պատկանելության ուժեղ զգացողություն: «Իսլամական պետության» դեմ մղվող պատերազմում ռազմավարական դաշնակից դարձած քրդերը եւ շիաները մոռացության էին մատնվել 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրում: Պատմությունը նրանց սովորեցրել է, որ իրենք կարող են ապավինել միայն սեփական ուժերին:

«France-Arme՛nie», avril 2016, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՇԱՀԱԾ Տ-90 ՏԱՆԿԻ «ՈԴԻՍԱԿԱՆԸ»

Հաջորդ գրառումը

ՈՒՇԱԳՐԱՎ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՇԱԳՐԱՎ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական