Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾՆՎՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ

06/05/2016
- 06 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի՞ անեկդոտ գիտենք Հայու գենի հետ կաված: Ի դեպ, Հայու գեն արտահայտության մեջ ո՞ր բառն է մեծատառով գրվում, գուցեՙ Գեն-ը, կամՙ երկուսն է՞լ: Ես, օրինակ, երեք անեկդոտ գիտեմ, որոնցից մեկն ամենալավն է. Հայ կույս կանանց միավորումը նպատակադրվել է փրկելու Հայու գենը:

Բայց լուրջ խոսենք, իսկ լուրջը, որքան էլ տարօրինակ հնչի, ոչ թե այն է, ինչ արդեն ասացի, այլ այն, ինչ հիմա եմ ասելու: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը հանդես է գալու նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է, ուշադրություն, «մեր գենետիկ բազայի եւ սերունդների շարունականության ապահովումը»: Ընդ որում, «սերունդների շարունակականություն» ասելով նկատի է առնվում բանակ մեկնող տղաների սերունդները: Պատգամավոր Պողոսյանն առաջարկում է հետեւյալը. բոլոր այն 18 տարեկան տղաները, ովքեր բանակ են զորակոչվում, հանձնում են իրենց սերմնահեղուկըՙ սերմնահեղուկների, ենթադրում եմ հանրապետական բանկ, որտեղ այն պահում-պահպանվում է, ոչ այնպես, ինչպես Լենինըՙ Կարմիր հրապարակում, այլ ավելի լավ: Ապա, երբ վերադառնում են…. Ի դեպ, Թեւան Պողոսյանը չի պարզաբանել, թե ի՞նչ պետք է օրենքով արվի այս պարագայում, ասենքՙ դե՞ն է նետվում վերադարձածների սերմնահեղուկը, թե՞… Կարեւոր հարց է: Իսկ, երբ չեն վերադառնում, զոհվում են, ապա… Այ հենց չվերադարձածների մասին էլ այս օրինագիծն է: Նրանց սերմնահեղուկը հո կա՞. հանում են բանկից, եւ տալիս… Սակայն այստեղ էլ նրբություն կա ճշտելուՙ տալիս են, բայց ո՞ւմ: Քիչ է հավանական, որ 18 տարեկանը, նախքան բանակ գնալը հասցրած կլինի ամուսնանալ, հետեւաբար, մո՞րն են տալիս, գուցեՙ հո՞րը (իսկ եթե զոհվածը ոչ հայր ունի, ոչ էլ մայր, ապա հավանաբար մորաքրոջ ամուսնո՞ւն, կամ հորեղբո՞րը, գուցեՙ քեռակնո՞ջը): Այսինքն զինվոր-որդի կորցրած մայրը, ենթադրենք, Մեղրիից, պետք է հասնի Երեւան, որպեսզի այստեղ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի (հավանաբար սոցիալական քարտ էլ) եւ իր որդու սերմնահեղուկը ստանա՞: Լավ, ենթադրենք, գալիս է եւ ստանում է (կամ առաքում ենՙ լրիվ անվճար), հետո ի՞նչ պետք է անի, երեխան, ի վերջո հո հենց այնպես չի ծնվում, ծնում է կոնկրետ մայրը: Իսկ մայր որտեղի՞ց: Ո՞վ կհամաձայնի, այն էլ Հայաստանում, իր մեջ կրել, մեծացնել, ապա լույս աշխարհ բերելՙ բառիս բուն իմաստովՙ ուրիշի երեխային: Փոխանորդ մայրե՞րը, տարբերակ է, բայց թանկարժեք: Այսինքն զինվոր-որդի կորցրած ծնողը պետք է մի քանի հազար դոլար գտնի, որպեսզի վճարի փոխանորդ մորը, որպեզի նա էլ… Գուցե Թեւան Պողոսյանը նաեւ առաջարկում է, որ պետությունը սուբսիդավորի՞ փոխանորդ մայրերի վճարը, ասենքՙ 20 տոկոսով, ամբողջը չի կարող, պետությունը ֆինանսապես տկար է:

Գիտեք, ես չգիտեմ, թե այս օրինագիծը երբ պատրաստ լինի ի՞նչ ճակատագիր է ունենալու: Չգիտեմ նաեւ, թե նման եղանակով լույս աշխարհ եկածՙ իհարկե տղաները (Հայու գենի կրողը տղաներն են բացառապես) ի՞նչ ճակատագիր են ունենալու, իսկ երբ իրենք էլ դառնան 18 տարեկան եւ բանակ գնան, էլի՞ են իրենց կենսաբանական հայրերի պես վարվելու, ու այսպես, այս եղանակով քանի՞ սերունդ է ծնվելու, քանի դեռ շարունակվում է պատերա՞զմը, իսկ ո՞վ գիտի, ասենք Թեւան Պողոսյանը գիտի՞, թե քանի տարի է դեռ այս պատերազմը շարունակվելու:

Հասկանալի է, որ հայրենասիրությունը ելել ուտում է շատերին, բայց այստեղ կարեւորը ոչ թե հայրենասիրություն բառն է, այլՙ ուտելը: Երբ քեզ ուտում է ինչ-որ բան, կարեւոր չէ այդ ինչ-որ բանի անունն ինչ էՙ հայրենասիրությո՞ւն, ժլատությո՞ւն, ցա՞վ, թե՞ ուրախություն: Կարեւորըՙ չուտվելն է, մնալն է: Իսկ մնալը արհեստական ճանապարհով բնական ճանապարհի վախճանն է… Յուրաքանչյուր 18 տարեկանի բանկում թողած սերմնահեղուկը նրա մահվան տեղեկանքն է, պարոնայք: Ընդունելով այնՙ դուք մտածում եք, որ շատ հնարավոր է, որ նա, իսկ նա 18 տարեկան է, հետ չի գալու: Դուք ասում եքՙ ոչինչ որ չգաս, եթե անգամ չգաս, տղա ես ունենալու, ոչինչ որ տղայիդ երբեք չես տեսնելու, ոչինչ որ տղադ քո սիրուց չի ծնված լինելու, կարեւորը քեզ փոխարինող կա, կարեւորը մենք չենք պակասել, դու մեռար, որդիդՙ ծնվեց: Մեկինՙ մեկ: Անսեռ մարդկանց տեսանք, հիմա էլ անսեր սերունդ են ուզում ցույց տալ, սիրուց չծնվածը, բայց ծնվածը անսերն է:

Հասկանալի է, անշուշտ, որ այս օրինագիծը չի ընդունվելու, թեկուզ միայն այն պատճառով, որ դրա կենսագործումը, այսինքնՙ սերմնահեղուկի բանկ ստեղծելը, խիստ ծախսատար է, իսկ փող, ինչպես գիտենք, չունենք: Բայց սա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մենք մոռանում ենք, թե ինչպես են ծնվում երեխաները, հիշեցնեմՙ սիրուց: Ես ուրիշ համապատասխան բառ էլ գիտեմ, բայցՙ սիրուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԷ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՓՈՐՁԸ ԽԱՓԱՆՎԵՑ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՓՈՐՁԸ ԽԱՓԱՆՎԵՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական