Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂՋԻԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

29/04/2016
- 29 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երկու շատ կարեւոր հարց կա. առաջինը` ի՞նչ են ասում ձեր մասին, երբ աղջիկ եք ունենում, եւ երկրորդը` ի՞նչ եք երեք անգամ կրկնում եկեղեցում, երբ ամուսնանում եք: Օրինակ, երբ ես ամուսնացա կրկնեցիՙ Տեր եմ, երեք անգամ: Իսկ երբ աղջիկ ունեցա, իմ մասին ասում էինՙ աղջիկ է ունեցել, ու ամեն անգամ երբ ես աղջկաս ներկայացնում եմ որեւէ մեկին, ասում եմՙ աղջիկս է: Ս-ն վերջին բառի վերջում շատ կարեւոր է, ս-ն պատկանելիություն է, ասենքՙ հայրենիք-ը ուրիշ բան է, հայրենիք-ս` այլ: Հայրենիք-ը կարող է լինել Նորվեգիան, հայրենիք-ս էլի կարող է լինել Նորվեգիան, եթե միայն այդ բառն ասում է նորվեգացին: Նույնը «Տեր եմ» բառերն են: Տեր եմ-ը հենց ս-ն է, այսինքնՙ երբ ես կնոջս ծանոթացնում եմ որեւէ մեկին, ասում եմՙ կին-ս է: Ս-ն կարեւոր տառ է, շատ բան փոխող, բացահայտող:

Բառավերջի ս-ն տեր եմ-ն է: Տեր եմ-ը, սակայն, չի նշանակում ստրուկի առկայություն: Օրինակ, երբ հայ դիրքապահ զինվորը հենակետում կանգնած նայում է հետ եւ ասումՙ հայրենիք-ս, չի նշանակում, որ հայրենիքը նրա ստրուկն է, բայց նշանակում է, որ նա հայրենիքի տերն է: Նույնը վերաբերում է կնոջն ու դստերը (նաեւ որդուն, բայց դա ուրիշ պատմություն է): Այսինքն, երբ քաղաքացի Պողոս Պետրոսյանը ասում էՙ կին-ս եւ աղջիկ-ս, նշանակում է, որ նա իր կնոջ եւ դստեր տերն է, բայց չի նշանակում, որ վերջիններս նրա ստրուկներն են եւ հերթափոխով տաք ջուր են բերում, որ պապան ոտքերը լվա:

Հիմա, երբ օրինակ մեկն ուզում է վերցնել քո հայրենիքըՙ երկու ճանապարհ ունի. կամ քեզ հայտնում է իր պահանջը եւ դու բավարարում ես այն, կամ էլ քեզ հայտնում է (երբեմն չի հայտնում) իր պահանջը, դու չես համաձայնվում եւ նա փորձում է խլել: Հասկանալի է, որ եթե տվել ես, ուրեմն այդ հայրենիքը քո հայրենիքն էլ չէր, կամ էլ չէ եւ խոսելու բան էլ չկա, իսկ եթե չես տալիս եւ պայքարում ես այն խլել ցանկացողների դեմ, նշանակում էՙ ապացուցում ես, որ դու քո հայրենիքի տերն ես: Այսինքն հայրենիքդ ուզողները այն քեզնից են ստանում, դու ես տալիս, կամ դու ես պայքարում, որ հայրենիքդ մնա քոնը: Նույնը աղջիկն է: Նրան ուզողները քո տուն են գալիս եւ հայտնում իրենց ցանկությունը: Դու կամ տալիս ես, ինչը բնական է, կամ չես տալիս, եթե անգամ աղջիկդ ցանկանում է հեռանալ: Եթե տալիս ես, ուրեմն գտնում ես, որ նա, ում տալիս ես, արժանի է, որպեսզի աղջկադ անվանիՙ կին-ս, եւ եկեղեցում կանգնի կողքն ու ասիՙ Տեր եմ (աղջկադ): Եթե չես տալիս, ուրեմն կամ թքած ունես աղջկադ ցանկությունների վրա առհասարակ, կամ գտնում ես, որ աղջիկդ սխալվում է, քանի որ նա, ով ուզում է, արժանի չէ… Թե ի՞նչ է լինում հետո, քրեագետների եւ ոստիկանների պարզելիքն է, ինչպես հիմա է մոդա ասելՙ մասնագետների գործը, կարեւորն այս պարագայում այն է, որ աղջկադ ցանկացած ուզող, անգամ նա, ում ամբողջ կյանքում ճանաչել ես, անգամ նա, ով, վստահ ես, սիրում է աղջկադ, անգամ Պուտինը, աղջկադ ձեռքը քեզնից է խնդրում, որովհետեւ դու ես քո աղջկա տերը: Դա չի նշանակում, որ աղջիկդ մարդ չէ եւ սեփական ցանկություններն ու իրավունքները չունի, եւ չի կարող բացառապես սեփական ցանկությամբ հեռանալ տնիցդ, դա նշանակում է, որ աղջկադ ձեռքը քեզնից են խնդրում, եթե անգամ բոլորը ամեն հարցում համաձայնվել են:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե բոլոր նրանց, ովքեր բանակում չեն ծառայել, պետք է աղջիկ չտալ: Ըստ որոշ շատ լուրջ մարդկանց, Արծրունն իր այս հայտարարությամբ աղջիկներին վիրավորել է, հո, գյուղնախարարի ասածՙ կարտոֆիլ չե՞ն, որ տաս կամ չտաս: Ես ստույգ չգիտեմ, թե ի՞նչ է մտածել հարգելի Արծրունն այս միտքը հենց այսկերպ ասելով, բայց ես վստահ եմ, որ եթե միայն բանակում ծառայածներին աղջիկ տանք, մոտ ապագայում իշխանության վերնախավում միայն չամուսնացածներ կլինեն:

Խնդիրը սա է, ոչ թե տալ բառի հանդեպ ֆեմինիստական մոտեցումները: Ամոթ է, աղջիկներ, ամոթ է, որ չնայած մեծացել եք, բայց չգիտեք, որ ինչ-որ մեկին սիրելը արդեն իսկ նրանը դառնալն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

PKK-Ն ԿԸՆԴԼԱՅՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

PKK-Ն ԿԸՆԴԼԱՅՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական