Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՄ-ԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՉԵՂԱՐԿԵԼ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԸ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Թուրքիան Եվրոմիությանը սպառնում է չեղյալ հայտարարել գաղթականների հետ կապված գործարքը: Անկարան չի կատարի համաձայնագրի պայմանները, եթե Բրյուսելը չիրականացնի մինչեւ ս.թ. հունիս Թուրքիայի քաղաքացիներին անայցագիր ռեժիմ շնորհելու սեփական խոստումը: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Ռոյթեր գործակալությունը մեջբերում է վարչապետի այն խոսքերը, որ եթե Եվրոմիությունը չկատարի սեփական պարտավորությունները, ապա «հիմարություն կլինի հույս ունենալ, թե Թուրքիան կկատարի իր պարտավորությունները»:

Մարտի 8-ին Եվրոմիությունն ու Թուրքիան բրյուսելյան գագաթաժողովում համաձայնեցրել էին գաղթականների խնդրի լուծման սկզբունքները: Պայմանավորվածության համաձայն, Անկարան ԵՄ-ից 3 մլրդ եվրո կստանա գաղթականների տեղավորման համար եւ պարտավորվում է իր տարածքում ընդունել Հունաստան եւ ԵՄ այլ երկրներ հասած փախստականների: Դրա դիմաց Թուրքիան ԵՄ-ից պահանջել էր արդեն ընթացիկ գարնանը ապահովել սեփական քաղաքացիների անայցագիր կարճատեւ ուղեւորություններ Եվրոպա: Բացի դրանից, պետք է վերսկսվեին Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները:

Այցագրերը վերացնելու պահանջը միանշանակ չէր ընկալվել ԵՄ քաղաքական գործիչների շրջանում: Մարտի 17-ին Եվրոխորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել էր, որ խորհրդարանը չի պատրաստվում դյուրացնել այցագրերի վերացման արարողակարգը: Հաջորդ օրը ԵՄ գագաթաժողովում Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը ասել էր, որ Թուրքիան կատարել է այցագրերի վերացման համար անհրաժեշտ 72 պահանջներից միայն 35-ը:

Եվրոմիությունում միգրացիոն ճգնաժամ ծագեց 2015-ին: Փախստականները Էգեյան ծովը հատում են ԵՄ-ում ապաստան գտնելու ակնկալությամբ: Անցյալ տարի ԵՄ է մուտք գործել ավելի քան մեկ միլիոն մարդ, այդ թվում 850 հազարը Հունաստան է հասել Թուրքիայից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԱՆԱՅՑԱԳԻՐ ՌԵԺԻՄ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

«Պրավդա» հրատարակչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Լեոնտևը մահացել է Մոսկվայում, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ...

ԿարդալDetails

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական