Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱՑԱՆՑԻ «ՎԵՐՆԱԽԱՒԸ» ՂՐԻՄՈՒՄ

22/04/2016
- 22 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, ռազմական պատմաբան

2016թ. ապրիլի 17-ին ռուսաստանեան լրատուադաշտում տեղեկատւութիւն է յայտնուել Ղրիմում թուրքական հետախուզութեան գործակալական ցանցի մասին:

Վերջինիս վերնախաւը հիմնականում կազմուած է եղել «Ղրիմի թաթարների Մեջլիսի» առաջնորդներից եւ Ղրիմի թաթարների ԶԼՄ-ների ղեկավարներից:

Նրանք զբաղւում էին տեղեկատւութեան հաւաքմամբ եւ կատարում խնդիրներ` թուրքական հետախուզութեան աշխատակիցներից ստացուած հրահանգների համաձայն:

Ըստ երեւոյթին, ռուսական յատուկ ծառայութիւնները բացայայտել եւ հիմնականում վնասազերծել են այդ ցանցը:

Ակնյայտ է, որ Թուրքիան չի դադարում փայփայել Սեւ ծովը դարձեալ «օսմանեան լճակի» վերածելու իր վաղեմի եւ ցնորամիտ երազանքները:

Հենց այդ նպատակով, ինչպէս հաղորդել ենք դեռ «Ազգի» 2015թ. դեկտեմբերի 11-ի համարում, Ռուսաստանի դէմ 2015թ. դեկտեմբերի 7-ի դրութեամբ փաստականօրէն Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմաքաղաքական դաշինք էր կազմուել: Դրա արտայայտութիւններից էին վերջին ամիսներին թուրք-ուկրաինական համատեղ ծովային զօրավարժութիւնները եւ Ղրիմի մօտակայքում թուրք «գորշ գայլերի» յատուկ ջոկատների յայտնուելը: Բացի այդ, պաշտօնական Կիեւը անհեռատեսաբար ծայրայեղական թուրքական ջոկատներով է սկսել լցնել Ուկրաինայի սեւծովեան նահանգներից մէկը` Խերսոնեսը, որը ժամանակին Ղրիմի խանութեան մասն էր կազմում…

Յիշեցնենք, որ ռուսները Ղրիմը վերամիաւորեցին Ռուսաստանին 2014թ. մարտին:

Ի դեպ, ռուսական այդ գործողութիւնից գրեթէ մէկ տարի առաջ հանրայայտ «Վիքիլիքսը» գաղտնի փաստաթղթեր էր բացայայտել, ըստ որոնց Թուրքիան ցանկանում էր գլխաւոր հիւպատոսութիւն բացել այն ժամանակ դեռ Ուկրաինային պատկանող Ղրիմի ինքնավար հանրապետութիւնում…

Գուցէ նաեւ այդ թուրքական նկրտումնե՞րը դրդեցին Կրեմլին` իրականացնելու Ղրիմի վերամիաւորման վաղուց երազուած ռազմաքաղաքական գործողութիւնը:

Այժմ Ռուսաստանը հսկայական ռազմական ուժ է կենտրոնացնել Ղրիմում` պատրաստուելով հետ մղելու հարաւից` թուրք-նատօ-վրացա-ուկրաինական միացեալ ռազմածովային ուժերի, իսկ հիւսիսից`ուկրաինա-թուրքական միացեալ ցամաքային ուժերի հաւանական գրոհը… Եվ այդ գործում Ռուսաստանի դաշնակիցներն են ո՛չ միայն Նովոռոսիայի աշխարհազօրային բանակները, այլեւ` փաստացի` Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի բոլոր հակաթուրքական ուժերը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական