Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՋՆԱԴԻՐՔԵՐԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ապրիլի երկուսի երեկոյան կամավորների հետ մեկնել է Ղարաբաղՙ տեսախցիկով: Նրա նպատակը ստեղծված իրավիճակն արձանագրելն է եղել հենց առաջնագծումՙ նկարահանել խրամատները, կռվող տղաներին, ազատագրված Թալիշը, ռմբակոծված Մատաղիսը, մի խոսքովՙ այն ամենն, ինչը տեսել է նրա աչքը:

Ահռելի նյութ է ստացվել. ինչը որ թույլատրելի է, նա հրապարակել է հեռուստատեսությամբ ու համացանցով, իսկ մնացածը գաղտնի է, հրապարակման ոչ ենթակա: «Ցենզուրա կա, որը չի կարելի անտեսել: Ամեն ինչ չէ, որ կարելի է ցույց տալ հանրությանը: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ եթե մեր նկարահանումները դիտում են մի քանի հազար հայեր, ապա դրանց ուշի ուշով հետեւում են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ: Շատ ժամանակ կադրը կիսատ եմ նկարել կամ ցույց եմ տվել սարի գագաթի մի փոքր հատվածը: Անգրագետ ռեժիսոր չեմ, անվտանգությունն է այդպես պահանջում, չէ՞ որ մեր յուրաքանչյուր հրապարակում տեղեկություն է հաղորդում ադրբեջանցիներին մեր իրավիճակի, զինվորների եւ այլնի մասին»,- ի գիտություն Արցախում նկարահանումներ ու լուսնկարներ անողներիՙ ասաց Արշակ Զաքարյանը:

Երեք սպանված ու խոշտանգված թալիշցիների մասին պատմեց, որ հարձակման ժամանակ ադրբեջանական հրոսակախումբը մտել է գյուղից կտրված այդ տունըՙ իմանալով, որ այնտեղ միայն ծերեր են, մյուս տները չեն համարձակվել մտնել: «Էդքան պլոճիկ ունեի՞ն որ մտնեին, հազիվ ծերերին են սպանել: Հետո, իհարկե, մերոնք հրոսակախմբին ոչնչացրին: Նրանք նաեւ հայ վարորդի էին մորթել, բայց նրա բեռնատարին ձեռք չէին տվել: Իսկ մյուս դեպքում էլ 2,5 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու սարքն էին գործի դրել ու դրանով մեր ՈՒԱԶ-ը խփել, որի մեջ մարդ չկար: Ուզում եմ ասել, որ միլիոնավոր դոլարների նորագույն տեխնիկա ունեն, բայց չեն կարողանում ճիշտ օգտագործել: Մենք չգիտեինք, որ նրանք իսրայելական կամիկաձեներ ունեն: Պետությունից անկախՙ պետք է ստեղծել հիմնադրամ եւ օգնել մեր բանակին, գումար հավաքել: Շատերն ասում ենՙ էդ փողերը կգողացվեն: Եթե գումարները բաց, թափանցիկ մուտքագրվեն ու ծախսվեն, ոչ մի բան էլ չի գողացվի, վստահեցնում եմ: Հիմա կասեքՙ մյուսները ջիպերով են ման գալիս, ժողովո՞ւրդը պիտի բանակի զինման համար գումար հավաքի: Իսկ ես կասեմՙ մի նայեք, թե կողքիններդ ինչ են անում, յուրաքանչյուր ոք իր խղճի առաջ է պատասխան տալիս: Եթե պիտի սպասենք, որ Պողոսն իր ջիպը ծախի ու փողը բանակին տա… Նա որ իր ջիպը ծախող լիներ, էդ ջիպն էն գլխից չէր ունենա էլի»,- նկատեց առաջնագծից նոր վերադարձած կինոռեժիսորը:

Նրա տեսախցիկն արձանագրել է խանդավառված զինվորների, որոնք առաջին գիծ գնալու համար իրար հետ կռիվ են անում: Արձանագրել է, թե ինչպես են զինվոր ու գնդապետՙ կողք կողքի, կռիվ մղում թշնամու դեմ: Այդ հավաքական, միասնական, հերոսական ուժը դրոշմված է նրանց բոլորի աչքերում: Տեսախցիկը դա էլ է արձանագրել: Բայց եւ ցավալի, սահմռկեցուցիչ տեսարաններ ու պատկերներ էլ են հավերժացվել: Զինծառայող ամուսինները, որոնց համատեղ կյանքն ընդամենը երեք ամսվա պատմություն ունի, ուս ուսի կռվել են թշնամու դեմ: Ամուսինը զոհվել է, բայց ոչ ոք չի համարձակվել կնոջը հայտնել բոթը: Արշակ Զաքարյանը միացրել է տեսախցիկն ու արձանագրել այն պահը, երբ վերջապես կնոջը հայտնում են ամուսնու մահվան լուրը: «Այդ դաժան պատկերը, կնոջ ապրումները նկարահանել եմ, բայց հանրությանը ցույց չեմ տա, մինչեւ որ չունենամ այդ կնոջ թույլտվությունը: Կսպասեմ մինչեւ որ նրանց երեխան ծնվի, այդ ժամանակ էլ տեսագրությունը կհանձնեմ նրան: Ես մինչեւ գետին խոնարհվում եմ բոլորի առաջ: Նրանք հերոսներ են: Ես տեսագրել եմ նաեւ, թե ինչպես են մերոնք ադրբեջանական դիվերսիոն խմբին ոչնչացնում: Մի քանի առաջարկներ եմ ստացել. ուզում են իմ նկարահանած տեսանյութը ֆիլմ դարձնել: Պատրաստ եմ նրանց հանձնել այն, ինչը հրապարակման համար թույլատրելի է»,- հայտնեց կինոռեժիսորը:

Նա հորդորում է բանակում զինվոր ունեցող ծնողներին չզանգել իրենց զավակներին: «Հավատացեք, ձեր զանգերը 50 տոկոսով մեծացնում են նրանց զոհվելու հավանականությունը: Ես չեմ ուզում մանրամասնել, թե ադրբեջանցիներն այդ զանգերի միջոցով ինչպես են տեղեկություններ իմանում մեր զինվորների մասին, բայց նկատի ունեցեք, որ դուք վտանգում եք նրանց կյանքը»,-հավելեց Արշակը:

Չկա մի պատերազմ, որը դասալիքներ չունենա. մերօրյա պատերազմը միակն է, որ դասալիք չունեցավ: Ադրբեջանի մշակած ծրագիրը շատ ավելի մեծ է եղել, քան իրականացվել է: Առաջնագծի իրադարձությունների ականատեսը վկայում է, որ մերոնք դժգոհությամբ են ընդունել հրադադարի հայտարարությունը: Բայց կռիվն ու հրադադարն իր աչքերով տեսած կինոռեժիսորի համար բարձրագույն արժեքը զինվորն է: Իսկ ձորակը, որ մնաց թշնամուն, հավատացած է, առանց զոհերի ենք հետ վերցնելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐՈՆԻԱ ԱՐԱԾ ԱՌԱՋՆԱԳԻԾ

Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԹԵ ԻՆՉ ԿՈՐՈՇԻ ԴԱՏԱՐԱՆԸ` ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԻՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է, ՄԵՐ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐՑԱԽԸ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԹԵ ԻՆՉ ԿՈՐՈՇԻ ԴԱՏԱՐԱՆԸ` ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԻՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է, ՄԵՐ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐՑԱԽԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական