Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆ ԷԼ ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՉԷ

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեկ, կամ երկու տարի առաջ նախագահ Սարգսյանը որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Ընդ որում, գաղջ մթնոլորտ ասելովՙ նախագահն ի նկատի ուներ այն, որ որոշ լրատվամիջոցներ (ոչ նրանք, ովքեր հրավիրվել էին եւ հրավիրվում են նախագահական), դիտավորյալ կամ ակամայից ցեխ ու մուր են շպրտում այս կամ այն պաշտոնյաների, նրանց գործողությունների, առանձին երեւույթների վրա, դրանից էլ առաջանում է գաղջ մթնոլորտը: Փոխարենը, ինչպես չէր նշել նախագահը, կամ ինչը հասկացրել էր, կարելի է եւ պետք է դրական բաների մասին խոսել, կամ գոնե դրական բաների մասին էլ խոսել, որպեսզի գաղջը ցրվի:

Գաղջը ցրվեց, բայց բոլորովին այլ պատճառով: Եւ ամենակարեւորըՙ անկախ նախագահի կամքից եւ գաղջը որոշելու կարծիքից: Գաղջը ցրեց պատերազմը, երբ պարզվեց-ապացուցվեց, որ շատ մարդ է մնացել երկրում, երբ պարզվեց-ապացուցվեց, որ երկրում մնացածների շատ մասը իրեն սահման է նետում, երբ պարզվեց-ապացուցվեց, թե որքան սեր կա այս երկրում, միամիտ սեր, բայց սերը չմիամիտ չի էլ լինում: Երբ մեկ օրում, մի քանի օրով հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցները, անգամ նրանք եւ անկախ այն բանից, թե երբեւէ հրավիրվե՞լ են նախագահական, անկախ նրանից, որ Սերժ Սարգսյանի անվան դիմաց երբեք չեն գրելՙ նախագահ, գրեցին, երբ դուռը, որը կաթողիկոսի առջեւ էր փակ, Սերժ Սարգսյանի առջեւ բացվեց, ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը չի դադարել սիրել իր երկիրը, անկախ նրանից, թե ովքեր են իշխում եւ երբ բոլորս հանկարծ հասկացանք, որ միասին ենք: Այդ պահից էլ գաղջը ցրվեց:

Ու հիմա նախագահը պետք է երկրորդ հանդիպումն անի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հնարավորինս բոլորի, բայց ոչ թե որպեսզի պատասխանի մեր հարցերին, որոնք կան ի դեպ, այլ որպեսզի յոթ նախադասություն ասի: Այն, որ Հայաստանի ամենամեծ պրոբլեմն այլեւս գաղջ մթնոլորտը չէ: Հայաստանի ամենամեծ պրոբլեմը վատ կառավարումն է, պետական միջոցների գրպանումն է, հարկահավաքության գործում կողմնապահությունն է: Հայաստանի ամենամեծ պրոբլեմը համբռգածությունն է (ամոթ չէ, որ նախագահն այս բառն ասի, ամոթն այն է, որ այս երեւույթը կա), սկսածՙ կառավարության շենքից, ԱԺ-ից, եւ անգամ իմ նստավայրից, վերջացրած փողոցում յուրաքանչյուրը հարյուր ավտոմատի արժեք ունեցող մեքենաների տերերի բառապաշարից: Հայաստանի ամենամեծ պրոբլեմը ագահությունն է, նախանձըՙ ահագության հետեւանքն է: Հայաստանի ամենամեծ պրոբլեմը գիտության հանդեպ վերաբերմունքն է, կրթության հանդեպ վերաբերմունքն է, արդարության հանդեպ վերաբերմունքն է, մշակույթի եւ տնտեսության հանդեպ, բյուջեի հանդեպ, բիզնեսի հանդեպ վերաբերմունքն է, մարդու հանդեպ վերաբերմունքն է, որը կարելի է փոխել, որը փոխելու ենք: Ես եմ ասել, թե Հայաստանի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտ է, ես էլ ասում եմ, որ այդպես չէ, սխալվել եմ, քանի որ Հայաստանի ամենամեծ պրոբլեմը սեփական սխալների համար ներողութուն խնդրել չկարողանալն է: Ներողություն:

Նախագահին սրանից հետո կհավատան քչերը: Նրանք, ովքեր առանց այս բառերի էլ հավատում են, գումարածՙ քչերը: Այսինքն նախագահին հավատացողների թիվը կավելանա: Նախագահին բոլորը չեն հավատում, դա գաղջ մթնոլորտ է: Նախագահին հավատում են նրանք, ովքեր ոչինչ են առանց նրա, նրանք, ովքեր ամեն ինչ են նրանով, նրանք, ովքեր ամեն ինչին են հավատում, եւ քչերը: Ամենակարեւորը քչերն են. նրանք ոչ ոչինչ են, ոչ ամեն ինչ են, ոչ էլ խելագար: Հենց այդ քչերն են, որ Սերժ Սարգսյանին նախագահ չեն ընտրել, մեծամասնությունն, ինչպես գիտենք, ընտրել է:

Գուցե ես սխալվում եմ, եթե այդպես էՙ ապա ներողություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅԵՆԱՅԻ ԽԱՉՔԱՐԸՙ ՈՐՊԵՍ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉՆ Է ՀԻՆԸ, ԵԹԵ ԱՅՆ ԶԵՆՔԸ ՉԷ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉՆ Է ՀԻՆԸ, ԵԹԵ ԱՅՆ ԶԵՆՔԸ ՉԷ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական