Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ Ի՞ՆՉ ԿՏԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԻԶՆԵՍԻՆ

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անցյալ շաբաթ Ռուսաստանը իջեցրեց Հայաստանին մատակարարվող գազի գինըՙ 165 դոլարից 1000 խմ համար այն դարձավ 150 դոլար: Մինչ այդ, անցյալ տարի ռուսական կողմը 189 դոլարից իջեցրել եւ 165 դոլար էր դարձրել մեզ տրվող գազի գինը: Անցյալ տարվա իջեցումը որեւէ կերպ չազդեց Հայաստանի սպառողների գազի գների վրա, քանի որ մոտ 14 դոլար կազմող տարբերությունը մնում էր «Գազպրոմ Արմենիային»ՙ 2014-ի դեկտեմբերի դրամ-դոլար փոխարժեքի տատանման կորուստները ծածկելու համար: Դա էլ պայմանավորված էր նրանով, որ «Գազպրոմ Արմենիան» արժեզրկման պատճառով կրած կորուստները ծածկելու համար չէր դիմել գազի սակագնի բարձրացման հայտով:

Այժմ, Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, ընդառաջելով Հայաստանի կառավարության դիմումին, կրկին իջեցնում է գազի գինը, ինչը մեր տնտեսության համար բարենպաստ հնարավորություններ է ստեղծում: Կենցաղային նպատակներով սպառվող գազի գինը իջեցնելու պարագայում, նույն չափովՙ 9 տոկոս չի նվազի, քանի որ այդ համակարգում կան ծախսեր, որոնք կատարվում են նույն չափով եւ անկախ գնային փոփոխություններից: Հնարավոր է, որ 4-5 դրամով նվազիՙ ներկայիս 156 դրամ 1 խմ դիմաց գնի համեմատ: Եթե դա տեղի ունենա, ապա սոցիալական նշակակություն կունենա առավելապես ձմեռային ամիսների համար:

Հավանակա՞ն է, որ էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես փոխվի: Գազից ստացվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը, իսկ մնացածը ատոմակայանն ու հիդրոկայաններն են արտադրում: Եթե գազի գինն իջնում է 9 տոկոսով, ապա մոտավոր հաշվարկներով դա հոսանքի սակագնի վրա կազդի 2,5-3 տոկոսի չափով կամ մոտ 1,5-2 դրամով: Այդուհանդերձ, ձմռան ամիսներին դա նույնպես որոշակի սոցիալական ազդեցություն կունենա:

Գազի գնի իջեցումն առաջին հերթին հնարավորություն է Հայաստանի բիզնեսի համար: Ընդ որում, բոլոր ոլորտներիՙ սկսած գյուղատնտեսությունից եւ արդյունաբերությունից մինչեւ ծառայություններ: Ներկայումս հաշվարկվող բանաձեւով խոշոր գազ սպառողների, այսինքն արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի գինը կազմում է 277-278 դոլարին համարժեք դրամ: 9 տոկոսով այն նվազելու դեպքում այդ գումարը կկազմի մոտ 260 դոլար: Հատկապես հանքարդյունաբերության, մետաղամշակման, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների համար սա ինքնարժեքի իջեցման եւ առավել մրցունակ արտադրանք թողարկելու հնարավորություն է ստեղծում: Նույնը կարելի է ասել նաեւ մշակող արդյունաբերության համար: Գյուղատնտեսության, մասնավորապես ջերմոցային տնտեսությունների համար գազի գնի իջեցումը շատ ավելի պահանջված եւ ցանկալի է, ինչի մասին հաճախ են բարձրաձայնել այդ ոլորտի տնտեսվարողները: Դրա շնորհիվ կավելանա բանջարեղենի արտադրությունն ու արտահանումը դեպի նույն Ռուսաստան եւ այլ երկրներ:

Երբ խոսվում է Հայաստանին ԵՏՄ անդամակցության նպատակահարմարության մասին, հարկ է առաջիններից մեկը նշել գազի արտոնյալ գինը Հայաստանի համար: Սահմանին գազի գնի այս անգամվա մոտ 9 տոկոս իջեցման գումարային արդյունքը 25-30 մլն դոլարի խնայողություն կտա Հայաստանին: Նկատի ունենալով համաշխարհային տնտեսության աճի նվազման տեմպերը, պետք է փաստել, որ գազի գնի իջեցումը արդյունավետ միջոց կարող է լինել Հայաստանի վրա արտերկրից եկող բացասական ազդեցությունները չեզոքացնելու եւ տնտեսական աճի տեմպի ավելացման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ ՉԷ, ՆԵՂԱՆԱԼՆ ԷԼՙ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Հաջորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂԸ ԴԱՐՁՅԱԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐՆԱԳՐԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂԸ ԴԱՐՁՅԱԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐՆԱԳՐԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական