Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՉ ՄԻԱՅՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ, ԱՅԼԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻ՛Ց ԲԱՆԱԿ

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մեղադրանքներն ավելի շուտ սկսվեցին, քան ենթադրվում էր: Ոգեւորության ալիքը, որի մասին գրել էի նախորդ շաբաթՙ նախատեսելով դրա հետզհետեական մարումը եւ դրա փոխարինումը դժգոհություններով, այս օրերին ամենուր էՙ մամուլի էջերում, համացանցում, մարդկանց հոգիներում: Նահատակներին հուղարկավորելու, վերքերը կապելու, խոշտանգումներից սահմռկելու պահն է հիմա, պահը խորը ափսոսանքիՙ այսքան զոհ ու վիրավոր չպետք էր տայինք. թշնամու տասնապատիկ կորուստները չեն կարող մխիթարել մեզ. մեր քիչը շատից շատ է միշտ:

Մի կողմ թողնելով զգացմունքայինն ու երեւակայականը, հաստատենք ընդհանուր տպավորությունըՙ մենք անպատրաստ էինք, մանավանդ առաջին հարվածին: Այլապես թշնամու ներխուժման փորձը մահացու ծուղակ կդարձնեինք հենց նրա գլխին: Անպատրաստ էինք ոչ միայն զինվածությամբ ու զինատեսակներով, այլեւ զգոնության եւ ընդհանուր պատրաստականության տեսակետից: Հայկական փնթիությունը նորից կատարեց իր տխուր գործը: «Կամաց-կամացի», «Հետո կանենքի», «Աստված մեզ հետի» փիլսոփայությունից պրծում չունե՞նք: Հիշո՞ւմ եք Վարդանանց պատերազմի մասին անեկդոտը: Ճակատամարտի նախօրեին, գիշերը, Աստված նայում է վերեւից եւ տեսնում Տղմուտ գետի այն ափին պարսկական բանակը աշխույժ նախապատրաստությունների մեջՙ փղերին կերակրելիս, թրերը սրելիս, աղեղները լարելիս: Տպավորված դրանիցՙ Աստված վերեւից մոտենում է գետի այս ափին բանակած հայկական զորքին: Տեսնում է մեր զինվորներին կրակների շուրջ խումբ-խումբ նստոտածՙ թրերի ծայրին շամփրած միսն են խորովում ու հետն էլ զրից անում: Աստված զարմացածՙ իրեն-իրեն հարց է տալիս. «Չլինի՞ էս հայերը կրկին իրենց հույսը դրել են իմ վրա»…

Ոչ ոքի վրա, նույնիսկ Աստծու, հույս պետք չէ դնել: Խոստումները, երդումները, բարեկամության ու փոխօգնության պայմանագրերն անգամ կարող են խախտվել, չհարգվել, դրժվել: Մեր հույսը մենք ենք, եւ Հայաստանի հույսը, որի իրական սահմանն սկսվում է Արցախի պաշտպանական առաջնադիրքերից, մենք ենք, միայն մե՛նք: Ուրիշ ոչ ոքի չմեղադրենք:

Եվ որքան մեծ լինի մեր վրա դրած մեր հույսը, այնքա՛ն բծախնդրությամբ, ջանասիրությամբ, ճշտապահորեն պետք է աշխատենք, սրբագրենք մեր թերություններըՙ վերեւից ներքեւ, ներքեւից վերեւ, ամբողջ ծավալով, ողջ հայությամբ: Ունենք մարտունակ բանակ, ուրեմն արժե այն վերածել ժամանակակի՛ց բանակի, ողջ երկիրն ընդգրկող պաշտպանական գիտականահե՛նք համակարգի: Որպեսզի մեր նախագահը, մեր բոլո՛ր նախագահները, մեկ էլ չկրկնեն 138 տարի առաջ, նույն Բեռլինում, Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփի» պատմությունը: Երբե՛ք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ` ՀՈՒՇՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական