Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՐԱՆՔ ՈՒՐԱՆՑ ՀԵՏԻ ԽՈՍՈՒՄ ԵՆ

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մինսկի խումբը արդեն Բաքվում է: Ճիշտ էՙ ոչ լրիվ կազմով, ամերիկացի Ջեյմս Ուորլիքը Իգորի եւ Ժակի հետ միասին այս անգամ տարածաշրջան չի եկել, բայց խոստացել է, որ Twitter-ում ակտիվ կլինի:

Ինչեւէ։ Բաքվից համանախագահները, ըստ նախապես հայտարարված օրակարգի, կլինեն Ստեփանակերտում, ապաՙ Երեւանում: Ենթադրվում է, որ Իգորն ու Ժակը Ադրբեջանից Արցախ կանցնեն հատելով շփման գիծը:

Հիշեցնենք, որ նախքան տարածաշրջան ժամանելը Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որտեղ հակամարտության կողմերին…. դե դուք հասկացաք, այսինքն կարեւորն արդեն ասացինքՙ հակամատության կողմերին, ոչ թե կողմին: Այցելությունից հետո Մինսկի խումբն էլի հայտարարություն կանի, անշուշտ, որտեղ էլի հակամարտության կողմերին… Ու այսպես դեռ երկար այս հակամարտության կողմերը կմնան, քանի որ հակամարտությունը կմնա:

Ուշադիր կարդալով Մինսկի խմբի այս հերթական այցի օրակարգը եւ ժամանակացույցը, ես չկարդացի այն մասին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Իգորն ու Ժակը այցելել նաեւ, օրինակ, Թալիշ գյուղ, որը, հիշեցնեմ, բոլորովին վերջերս ենթարկվել է ադրբեջանական վայրագությունների: Եւ քանի որ համանախագահների Թալիշ այցելության մասին ոչինչ գրված չէ, ուրեմն նրանք Թալիշ չեն այցելելու, եթե իհարկե, տեղում Ժակն ու Իգորը իմպրովիզներ չանեն, օրինակՙ Ժակը գնա Մատաղիս, Իգորըՙ Թալիշ… Իսկ, եթե լուրջ, ապա մի՞թե պարոնայք Պոպով եւ Ֆոր, ձեզ հետաքրքիր չէ տեղում տեսնել, թե ի՞նչ է կատարվել: Ամեն դեպքում, փաստ չէ, որ համանախագահները ռմբակոծված հայկական գյուղերում չեն լինելու։ Ու երբ չլինեն, եւ երբ առանց այդ գյուղերում լինելուՙ այդ գյուղերի բնակիչների մասին հայտարարություն ընդունեն, այդ ժամանակ մենք հանգիստ կարող ենք լուրջ չընդունել նրանց հայտարարությունը եւ ապացուցել, որ այդ հայտարարությունները լուրջ չեն:

Բայց մի պահ պատկերացնենք այդ իրավիճակը, որն, ինձ գոնե, անչափ հետաքրքրում է: Ենթադրենք համանախագահներից ռուսըՙ Իգորը, այցելում է ղարաբաղյան գյուղերից մեկը, որտեղ ուսուցիչ է աշխատում Կոսունց Թեւանը: Դե, քայլում հասնում է գյուղամեջ, հանդիպում մի խումբ գյուղացիների, որոնց մեջ է լինում նաեւ Կոսունց Թեւանը: Ապա նրանց ռուսերեն հարցնում է, թե գյուղում որտե՞ղ ինտերնետ կա, սա հարցնում է, որովհետեւ ուզում է տեսնել, թե ի՞նչ է գրել Ուորլիքը իր Twitter-յան էջում, այսինքնՙ իրականում ի՞նչ է կատարվում հակամարտության շուրջ: Ինքը, քանի որ չգիտի, տեղում է, բայց չգիտի: Գյուղացիներն իրար են նայում, քանի որ ռուսերեն, խոսքը մեր մեջ, լավ չեն հասկանում, էն էլՙ ինտերնետ բառը: Նրանցից մեկը դիմում է Թեւանին, թե բաՙ «Վարժապետ, էդ հի՞նչ ա ասում»: Թեւանը պատասխանում էՙ «Մարդ ա լի, ուրան հետի խոսում ա»: Ու քանի որ ոչ Պոպովն է հասկանում, թե ինչ են խոսում, ոչ էլ գյուղացիք են հասկանում, թե Պոպովն ինչ է ասում, համանախագահը հեռանում է գյուղից:

Արդեն Վիեննայում երեք համանախագահները հայտարարութուն են տարածումՙ մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին… Գյուղացիք թերթը բերում տալիս են Թեւանին, թե բաՙ վարժապետ, էդ հի՞նչ են ասում: Թեւանը պատասխանում էՙ «Մարդ էն լի՜, ուրանք ուրանց հետի խոսում են»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ ՄԵԶ, ԹԵ ՈՉ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Հաջորդ գրառումը

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՎԵԼԻ ՈՒՇՙ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՎԵԼԻ ՈՒՇՙ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական