Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

32 ՏՈՒՆ ԵՎ 31 ՏՈՒՆ

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դուն կըրնա՞ս սեւ թուղթ տալ: Չես կըրնա, ես էլՙ չեմ կըրնա… Դուք կարո՞ղ եք գնալ այն 32 տները, որտեղ զոհ ունեն ու ինչ-որ բան ասել. չեք կարող, ես էլ չեմ կարող: Զոհվածի ընտանիքին ի՞նչ ասես, ի՞նչ հարցնես, մոր աչքերին նայես ու ի՞նչ ասես, ինչպե՞ս ասես, թե իր որդու ձին որտե՞ղ թողեց իր բալին, դուք գիտե՞ք, թե որտեղ թողեց եւ ինչու թողեց ու ինչու հենց նրա բալին թողեց, չգիտեք: Ես էլ չգիտեմ:

Ամեն զոհի նկարի տակ գրում ենքՙ ցավում ենք եւ հպարտանում: Ճիշտ ենք գրում, չնայածՙ ես, օրինակ, դա էլ չէի գրի, ոչՙ «ցավում ենք» կգրեի, քանի որ ցավը մեղմ է ասած, ոչ էլ «հպարտանում ենք», քանի որ ես չեմ ուզում զոհով հպարտանալ, ես ուզում եմ կյանքով հպարտանալ, տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում, եւ հպարտանալ:

32 տուն ունենք, որտեղ չենք կարող մտնել, որտեղ բան չունենք ասելու, բառ չենք գտնի, որ ասենք, որտեղ չեն խոսում, ոչ թե որովհետեւ ընդունված չէ, այլ քանի որ ուժ չկա, ցավը հաղթել է ուժինՙ այդ տներում: Ցավն ամենաուժեղն է այդ տներում:

Բայց 31 ուրիշ տուն էլ ունենք: Ստեփանակերտից հայտնում են, որ ապրիլի 1-7-ը միայն Արցախի մայրաքաղաքի ծննդատանը 31 երեխա է ծնվել: Ծնվել: Ծնվելն ապրելն է: 31 կին, մայր, այս օրերին իր որդուն կամ դստերը սեր է փոխանցում: Սերը պատերազմ չէ, սերը պատերազմից ուժեղն է: Մենք 31 հերոս տուն ունենք:

Երեկ մայրության եւ գեղեցկության օրն էր, այսքան բան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՆՅԱԿՙ War

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԲԼԻՑԿՐԻԳԻ» ՏԱՊԱԼՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՅՏԱՌԱԿ ԿՐԱԽԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԲԼԻՑԿՐԻԳԻ» ՏԱՊԱԼՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՆ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՅՏԱՌԱԿ ԿՐԱԽԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական