Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԶԻ ԳՆԻ ԻՋԵՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ՞ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆԸ

01/04/2016
- 01 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պարզ կդառնա Ռուսաստանի Դաշնության վարչապետի Հայաստան կատարելիք առաջիկա այցից հետո

Հայաստանի սահմանին մատակարավող ռուսական գազի գնի իջեցումն արդեն կարելի է կայացած փաստ համարել: Այն պահից ի վեր, ինչ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նման խնդրանքով Հայաստանը դիմել է Ռուսաստանին, զանազան մեկնաբանություներ եւ ենթադրություններ են եղել դրա շուրջ: Այս կամ այն «հավաստի» աղբյուրներից, ոմանք տեղեկացել են, որ Ռուսաստանը մտադրություն չունի իջեցնելու այդ գինը: Նման «տեղեկությունը» զարմանալի զուգադիպությամբ համընկավ Հովիկ Աբրահամյանի երկրորդ հայտարարության հետ, որտեղ նա նշում էր, որ «Գազպրոմ Արմենիան» նույնպես պետք է «Գազպրոմին» ներկայացնի գազի գնի իջեցման շահավետությունը: Իբր ռուսական կողմը չէր ցանկացել, դրա համար էլ Հայաստանի վարչապետը նոր հայտարարություն է արել:

Այժմ արդեն պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանին մատակարարվող գազի գինն անպայամն իջնելու է, եւ վերոնշյալ «հավաստի» տեղեկություններ ունեցողները հիմա էլ սկսել են գուշակել գազի սպասվող նոր գինը, մոռանալով իրենց նախորդ ասածը: Ինչեւէ, ամեն դեպքում դա ավելի անվնաս ենթադրություն է եւ հավանականություն կա, որ այն մոտ կլինի գազի սպասվող նոր գնին: Դժվար չէ ենթադրել, որ 1000 խմ գազի համար 165 դոլարի գինը չի կարող դառնալ, ասենքՙ 130 կամ 110 դոլար: Նվազումը կարող է լինել 10 կամ առավելագույնը 15 տոկոսի շրջակայքում:

Այստեղ կրկին հիշեցնենք, որ Հայաստանին մատակարարվող գազի գինն արդեն իսկ աշխարհում ամենաէժաններից է: Այն 2015-ին ռուսական կողմը կրկին իջեցրել է մեր խնդրանքովՙ նախկին 189 դոլար գնից, այն բանից հետո, երբ հայկական դրամը արժեզրկվեց մոտ 15 տոկոսով: Ճիշտ է, նախկին գնի հետ տարբերությունը մնում էր «Գազպրոմ Արմենիային», դրամի արժեզրկումից ընկերության կորուստները ծածկելու համար: Ակնկալվում է, որ նորՙ իջեցված գինը հնարավորություն կստեղծի սպառողների համար եւս գազի գինն իջեցնել: Համենայնդեպս, եթե սպառողների համար գազի գնի իջեցման հավանականությունը կա, ապա նույնը ասել գազի գնի իջեցման հետեւանքով էլեկտրական էներգիայի սակագնի իջեցման մասին, առայժմ դժվար է:

2015-ի տվյալներով Հայաստանում արտադրվել է մոտ 7,8 մլրդ կՎտ/ժ էլկետրաէներգիա, որի մոտ 36 տոկոսը կամ 2,8 մլրդ կՎտ/ժ-ն արտադրվել է ջերմային էլեկտրակայանների կողմից, գրեթե նույնքանըՙ ատոմային կայանի կողմից եւ մոտ 28 տոկոսն էլ կամ 2,2 մլրդ կՎտ/ժ-ն էլՙ հիդրոկայանների կողմից: Ի դեպ, անցյալ տարի ավելացել են ՀԷԿ-երի եւ ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները, նվազելՙ ՋԷԿ-երի արտադրածը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազից ստացվող էլեկտրական էներգիայի ծավալը կազմում է մոտ 36 տոկոս, ապա տեսականորեն հնարավոր է, որ գազի 10-15 տոկոս էժանացումը պետք է բերի էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 3-5 տոկոս կամ 1,5-2,5 դրամ նվազմանը: Սակայն, դա կախված է նաեւ նրանից, թե ինչպե՞ս կփոխվի կայաններին մատակարարվող էլեկտրաէնեգիայի սակագինը, ի՞նչ ծավալի էներգիա կարտադրեն նրանք, ինչպես կփոխվի փոխարժեքը, չհաշված տեխնիկական, վարչական ծախսերի նվազումը կամ ավելացումը:

Ամեն դեպքում, շատ ժամանակ չի մնացել գազի սակագնի փոփոխությանը: Ծրագրվում է այդ մասին հայտարարել ապրիլ ամսվա սկզբին Հայաստան կատարելիք Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցի եւ հայ-ռուսական միջկառավարական հանդիպումների ժամանակ: Բնական է, որ Հայաստանի թե՛ տնտեսվարողները, թե՛ բնակչությունը կցանկանան գազի եւ էլկտրաէներգիայի գնի նվազումը, ակնկալելով դրանից բխող սոցիալ-տնտեսական նպաստավոր զարգացումներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ ԵԿՈՂ ԳՆԱՆԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ Է

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025

Շատ հետաքրքիր է, որ դուք այդպես հարցն այսպես եք տալիս, ոչ թե ընդհանուր առմամբ ինչպես եմ վերաբերվում սուր արտահայտումներին կամ...

ԿարդալDetails

Այնպիսի տպավորություն է, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը. BBC News

15/05/2025

Մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ. Ավանեսյանը՝ Նարեկ Զեյնալյանի մասին

15/05/2025

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

15/05/2025

Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, և ավելորդ ջղաձգումները որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին, չեն փրկելու. Պապոյան

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական