Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՊԱ ՎԻԿՏՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ. «ՍԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է: ՆԵՐԵՑԵՔ ՄԵԶ, ՀԱՅԵՐ…»

25/03/2016
- 25 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԻԿՏՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ

Թուրքիայի հետ կնքված բարեկամության ու եղբայրության մասին Մոսկովյան պայմանագիրը ամենաամոթալի փաստաթղթերից մեկն է ռուսական դիվանագիտության պատմության մեջ

1921 թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրվել է բարեկամության ու եղբայրության մասին Մոսկովյան պայմանագիրը: Սա մեր դիվանագիտության պատմության մեջ առավել խայտառակ փաստաթղթերից մեկն է, եւ այդ օրը պետք է դիտարկել որպես սեւ տարեթիվ, քանի որ դա, ըստ էության, ազգային ամոթի, նենգ, ուխտադրուժ դավաճանության օր է:

Ես չեմ հիշում պատմական որեւէ նախադեպ, երբ պատերազմում փաստացի հաղթանակած երկիրը պարտված կողմին է վերադարձնում ոչ միայն օկուպացիայից ազատագրված տարածքները, այլ նաեւ ավելացնում է դրանց սեփական տարածքը կամ, ավելի ճիշտ, հայկական հողերը: Կատարվածի հիմնական նողկանքն այն է, որ թուրքերի եւ կոմունիստների միջեւ կայացած հանցավոր գործարքի արդյունքում տուժել են առաջին հերթին մեր դաշնակից հայերը: Հայ ժողովուրդը փաստորեն հայտնվել է կոմունիստական մուրճի եւ թուրքական սալի միջեւ. Արեւմտյան Հայաստանի հսկայական տարածքները, հայկական ճարտարապետության, քրիստոնեական քաղաքակրթության տասնյակ հազարավոր հուշարձանները, երբեմնի ծաղկուն Կարսը, բիբլիական Արարատը հենց այնպես, առանց մի կրակոցի հանձնվել են թուրքական կողմին:

1925 թ. Թուրքիայում Խորհրդային Ռուսաստանի դեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտա է հղել Ստամբուլին, պահանջելով չեղյալ հայտարարել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը եւ սպառնալով, թե Ռուսաստանը պատրաստ է իրականացնել դա միակողմանիորեն: Միեւնույն ժամանակ, ըստ թուրքական աղբյուրի, դեսպան Վինոգրադովը արտաքին գործերի նախարարությունում ասաց հետեւյալը. «Մենք չենք կարող սպասել 25 տարի եւ ստորագրել ենք պայմանագիրը, որովհետեւ այն ժամանակ տկար էինք»: Իսկ հիմա «մենք ուժեղ ենք եւ պահանջում ենք վերականգնել Հայաստանի սահմանները»:

Փարիսեցիություն, կեղծիք, տխմար, սակավամիտ պահվածք, զոռբայություն… Այլ բառեր չես էլ գտնում զգացմունքներդ արտահայտելու համար: Նա պահանջել է «վերականգնել Հայաստանի սահմանները»: Ներեցեք, սիրելի ընթերցողներ, կտրուկ տոնի համար, բայց մեկը լիներ հարցներ նրանց. իսկ ո՛ր սատանան ձեզ դրդեց թուրքերին զիջել ձեզ չպատկանող տարածքները: Որոշ ժամանակ էլ անց «դիվանագետ» կոչվող այս վիժվածքները շարունակեցին առեւտուրը Հայաստանի հաշվին եւ թուրքին հանձնեցին նաեւ Արցախն ու Նախիջեւանը:

1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը դավաճանություն է, դիվանագիտական խաղերով քողարկված իսկական ուխտադրժություն ոչ միայն Հայաստանի, այլեւ ռուսական շահերի տեսանկյունից: Դավաճանված է մեր զինվորների թափված արյունը, բոլոր նրանց, ովքեր թաղված են Գյումրիի Պատվո Բլրում: Դավաճանված է ռուս գեներալ Յուդենիչի ռազմիկների հիշատակը, ովքեր վերականգնել են պատմական արդարությունը`ազատագրելով հայկական հողերն ու հասնելով Բոսֆոր եւ Կոնստանդնուպոլիս: Պղծված է եւ Էրզրումի ու Սարիղամիշի համար մարտնչած հայ եւ ռուս զոհված հերոսների սուրբ հիշատակը:

Դավաճանված են նաեւ իմ նախնիները. նախեւառաջ նախապապերիցս մեկը` կազակ Ֆիլիպ Ստեպանովիչ Կոստիրոն, ով ազատել է Կարսը, կռվել է Սարիղամիշում, իսկ հետո Մերձավոր Վոլգայի մոտ, Պենզա քաղաքում, իր ձեռքերով կառուցել է երկհարկանի առանձնատուն (ներկայիս Կալինինի փողոցում), որտեղ ապրել է եւ իր հայազգի մարտական ընկերոջ`Հովհաննեսի ընտանիքը: Այդ ստոր արարածները հետագայում բռնադատել են ե՛ւ Հովհաննեսին, ե՛ւ իմ նախապապին: Երկրորդ նախապապս` բանակային քահանա Ալեքսանդր Կոնդրատյեվիչ Կվասովը, եղել է ռազմական տարբեր թատերաբեմերում, այդ թվում` Կովկասյան ճակատում, խոստովանեցնում էր զինվորներին, ոգեւորում նրանց, մխիթարում վիրավորներին: Նա հրաժարվել է հանել խաչը եւ կախաղան է բարձրացվել հենց եկեղեցու զանգակատան մեջ` Չյոռնի Զատոն գյուղում: Այդ ամենի համար ես երբեք չեմ ների կոմունիստներին:

Նրանք, ովքեր ստորագրել են այդ պայմանագիրը, պարզապես թքած ունեին թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի վրա: Իմ երկրում իշխանության էին եկել չարչիական հոգեկերտվածք ունեցող թափթփուկները, սադիստական հակումներով աչքի ընկած թմրամոլներն ու պասիվ պեդերաստները, որոնց համար որեւէ սրբություն գոյություն չուներ: Այդ կեղտոտ խաժամուժը վերածել էր հսկայական երկիրը մթերային խանութի, որտեղ ամեն ինչ վաճառքի էր հանված:

Այժմ մեր քաղաքական գործիչները կրկին սկսեցին խոսել ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման անհրաժեշտության մասին: Չեմ հավատում, անկեղծորեն ուզում եմ, բայց կտրականապես հրաժարվում եմ հավատալ նրանց, ոչ ոք ինքնակամ չի հրաժարվի տարածքներից, միջազգային հանրությունն էլ հազիվ թե մասնակցի Թուրքիայի մասնատմանը: Հետեւաբար, դրանք սոսկ պոպուլիստական հայտարարություններ են:

Եզրափակելով խոսքս, ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից իմ երկրի տգեղ ու ամոթալի դիվանագիտական արարքի համար: Ներեցեք մեզ, հայեր, մեզ դավաճանել են ձեզ հետ միասին: Հրեաները գրեթե երկու հազարամյակ մխիթարում էին միմյանց հետեւյալ խոսքերով. «Մենք դեռ կտեսնենք մեր Պաղեստինը»: Ուրեմն եւ մենք բոլորս պետք է ցանկանանք ու հավատանք, որ Արարատ լեռն ու հայկական տարածքներն անպայման վերադառնալու են իրենց իսկական տիրոջը եւ պատմական արդարությունը վերականգնվելու է: Իսկ մենք պարզապես պետք է ամեն կերպ, հնարավոր բոլոր միջոցներով մոտեցնենք այդ օրը:

Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ

https://www.oximity.com/article/%D0%92%D0%B8%D0%BA%D1%82%D0%BE%D1%80-1892
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՒՂԵՆՇԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՒՂԵՆՇԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով.  «Սիրելի՛ արցախցիներ, Այսօր Հայոց սրբազան եռատոնն...

ԿարդալDetails

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ. «Հայաքվե»

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական