Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀՈՍՔԻՑ

25/03/2016
- 25 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քարանձավային մտածելակերպը շարունակում է խանգարել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Իրանցի զբոսաշրջիկների հոսքի սեզոնն է այս պահին Հայաստանում: Վերջին մի քանի տարիներին մենք կարծես թե կամաց-կամաց սովորում ենք դրան եւ փորձում համապատասխան ձեւով արձագանքել, որի մասին փոքր-ինչ հետո:

Մեր հարեւան, ընդ որում ամենահուսալի հարեւան երկրից, որտեղ հայ համայնքի հանդեպ պետության եւ բնակչության ամենաբարեհաճ վերաբերմունքը կա, զբոսաշրջիկների հոսքը տարվա այս պահին պայմանավորված է մահմեդական նոր տարովՙ Նովրուզ բայրամով, որի կապակցությամբ այդ երկրում 9 օր արձակուրդային շրջան է: Այդ ժամանակահատվածը Իրանի քաղաքացիները նախընտրում են ճամփորդել եւ որպես հարեւան երկիրՙ Հայաստանը ամենամեծ թվով այցելուներ ընդունողներից է լինում: Նրանց թիվը տարբեր տարիներին տատանվում էր, պայմանավորված այդ երկրի սոցիալ-տնտեսական կացությամբ, որն էլ իր հերթին պայմանավորված էր ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով:

Թեեւ պատժամիջոցների հիմնական մասը վերացվեցին, բայց ԱՄՆ-ն շարունակում է թշնամական մոտեցում ունենալ Իրանի նկատմամբ եւ տասնամյակների պատմություն ունեցող բազմաթիվ պատժամիջոցներ չի վերացնում: Ամերիկյան բանկերում շարունակելու են սառեցված մնալ 100 մլրդ դոլարից ավելի Իրանին եւ նրա ընկերություններին պատկանող գումար: Ըստ տարբեր ուսումնասիրությունների եւ վիճակագրական տվյալների, Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թիվը տատանվում է տարեկան 80-130 հազարի սահմաններում: Ակնկալվում է, որ այս տարվա ցուցանիշը ավելին կլինի նախորդ տարիների համեմատՙ վերեւում նշված պատժամիջոցների մի մասի վերացման պատճառով:

Բոլոր պարագաներում, միանշանակ է, որ զբոսաշրջային առումով Իրանը Հայաստանի համար կարեւոր երկրներից մեկն է: Ռուսաստանից եւ Վրաստանից հետո, ամենաշատ զբոսաշրջիկներ գալիս են հենց այս երկրից: Ընդ որում, գաղտնիք չէ, որ Ռուսաստանից եւ Վրաստանից եկողների մեջ շատ են ազգությամբ հայերըՙ ի տարբերություն Իրանից եկողների:

Ի դեպ, Վրաստանի մասին: Այդ երկիրը վերացրել է Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Հայաստանի դեպքում Իրանի քաղաքացիները կարող են մուտքի թույլտվություն ստանալ թե՛ Իրանում Հայաստանի դեսպանատանը, թե՛ Հայաստանի սահմանին, վճարելով ընդամենը 6 դոլարՙ 21 օր Հայաստանում գտնվելու համար: Այսինքն, Վրաստան այցելելու հնարավորությունը մի կողմից հնարավորություն է ստեղծվել, որ Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների հոսքն ավելանա, ստեղծելով Հայաստան-Վրաստան տուրփաթեթներ: Սակայն, մյուս կողմից, դա կարող է բերել իրանցի զբոսաշրջիկների նախընտրության փոփոխություններինՙ Հայաստանի փոխարեն հօգուտ Վրաստանի: Եվ հենց այստեղ է, որ մենք մտածելու խնդիր ունենք, որպեսզի Վրաստանի հետ նման մրցակցության պարագայում չպարտվենք: Ընդ որում, խնդիրը հիմնականում բնակչության, այլ ոչ թե պետության մոտեցումների մեջ է: (*)

Գերակշիռ մեծամասանությամբ, Հայաստանի քաղաքացիներս մեզ բնորոշ հյուրասիրությամբ ենք ընդունում իրանցիներին: Սակայն, հիմնականում միատարր ազգային կազմ ունեցող Հայաստանի համար մի տեսակ անսովոր է զբոսաշրջիկների նման հոսքը մի քանի օրվա ընթացքում: Սուբյեկտիվ գործոնըՙ «եկել լցվել են» արտահայտության հեղինակ քաղքենիների թեկուզ ոչ մեծ բանակն է, որ կարող է փչացնել լավ տպավորությունը Հայաստանից ու հայ ժողովրդից: Տարօրինակ հոգեբանություն ունենքՙ մի կողմից ցանկանում ենք, որ տնտեսություն զարգանա, ավելի շատ գումար մտնի Հայաստան, բայց դրա համար չենք ցանկանում սեփական քարանձավային մտածողության դրսեւորումներից ազատվել: Հյուրանոցները, վարսավիրանոցները, տաքսի ծառայությունները, հուշարձաններին կից բնակավայրերը, բարերը, ռեստորանները, բենզալցակայաններն ու գազալցակայանները, խանութներն ու վարձով բնակարան տրամադրողները, սրանք բոլորն այս օրերին եկամուտների նկատելի ավելացում են ունենում: Անգամ իրանական համարներով մեքենաներ են հայտնվել Երեւանում: Այսինքն, իրենց մեքենաներով են գալիս մեր երկիր: Հայաստան մուտք գործող արտարժույթի մեծ հոսքի արդյունքում հայկական դրամն արժեւորվում է: 495 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքը այս օրերին հասավ մինչեւ մոտ 480 դրամի 1 դոլարի դիմաց: Դա արտացոլում է հենց այդ տնտեսական աշխուժությունն այս կարճ հատվածում: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել այս ամենից:

Բնական է, որ Հայաստան այցելող իրանցիները, ինչպես եւ որեւէ այլ երկրից եկած զբոսաշրջիկ, պետք է պահպանեն հյուրընկյալության կանոնները, թույլ չտան հասարակական կարգի խախտումներ կամ մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչն իրանցիների դեպքում, ընդհանուր առմամբ, առկա է: Մտահոգությունը, թե նրանք կարող են իրենց պահել ինչպես Եվրոպայում հայտնված միգրատները, տեղին չեն: Ոչ իրացիներն են պատերազմից փախած միգրանտներ, ոչ մենք թույլ կտանք անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ: Ի վերջո, ազգակցական, պատմական, լեզվական, մշակութային եւ բազմաթիվ այլ առումներով մեզ ամենամոտ ժողովրուդը հենց պարսիկներն են: Սա ի գիտություն իրենց «քաղաքակիրթ եվրոպացի» համարող ու իրացի զբոսաշրջիկներին վերեւից նայող տգետների:

Մի խոսքով, հայ ժողովրդին բնորոշ հյուրընկալությամբ ընդունենք իրանցի հյուրերին եւ նպաստավոր պայմաններ ստեղծենք, որ նրանք հաջորդ անգամները նույնպես իրենց ամենասիրելի տոները անցկացնեն Հայաստանումՙ իրենց ընտանիքների, ընկերների ու հարազատների հետ:

(*) Պետք է խոստովանել, որ վրացի գործարարներն այս հարցում շատ ավելի նախաձեռնող են, քան մերոնք: Վրացիք ամեն տարի Թբիլիսիում կազմակերպում են արտասահմանում ապրող իրանցի ամենաժողովրդական երգիչների մեծ համերգ, դեպի Վրաստան ձգելով այդ երգիչների իրանցի բազմահազար երկրպագուներին: Ձեռներեցությունը այդպե՛ս է լինում: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԴՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՍՏԱԿԱՎՈՐՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԱՄԱՐ ՉԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական