Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՐԱՏԸ ԵՎ ARARAT-Ը

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն, որ ՌԴ Պետդուման մերժելու է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումըՙ ՌԴ տարածքում պարզ էր հենց այն պահից, երբ Դումայում որոշ «արդար ռուսներ» («Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչներ), բարձրացրեցին այս հարցը: Այո, ռուս-թուրքական հարաբերություններն այսօր գերլարված են, բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունները ընկալվում են որպես ռազմավարական, ավելին, ինչպես ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն է հայտարարել, «Մոսկվան երբեք չի անի որեւէ քայլ, որը կվտանգի Ադրբեջանի հետ մեր բարեկամությունը»: Եթե ռուսները քրեականացնեին Ցեղասպանության ժխտումը, Մոսկվան հենց այդպիսի քայլ կաներ, քանի որ օրինագծի ընդունումից հետո Ռուսաստանում ապրող ադրբեջանական հոծ համայնքը կա՛մ պետք է ձայնը կտրեր Ցեղասպանության շուրջ, կա՛մ պետք է ողջ կազմով հայտնվեր ռուսական բանտերում: Էլ չենք խոսում նոր փերինչեքների մասին, որոնք վստահաբար կհայտնվեին Ռուսաստանում, եթե Դուման որոշեր լսել «արդար ռուսներին»:

Բայց Մոսկվայի այս մերժումը միակը չէ, որ տեղի ունեցավ վերջին օրերին: ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով պատասխանել է Դումայի որոշ պատգամավորների կոչինՙ խզել 1921-ի մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված բարեկամության պայմանագիրը: Այս կապակցությամբ Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր չի համարում 1921-ի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի խզումը: Խաղաղության պայմանագրերը, որոնցով որոշվում են պետությունների սահմանները, խզելու միջազգային նախադեպ չկա: Այս համատեքստում էլ իրավական տեսանկյունից Պայմանագրի խզումը, որով հստակեցվում են Թուրքիայի սահմաններըՙ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ այս պետությունների առաձին սուբյեկտների կարգավիճակը, հակասում է միջազգային պրակտիկային: ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Պայմանագրի խզումը որեւէ դրական փոփոխություն չի մտցնի, այլ ճիշտ հակառակըՙ ապակայունացնող քաղաքական հետեւանքներ կունենա Հարավային Կովկասիՙ առանց այդ էլ անկայուն իրադրության վրա, քանի որ Պայմանագրի խզումը կբարձրացնի ՌԴ-ի անմիջական հարեւանությամբ գտնվող այդ երկրներիՙ գոյություն ունեցող սահմանագծերի վերանայման հարցը»:

Անկեղծ ասածՙ վստահ չենք, որ իրոք միջազգային պրակտիկայում խաղաղության հաստատման պայմանագրերը չեն խզվել, բայց քանի որ ՌԴ ԱԳՆ-ն այդ մասին վստահ հայտարարում է, հավատանք: Խնդիրն այստեղ դա չէ, այլ այն, որ ռուսները մեզ Արարատը հետ վերադարձնելու գործում ոչ միայն աջակից չեն եւ չեն լինելու, այլեւ Արարատի հայրենադարձումը հակասում է ՌԴ-ի շահերին, գոնե այսօրվա ՌԴ-ի այսօրվա շահերին: Ավելին, ճիշտ է, ՌԴ ԱԳՆ-ն խոսում է Թուրքիայի հետ ունեցած հարավկովկասյան երկրների սահմանագծերի մասին եւ բացառում դրանք վերանայելու «հայամետ» հնարավորությունը, բայց թեթեւ ակնարկում է նաեւ, որ Հարավային Կովկասի պեսՙ առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում իրեն առհասարակ պետք չեն սահմանային ձեւափոխություններ: Այսինքն Մոսկվային ձեռնտու է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան եւ, այս պարագայում ամենակարեւորը, Հայաստան-Ադրբեջան սահմանագծերը մնան նույնը: Ընդ որում Մոսկվան չի շեշտում, թե հարավկովկասյան երկրների սահմանագծերի անփոփոխություն ասելով ինքը նկատի ունի սահմաններըՙ մինչ աբխազական եւ օսական պատերա՞զմը, թե՞ դրանից հետո: Եթե դրանից հետո, ապա Ղարաբաղը դրանից հետո Ադրբեջանինը չէր, եթե դրանից առաջ, ապա Ղարաբաղը դրանից առաջ Ադրբեջանինը չէր:

Ինչ վերաբերում է Արարատին: Մոտ օրերս Մոսկվայի արբիտրաժային դատարանը կքննի հանրահայտ Philip Morris-ի հայցնՙ ընդդեմ Ararat ծխախոտի: Բանն այն է, որ Philip Morris-ը պնդում-պահանջում է, որ Ararat ծխախոտը պետք է արգելել ՌԴ տարածքում, քանի որ այն իր տուփով նման է իր` Marlboro ծխախոտին եւ դրանով իսկ մոլորության մեջ է քցում սովորական ռուսաստանցի սպառողներին: Նշենք, որ Ararat ծխախոտի տուփի վրա պատկերված է Արարատ լեռըՙ գրաֆիկական ձեւով: Հայաստանյան գրանցում ունեցող այս ընկերությունից կարծիք են հայտնել, որ իրենց տուփը բոլորովին նման չէ Marlboro-ի տուփին, բացի այդՙ մեր ծխախոտը Եվրասիական տնտեսական միության անդամ յուրաքանչյուր երկրում իրավունք ունի անխոչընդոտ շրջանառվել, եւ այս իրավունքն ամրագրված է ԵԱՏՄ պայմանագրերով:

Ուշագրավ է, որ սա Marlboro-Ararat առաջին դատական վեճը չէ: Նույն հարցով նույն գործերը քննվել են Լիբանանում եւ Թայվանում եւ երկու այս երկրներում էլ դատարանը որոշում է կայացրել հօգուտ հայաստանյան ընկերության: Գործն ուսումնասիրող որոշ ռուս իրավաբաններն էլ նկատում են, որ եթե Թայվանում դատարանը հօգուտ հայերի որոշում է կայացրել, ապա նույնը անկասկած կարելի է սպասել Ռուսաստանում, քանի որ, եթե անգամ թայվանցիներին կարելի է շփոթեցնել տուփերով, սովորական ռուսաստանցիները գիտեն, ծանոթ են հայկական Ararat անվանմանը եւ գիտեն, թե ումն է Ararat-ը:

Կարեւորը գիտեն, ռուսների, լիբանանցիների, առավել եւսՙ թայվանցիների, մյուսների, ուրիշների պարագայում, իսկապես կարեւորն իմանալն է, մեր պարագայում, սակայն, իմանալը քիչ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑՆ Է

Հաջորդ գրառումը

ԵՐԲ ՍԱՆՐՎԱԾՔԴ ՈՒՇԱԳՐԱՎ Է, ԿԻՆԴ ԷԼՙ ԳԵՂԵՑԻԿ, ԱՍԱԾՆԵՐԴ ՔՉԵՐՆ ԵՆ ԼՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԲ ՍԱՆՐՎԱԾՔԴ ՈՒՇԱԳՐԱՎ Է, ԿԻՆԴ ԷԼՙ ԳԵՂԵՑԻԿ, ԱՍԱԾՆԵՐԴ ՔՉԵՐՆ ԵՆ ԼՍՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական