ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Միրանո-Վենետիկ, 10.03.16
Մարտի 9-ին կյանքից հեռացավ հայ մշակույթի իտալացի բարեկամ, ճարտարապետ, պրոֆեսոր Ադրիանո Ալպագո Նովելլոյի կինըՙ Գաբրիելլա Բարչելլոնի Կորտեն: Մեր ցավակցություններն ենք հայտնում դստրերինՙ Կլաուդիային եւ Քիարային, զավակինՙ Ալբերտոին ու եղբորըՙ Վինչենցոյին: 1968 թվականին Ադրիանո Ալպագո Նովելլոն, ճարտարապետ Արմեն Զարյանի մասնակցությամբ, Միլանում հիմնել է Հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնը: 70-ական թվականներին Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի աջակցությամբ Նովելլոն գլխավորել է ՀՍՍՀ եւ Արեւմտյան Հայաստան կատարած բազմաթիվ գիտարշավներ, որոնց նյութերի հիման վրա հրատարակվել են ուսումնասիրություններ, կազմակերպվել ցուցահանդեսներ ու գիտաժողովներ: 1968-ին իտալահայ Արմեն ու Հակոբ Մանուկյանների հետ հիմնել է «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարը: Բազմիցս Հայաստան այցելած ու շատ բարեկաներ ունեցած Ադրիանոյի եւ Գաբրիելլայի հիշատակը միշտ վառ կմնա հայ ժողովրդի սրտում:
Հուղարկավորությունըՙ Բելլունո քաղաքի Սառնիանոյի եկեղեցում: Մարտի 11-ին տեղի կունենա թաղումը Ֆելտրեի ընտանեկան դամբարանում: