Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՙ PR ԿՐԱԿՈՑՈՎ

26/02/2016
- 26 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Փետրվարի 25-26-ին Բոխումի համալսարանի «Սփյուռք եւ ցեղասպանություն» գիտահետազոտական ինստիտուտըԲեռլինի Հումբոլդտ համալսարանի Սենատի դահլիճում կազմակերպել էր «1916-1923 թվականներին Պոնտոսի հույների տեղահանումը, շիջումը եւ ցեղասպանությունը» (“The Displacement, Extinction and Genocide of the Pontic Greeks. 1916-1923”) թեմայով միջազգային գիտաժողովը։«Ժամանակակից միջազգային գիտահետազոտությունը շեշտադրեց, որ երիտթուրքերի կառավարությանՙ հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունը ըմբռնվում է որպեսերիտթուրքերի եւ քեմալիստների կառավարությանՙ ոչ մահմեդական, ավելի ուշՙ ոչ թուրք հանրության հանդեպ իրականացրած ընդհանուր բռնարշավի մեկ գլուխ միայն։ Փոքր Ասիայում 1913-1923 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում հայերից բացի, հատկապես հույն համայնքներն են ենթարկվել բռնագաղթի, ցեղասպանության, քանի որ երիտթուրքերի եւ քեմալիստների շահերն ու տեսլականը դա էին պահանջում։ Այս առումով կառավարական բռնությունն իր բարձրակետին հասավ Սեւ ծովի ափերին Պոնտոսի հույն համայնքների ցեղասպանության ժամանակ։ Ինչպես մեզ հետ զրույցում փոխանցեց Միհրան Դաբաղը, գիտաժողովի նպատակն է իրազեկել օսմանյան կայսրության ուշ շրջանի տեղահանությունների եւ ցեղասպան բռնարարքների զոհ դարձած Պոնտոսի հույների հետ պատահածը, նպաստել, որ միջազգային եւ միջդիսցիպլինար գիտահետազոտական դաշտում ուսումնասիրվի նաեւ այս համայնքի պատմությունը»։

Գիտաժողովի կազմակերպիչների հրավերին արձագանքել էր նաեւ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որ ողջույնի խոսք է հղել ներկաներին։ (Ընդամենը)։Երկլեզուՙ անգլերեն, գերմաներեն գիտաժողովին մասնակցել են ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միհրան Դաբաղը, Քրիստին Փլաթթը (Բոխում), Թեա Հալոն (Նյու Յորք), Անուշ Հովհաննիսյանը (Երեւան), Թեոդոսիոս Կիրիակիդիսը (Հռոմ), Վասիլիոս Մեյխանեցիդիսը (Թեսալոնիկ), Միշայել Շվարցը (Բեռլին), Թեսսա Հոֆմաննը (Բեռլին), Զեյնեփ Թուրքյիլմազը (Հանովեր, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), Բունդեսթագի պատգամավոր, Դաշինք 90/ Կանաչներ կուսակցության նախագահ Ջեմ Էոզդեմիրը։ Երկրորդ օրը զեկուցումներով հանդես են եկել Միշա Բրումլիքը (Բեռլին), Ֆրանչեսկո Պոնգիլուպպին (Հռոմ), Ռոբերտ Շենքը (Նյու Օռլեան), Կոնստանտինոս Ֆոթիադիսը (Ֆլորինա), Անտոնիս Կլապսիսը (Պատրաս), Արնո Բարթը (Էսսեն), Մեդարդուս Բրեհլը (Բոխում), Մոնիկա Ալբրեխթը (Ֆեհթա, ԳԴՀ), Միլթիադիս Սարիգիաննիդիսը (Թեսալոնիկ)։Երկօրյա գիտաժողովի աշխատանքը վերլուծել եւ ամփոփել է «Սփյուռք եւ ցեղասպանություն» ինստիտուտի աշխատակից Քրիստին Փլաթթը։

Գիտաժողովի մասին մեր տեղեկատվությունն, ափսոս, վերջին պահին ուրբաթ օրվա թերթիմեր տարածքից դուրս մնացՙ գովազային նյութի պատճառով։ Ի՞նչ խնդիր ունեին tert.am- ի, «Հայլուր»- ի մեր գործընկերները, երբ փետրվարի 25- ին գիտաժողովի վերնագրից սկսյալ նյութը սխալ մատուցեցին, գիտական աշխարհն ու աշխատանքը լուսաբանման կենտրոնում չէր, կամ ավելի ստույգՙ գիտաժողովը սղագրվեց որպես ՀՀ պաշտոնյաների PR։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2016Թ. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՆ ԳԼՈԲԱԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական