Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ՀՀԿ-ի, ՌՀՄ-ի եւ ՀՀՍՆ-ի հետ համատեղ հայտարարում են «Համազգային միասնությունը հավաքական ուժի եւ հզորության գրավական» թեմայով, Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված 2016թ. լավագույն վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխություն:

Վավերագրական ֆիլմերի մրցանակաբաշխության թեման ծավալուն է եւ կարող ընդգրկել հայ ժողովրդի համար վճռորոշ իրադարձություններ: Ցանկալի է, որ մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերն արծարծեն անկախության 25 տարիների ընթացքում` համազգային շահերի շուրջ հայ ժողովրդի միասնության ապահովման ուղղությամբ ձեռք բերված նվաճումները, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետ առնչվող հիմնախնդիրները: Մրցանակաբաշխության համար արդյունավետ նյութ կարող են դառնալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան իրադարձությունները:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ինչպես պետական, այնպես էլ անկախ ստուդիաները, որոնց ղեկավարները կինեմատոգրաֆիստների միության անդամներ են:

Ֆիլմերի համար սահմանված են հետեւյալ մրցանակները

ա) մեկ առաջին կարգի մրցանակՙ 3 մլն. դրամ:

բ) մեկ երկրորդ կարգի մրցանակՙ 2 մլն. դրամ:

գ) երկու խրախուսական մրցանակՙ մեկական մլն.դրամ:

Մրցութային ֆոնդը կազմում է 7 մլն. դրամ

Պահպանելով մրցանակաբաշխության համար սահմանված 7 միլիոնանոց մրցանակային ֆոնդը, մրցութային հանձնաժողովին իրավունք է վերապահվում, ելնելով ներկայացված ֆիլմերի թեմատիկայից, բովանդակությունից, կատարել մրցանակային ընդհանուր ֆոնդի 10%-ը չգերազանցող գումարային տեղաշարժ:

Մրցութային ֆիլմերը պետք է ներկայացնել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Երեւան, Վարդանանց 18 հասցեով) մինչեւ 2016 թվականի օգոստոսի 1-ը: Արդյունքները կամփոփվեն 2016 թվականի սեպտեմբերին:

Հայտերը ընդունվում են մինչեւ մարտի 20-ը:

Մրցութային հանձնաժողով

Երեւան, Վարդանանց 18

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

հեռ. 010 54 05 28

Էլ փոստ. unikino@yandex.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆԵՐԸՙ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական