Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԻ ԿԻՍԱՆԴՐԻՆԵՐԸՙ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Հ.

Օրերս հայ բանասիրության ֆակուլտետում անսովոր իրարանցում էր:

Մեկ հարկի տակ էին հավաքվել համալսարանի դասախոսական կազմը, գրողներ, գրականագետներ, ուսանողներ, իսկ առիթն ակադեմիկոսներ Արսեն Տերտերյանի, Էդվարդ Ջրբաշյանի եւ Հրանտ Թամրազյանի կիսանդրիների բացման հանդիսավոր արարողությունն էր:

Բրոնզե կիսանդրիների հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է, որն ընդգծում է, թե երբ քանդակում ես հայտնի մարդկանց, հնարավորինս պետք է իրենց հերոսի կերպար տաս, պետք է զգաս, որ անես. « Երբ ծեփում ես, ինքը թելադրում է, թե ոնց պետք է անես»:

Միջոցառման շրջանակում Հրանտ Թամրազյանի անունով է անվանակոչվել hայ գրականության եւ պատմության ամբիոնը:

«Նրանք, որոնք շփվել են անվանի ակադեմիկոսների հետ, կփաստեն, որ շատ բան են սովորել նրանցից»,- հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը եւ ավելացրեց. «Կիսանդրիների տեղադրումը պատահական չէ. ամեն օր նրանց առջեւով են անցնելու սերունդներ, ուսանողներ, ովքեր հեռակա կարգով զրուցելու են նրանց հետ, ովքեր նրանց ապրած կյանքից, նրանց գրքերից սովորելու են ապրել հայեցի, ազնիվ, ապրել նվիրված լինելով աշխատանքին եւ ժողովրդին»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ փաստեց, որ կիսանդրիների տեղադրումը համալսարանի երախտիքի մի փոքր մասն է միայն դեպի մեծանուն ակադեմիկոսները. «Այսօր իսկապես կա մեծերին մեծարելու անհրաժեշտություն: Այն մարդիկ, որոնք քայլել են այս միջանցքներով, սերունդներ են դաստիարակել, գիտելիք ու հմտություն են հաղորդել, իսկապես արժանի են, որ մենք նրանց հիշենք: Ուսանողներն ամեն անգամ այս կիսանդրիներին նայելիս երախտագիտության մեծ զգացում են ապրելու դեպի մեծ ուսուցիչները, քանզի անանց արժեքների թվում է նաեւ «ուսուցիչ» հասկացությունը, որը կենարար աղբյուր է, ուսուցիչը, ով մարդացնում է մարդուն»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաեւ ժառանգներըՙ Հրանտ Թամրազյանի որդին բան. գիտ. դոկտոր Հրաչիկ Թամրազյանը , եւ Էդվարդ Ջրբաշյանի դուստրը Հայ բանասիրության ֆակուլտետի գրականության տեսության եւ գրաքննադատության ամբիոնի վարիչ Աշխեն Ջրբաշյանը :

«Այսօր, եթե մենք չհիշենք մեր մեծերին, ապա չենք կարող առաջ շարժվել: Եվ ընդհանրապես ազգը ազգ չի լինի առանց հիշողության: Պետք է նշեմ, որ նրանց թողած ժառանգությունը մեզ համար այսօր ուղենիշ է»,- ասաց Աշխեն Ջրբաշյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հավելեց, որ այսպիսի միջոցառումները ապրելու մղում են տալիս, եւ չպետք է մոռանալ, որ մեծ ակադեմիկոսներն իրենց ժամանակին սատար են եղել գրողներին ու գրականության կողքին եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական