Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՆՎԻՐՎԱԾ ՍԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԻՆ

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ազգային-հոգեւոր ավանդույթների խորհուրդը, դրանց պահպանման անհրաժեշտությունը եւ ամրապնդումը հանրային գիտակցության մեջ տեւական աշխատանք է պահանջում: Իր հիմնական, բովանդակային նպատակից բացի, այն նաեւ որոշակի հմայք է հաղորդում մեր կյանքին.- զուտ տոնակատարությունները կարեւոր, բայց բավարար չեն, դրանք օրվա հետ կարող են եւ անցնել:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր. կարելի է ասելՙ արդեն լայնորեն տարածված մեզանում:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով:

Երեկ Երեւանի Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կայացած ուսանողական ցուցահանդեսըՙ նախաձեռնությամբ Արարատյան հայրապետական թեմի, նվիրված էր տոնի խորհրդին: Բացման արարողությունը աղոթական խոսքով կատարեց Սբ Սարգիս եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Եսայի Արթենյանըՙ փոխանցելով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը:

Նախընթաց հինգ տարիներին թեմի նախաձեռնությամբ կազմակերպվել են նմանաբնույթ ցուցահանդեսներՙ Աշխարհի հայ նկարիչների միության, նաեւՙ Հ. Իգիթյանի անվ. Գեղագիտական ազգային կենտրոնի սաների հետ. վերջինս այժմ էլ շարունակվում էՙ ամեն անգամ գեղագիտական նոր հաճույք ու հիացմունք պատճառելով դիտողին: Իսկ վերջին երկու տարիներին ցուցահանդեսներ կազմակերպվում են նաեւ բուհերի ուսանողների հետՙ այս անգամ արդեն մրցութային: Այս տարի մրցույթըՙ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով, իրականցվում է Գեղարվեստի պետակադեմիայի, Մանկավարժական, Ճարտարապետաշինարարական համալսարանների եւ Փ. Թերլեմեզյանի անվ. քոլեջի ուսանողների միջեւՙ սահմանված 4 մրցանակային անվանակարգերովՙ գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա, մանրանկարչություն: Յուրաքանչյուր բուհի հատկացված է մրցանակային առանձին ֆոնդ, հանձնաժողովները կազմված են բուհի դասախոսներից եւ եկեղեցու հոգեւորականներից: Այն նպատակ ունի երիտասարդության մեջ ազգային ավանդական տոների նկատմամբ հետաքրքրությունն առավել անմիջական եւ գիտակցված դարձնելու, քանի որ ստեղծագործական այսպիսի մասնակցությունը ենթադրում է ավելի հանգանալի իմացություն, որն անշուշտ այդ արժեքները վերապրելու, դրանց կրողը դառնալու լավագույն միջոցներից մեկն է:

Գեղակադեմիայի ուսանողների ցուցադրված աշխատանքների մասին իրենց վերաբերմունքն արտահայտեցին դեկորատիվ–կիրառական արվեստի եւ կերպարվեստի ֆակուլտետների դեկաններՙ Ավետիք Ավետիսյանը եւ Էդվարդ Վարդանյանըՙ հիմնականում ցանկություն հայտնելով ուսանողների առավել ակտիվ մասնակցության: Ա. Ավետիսյանը, խրախոսելով ազգային արմատներին վերադառնալուն միտված նմանաբնույթ միջոցառումները, միաժամանակ նշեց որոշակի բացթողումներ, ինչպեսՙ թեմայի շրջանակներում ստեղծագործելու, այսինքնՙ թեմատիկ նկարչությունը զարգացնելու անհրաժեշտություն, եւ ոչ թե ընդհանուր մոտեցում, ասենքՙ եկեղեցիների պատկերում, սիրո զգացումի վերացական մեկնաբանություն, կամՙ մեկ այլ: Լինելով տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող արեստի բուհը, պահանջը եւ պարտավորությունը գեղակադեմիայի սաներից համապատասխանաբար ավելի բարձր է:

Ցուցահանդեսի ավարտին Տեր Եսայի քահանա Արթենյանը մասնակից ուսանողներին Նավասարդ արք. Կճոյանի կողմից հանձնեց շնորհակալագրեր:

Մրցույթի հաղթողներին սպասվում են պատվոգրեր եւ դրամական պարգեւներ, ինչն ամենայն հավանականությամբ կտրվի Սբ Հարության տոնիցՙ մարտի 27-ից հետո, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ՆՈՐ ԳԻՐՔՙ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԲԱՐԻՔՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ «ԲԱՐԻՔՆԵՐԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական