Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՎ ԱՐԴԵՆ ԳԱՐՈՒՆ Է

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չորեքշաբթի օրը ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա: Ավելի ուշ, բուժկենտրոնի գլխավոր բժիշկՙ կրկին Սահակյան, բայցՙ Կարենը, հայտարարեց, որ ԱԺ նախագահի վիճակը լավ է, հետազոտությունների արդյունքները նորմալ են եւ որ Գալուստ Սահակյանի մոտ եղել է զարկերակային բարձր ճնշում, հիմա էլՙ խորհրդարանի նախագահը դեղորայքային բուժում է ստանում:

Հինգշաբթի օրվա տվյալներով Գալուստ Սահակյանը դեռ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր, եւ հարցին, որ եթե նա իրեն լավ է զգում, ինչո՞ւ է վերակենդանացման բաժանմունքում, առողջապահության նախարարը պատասխանել է. «ԱԺ նախագահը վերակենդանացման բաժանմունքում է առանձինՙ իրեն հատկացված սենյակում, որպեսզի շատ ելումուտ չլինի»: Ի դեպ, ԱԺ նախագահին, հիվանդանոցիՙ հատուկ իրեն հատկացված սենյակ այցելել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներՙ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կարապետ Գուլոյանն եւ Աբրահամ Մանուկյանը (ԲՀԿ խմբակցություն), Սահակյանի որդինՙ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, այլք: Բոլոր հիվանդատեսներն էլ նշել են, որ ԱԺ նախագահն իրեն շատ լավ է զգում եւ բարձր տրամադրություն ունի:

Բժիշկ Կարեն Սահակյանն էլ նշել է, որ խորհրդարանի նախագահը դեռ մեկ օր էլ պարտադիր կմնա հիվանդանոցում, ՙհետոՙ կտեսնենք:

Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրուցյում հայտնել է, որ ԱԺ նախագահի առողջության վրաՙ «Գարունն իր ազդեցությունը թողել է: Հուսով եմՙ շուտով կապաքինվի, քանի որ բժիշկների հսկողության տակ է»:

Առողջություն ենք մաղթում ԱԺ նախագահին, միայն նկատենք, որ գարունը դեռ չի եկել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ-ՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՉԱՓՍԸ

Հաջորդ գրառումը

ԲԱ ՄԵՐ ՄԱՍԻ՞ՍԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԲԱ ՄԵՐ ՄԱՍԻ՞ՍԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական