Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ: ՔՈՒԹՈՒՃՅԱՆՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

05/02/2016
- 05 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Որպես Միդլսեքս օկրուգի շերիֆ Փիթեր Քութուճյանը հավանաբար ամենահայտնի հայ հասարակական-քաղաքական գործիչն է Մասաչուսեթսում եւ կարեւոր դերակատարություն ունի ինչպես տեղական օրենքների կիրառման, այնպես էլ հայկական հարցերի քննարկման ոլորտներում: Վերջերս հարցազրույցի ժամանակ տված որոշ մանրամասներ գրի է առել «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակից Արամ Արքունը: Ստորեւ թարգամանաբար հատվածներ նրա հոդվածից:

Նրա աշխատանքի հիմքում ընկած է օկրուգի 12 շրջանային դատարանների կողմից կարճ ժամկետով կալանավորված անձնավորությունների հոգատարությունն ու վերահսկողությունը, ինչպես նաեւ նրանց վերապատրաստումը կրկին հանրային կյանք վերադառնալու: Յուրաքանչյուր խմբավորման մեջ, ըստ նրա, ընդգրկված են մոտավորապես 500-600 մարդիկ, որոնք ամենատարբեր պատճառներով (թմրադեղերի օգտագործում, գործազրկություն, մտավոր շեղումներ, կրթական ձախողումներ) հանցագործ են դարձել: «Մենք նրանց փողոցներից ենք վերցնում ապահովելու համար ե՛ւ իրենց կյանքը, եւ հասարակությունըՙ նրանցից: Մեզ մոտ ուշադիր քննում ենք նրանց հանցագործ դառնալու պատճառները եւ ուղիներ որոնում նրանց վերափոխելու եւ հասարակությանը պիտանի քաղաքացիներ դարձնելու համար», նշել է նա, ավելացնելով. «Ճիշտ է, արժանի պատիժ պետք է սահմանել, որովհետեւ կան, իրոք, չար, վատ մարդիկ, որոնք հնարավորինս երկար պետք է մնան բանտերում, բայց շատ ավելի մեծ աշխատանք պետք է տանենք այն մյուսների հետ, որոնք համեմատաբար մանր խուլիգաններ են: Ուղղիչ տների կամ կենտրոնների հարցը 180 աստիճանով փոխվել է 1980-ական թվերի համեմատությամբ: Միայն բանտարկելով մարդկանց մենք չենք կարող նվազեցնել հանցագործությունների քանակը: Հասարակության մեջ մարդկանց հետ գործ ունենալը շատ ավելի հեշտ է, եւ նվազ ծախսատար, քան նրանց բանտում պահելը եւ յուրաքանչյուրի համար 50 հազար դոլար ծախսելը: Մեր բանտարկյալների մեկ երրորդը մտավոր շեղումներ ունի, 80-90 տոկոսը, իրենց իսկ խոստովանությամբ, թմրադեղերից կախվածություն ունի: Շաբաթական 40-50 մարդու ենք փորձում բուժել այդ կախվածությունից: Այդ հարցում մեզ շատ անգամ օգնում է «AdCare» հիվանդանոցային բուժման կազմակերպությունը: Օգտագործում ենք տարբեր մեթոդներ ու ծրագրեր, ինչպես օրինակ վերակրթելը, արհեստների ուսուցումը, ծնողական հոգատարությունը: Այս բոլորն, անշուշտ, բժշկական ծառայություններից բացի: Մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ ինքնասպանությունների հարցին: Բարեբախտաբար ունենք արհեստավարժ աշխատողներ, որոնք հարգանքով են վերաբերվում հանցագործներին: Մենք նաեւ վերահսկողություն ենք սահմանել բժիշկների դուրս գրած թմրադեղատոմսերի նկատմամբ»:

Լրագրողների այն հարցին, թե ինչ է մտածում նախագահ Օբամայի ատրճանակների վաճառքի օրենսդրական նախաձեռնության մասին, Քութուճյանն ասել է. «Օրենսդրական միջոցով կատարյալ անվտանգություն հնարավոր չէ ակնկալել, բայց այդ քայլը դրական եմ համարում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱ՞Ց, ԹԵ՞ ՀԵՏԸՆԹԱՑ

Հաջորդ գրառումը

ԷԼ ՉՇՓՈԹՎԵՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԷԼ ՉՇՓՈԹՎԵՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական