Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ITS» ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ամերիկյան Ջորջթաուն համալսարանում գործող թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ITS) կորցրել է իր հովանավորինՙ թուրքական կառավարությանը, արդարացիորեն առաջացնելով այն հարցը, թե արդյոք, ըստ օսմանյան եւ թուրքական հետազոտությունների ոլորտի որոշ մասնագետների, երկար ժամանակ թուրքական պետության շահերը պաշտպանող այդ կրթական հաստատությունը չափազանց շատ է «անկախացել» եւ ինքնուրույն դարձել, գրում է Էլիզաբեթ Ռեդդենը վաշինգտոնյան «Inside Higher Education» պարբերականում: Թուրքական կառավարությունը ինստիտուտին մեղադրել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը դեմ գնալու մեջ:

Ինստիտուտին հովանավորելու նպատակով թուրքական կառավարությունը 3 միլիոն դոլարի կապիտալով ժամանակին տրաստ է հիմնել, որի տոկոսները տրամադրվել են 1982 թվիցՙ դասախոսությունների շարք անցկացնելու, ատենախոսություններ գրելու համար պարգեւներ տալու եւ ճանապարհորդական ծախսեր հոգալու նպատակով: Պայմանագիրը հինգ տարվա ժամկետով է եղել, բայց այն մինչեւ օրս գործել է առանց վերանայման, եւ գիտաշխատողները զարմացել են, թե ինչու հենց հիմա է դադարեցվում ինստիտուտի հովանավորությունը: Նրանց մեծամասնության կարծիքով թուրքական կառավարությունը առավել բռնապետական է դարձել նախագահ Էրդողանի օրոք:

«Մենք փորձել ենք չքաղաքականացնել մեր միջոցառումները եւ չպարտադրել տեսակետներ մեր գիտաշխատողներին: Նրանք ազատ են իրենց սեփական կարծիքն ունենալու եւ արտահայտելու: Մենք միայն դրամաշնորհներ ենք տրամադրում եւ փորձում ապահովել ակադեմիական մակարդակ», ասել է Բոստոն համալսարանի մարդաբան եւ ITS-ի վարչական մարմնի երկարամյա անդամ Ջենի Ուայթը: Նրա կարծիքով ինտելեկտուալ անկախության վերաբերյալ վարչության այդ դիրքորոշումն է, որ պատճառ է հանդիսացել հովանավորության դադարեցմանը: Ավելացնենք, որ 2006-ին Բինգհեմտոնում գտնվող Նյու Յորք պետական համալսարանի պատմաբան Դոնալդ Քուստերտը (այժմ արդեն վախճանված) հրաժարական էր տվել վերոնշյալ վարչական մարմնի նախագահի պաշտոնից, պատճառաբանելով, որ Ամերիկայում թուրք դեսպանն իր վրա ճնշում էր գործադրել: Կա՛մ պետք է ինքը հրաժարվեր իր պաշտոնից, կա՛մ էլ իրենք հովանավորությունը դադարեցնելու որոշում էին կայացնելու: Քուստերտը ընտրել էր առաջին տարբերակը:

Ինստիտուտը, որի հիմնադիր տնօրենն ու պատվավոր կառավարիչն է, ըստ Էլիզաբեթ Ռեդդենի հոդվածի, թուրքամետ Հիթ Լոուրին, այժմ որոնում է նոր հովանավորի, որպեսզի շարունակի Մ. Նահանգներում թուրքական ուսումնասիրություններ եւ հետազոտություններ կատարելու իր առաքելությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

DWN. 2008 Թ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՃ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՃ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական