Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԼԻԱՐԴՆԵՐՙ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՆ ՄԱՍՆԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ.Ծ.

ԿՀՎ-ի գործակալի բացահայտումները

Ռոբերտ Բաերը Մ. Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ է, հեղինակՙ մի շարք գրքերի, որոնք բացահայտում են ինչպես ԿՀՎ-ի, այնպես էլ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Ու. Բուշի վարչակարգերի գաղտնիքները: Մի քանի անգամ ձերբակալվել է ու կալանքի տակ մնացել որոշ ժամանակ: Որպես ԿՀՎ-ի գործակալ 1991-94 թվականներին աշխատել է Հարավսլավիայում եւ Մերձավոր Արեւելքում: Համագործակցել է նաեւ «Նեշընլ Ջեոգրաֆիկ» ամսագրի հետ պատրաստելու համար վավերագրական ֆիլմեր, որոնք քննադատում են Բուշի վարչակարգը հանուն նավթի պատերազմ մղելու մեջ: Անցյալ տարվա վերջերին նա մեկնել է Կանադա, Քվեբեկում իր նորՙ «Սպիտակ տան գաղտնիքները» (Secrets of the White House) գրքի շնորհանդեսին մասնակցելու համար: Այնտեղ էլ «Վեբ Տրիբյունի» (Web Tribune) աշխատակիցը հարցազրույց է վարել նրա հետ իննսունականներին Հարավսլավիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ստորեւ թարգմանաբար այդ հարցազրույցի հիմնական մասերը:


– Ե՞րբ եւ որտե՞ղ էր Ձեր առաջին գործուղումը Հարավսլավիա:

– Երեք այլ գործակալների հետ ուղղաթիռով Սարաեւո ժամանեցի 1991-ի հունվարի 12-ին: Մեզ հանձնարարված էր աչալուրջ հետեւել ազգությամբ սերբ «ահաբեկիչների», որոնք ենթադրվում էր, որ հարձակում կգործեն Սարաեւոյի վրա:

– Ովքե՞ր էին այդ ահաբեկիչները եւ ինչո՞ւ էին հարձակումներ նախապատրաստում:

– Մեզ թղթապանակներ բաժանեցին, որոնցում «Գերագույն Սերբիա» հորջորջված խմբավորման ծրագրերն էին մանրամասնված: Նրանք պատրաստվում էին հարձակումներ իրականացնել Սարաեւոյի կարեւոր հաստատությունների եւ գերատեսչությունների վրա ի պատասխան իբր Բոսնիայի անջատողական տրամադրությունների:

– Իրականում ադպիսի խմբավորում գոյություն ունե՞ր:

– Ոչ, նման խմբավորում գոյություն չուներ: Մեզ խաբել էին: Մեր առաքելությունը Բոսնիայի քաղաքագետների շրջանում խուճապ առաջացնելն էր եւ հավատացնել նրանց, թե ուր որ է սերբերը հարձակվելու են: Սկզբնական շրջանում մենք հավատում էինք այդ պատմությանը, բայց որոշ ժամանակ անց սկսեցինք տարակուսել: Ինչո՞ւ էինք նման հիստերիա առաջացնում, երբ այդպիսի խմբավորում գոյություն չուներ:

– Ե՞րբ ավարտվեց Ձեր առաքելությունը եւ ի՞նչ անուն ուներ այն:

– Անձամբ ինձ համար երկու շաբաթ տեւեց առաքելությունը, մինչեւ ինձ հանձնարարեցին մեկ այլ աշխատանք Սլովենիայում: Ամբողջ օպերացիան մեկ ամիս տեւեց եւ կոչվում էր «Իստինա» (ճշմարտություն), չնայած շատ հեռու էր ճշմարտությունից:

– Ինչո՞ւ գնացիք Սլովենիա:

– Մենք հրահանգներ ստացանք, որ Սլովենիան պատրաստվում է անկախություն հռչակել: Մեզ մի քանի միլիոն դոլար տրամադրեցին, որպեսզի ֆինանսավորենք զանազան ոչ կառավարական կազմակերպություններ, ընդդիմադիր կուսակցություններ եւ առանձին քաղաքագետներ, որոնք պետք է թշնամանք սերմանեին:

– Դուք գաղափար ունեի՞ք ԿՀՎ-ի առաջ քաշած ծրագրերի մասին, եւ ի՞նչ էին մտածում Ձեր գործընկերները:

– Իհարկե: Բայց ոչ ոք ԿՀՎ-ի հանձնարարությունները չի կարող մերժել: Մենք բոլորս նյարդային վիճակում էինք: Մեզանից շատերը, ինչպես նաեւ ավագ սպաներ, անհայտացան, պարզապես որովհետեւ մերժեցին համագործակցել: Անձամբ ես ուղղակի ցնցված էի մեր ղեկավարության տարածած ստերի քանակությունից: Նրանցից շատերը գործում էին առանց խորը գիտակցելու, թե ինչ են անում: Ամեն մեկը պատմության մի փոքր հատվածին էր միայն ծանոթ, իսկ ամբողջ պատմությունը իմացողներն ու հորինողները քաղաքագետներն էին, մի բուռ մարդիկ:

– Սերբերի դեմ եղածը սոսկ քարոզարշա՞վ էր ուրեմն:

– Այո եւ ոչ: Քարոզարշավի նպատակն էր բաժանել հանրապետությունները եւ մղել նրանց անջատվելու Հարավսլավիայից: Պետք էր գտնել քավության նոխազին, որին բաժին էր ընկնելու բոլոր մեղադրանքները: Նա պետք է կրեր ամբողջ պատասխանատվությունը պատերազմի եւ բռնությունների համար: Ընտրվեց Սերբիան:

– Կարո՞ղ եք քաղաքագետների անուններ նշել, որոնց ԿՀՎ-ն կաշառեց:

– Իհարկե, չնայած որոշ առումով շատ նուրբ հարց է: Ստայփի Մեսիչ, Ֆրանիո Թուջման, Ալիյա Իզետ-Բեկովիչ եւ շատ այլ խորհրդատուներ եւ Հարավսլավիայի կառավարության անդամներ: Կաշառվեցին նաեւ սերբիացի գնդապետներ, զինվորական որոշ միավորումներ, ինչպես նաեւ լրագրողներ: Ռադովան Կարաջիչը որոշ ժամանակ ստացավ կաշառք, բայց հետո հրաժարվեց, կռահելով, որ հետագայում իրեն են մեղադրելու Բոսնիայում իրագործված հանցագործությունների համար:

– Դուք նշեցիք նաեւ մամուլը: Ինչպե՞ս էր դա իրականացվում:

– Դրա մասին արդեն բոլորը գիտեն: ԿՀՎ-ի որոշ գործակալների հանձնարարված էր գրել այն պաշտոնական հաղորդագրությունները, որոնք հեռարձակվում էին: Հաղորդավարները պարզապես կարդում էին այն, ինչ իրենց ղեկավարությունն էր տալիս, իսկ ղեկավարությանն էլ մեր գործակալն էր նյութերը մատակարարում: Բոլորի առաքելությունը նույն նպատակին էր ծառայում. հեռուստատեսությամբ ատելություն եւ ազգայնամոլություն տարածել, սերմանել ազգամիջյան տարաձայնություններ:

– Սրեբրենիցայի մասին ի՞նչ կարող եք ասել:

– 1992-ին ես դարձյալ Բոսնիայում էի, մարզելու նորանկախ պետության ռազմական միավորումները: Սրեբրենիցայի պատմությունը մի փոքր չափազանցված է եւ շատերին պարզապես շահագործում են այդ առիթով: Այնտեղ զոհվածների քանակը գրեթե նույնն է, ինչ Սերբիայում եւ այլուր զոհվածների թիվը, բայց Սրեբրենիցան քաղաքական «մարկետինգի» խորհրդանիշ է: Իմ անմիջական ղեկավարը, որն ի դեպ նախկին սենատոր է, անընդհատ ասում էր, որ ինչ-որ անազնիվ ծրագիր է իրագործվելու Բոսնիայում: Սրեբրենիցայի դեպքերից մեկ ամիս առաջ նա նշեց, որ քաղաքը համաշխարհային մամուլի կիզակետում է հայտնվելու: «Ինչո՞ւ» հարցիս պատասխանեցՙ «կտեսնես»: Բոսնիական նոր զինված ու մարզված բանակը հրաման ստացավ հարձակվելու տների եւ քաղաքացիների վրա: Մյուս կողմից հարձակվեցին նաեւ սերբերը: Հավանաբար նրանց վճարել էին նման քայլի դիմելու համար:

– Ո՞վ է ուրեմն մեղավոր Սրեբրենիցայի ցեղասպանության համար:

– Բոսնիացիները, սերբերը եւ մենքՙ ամերիկացիներս: Բայց իրականում միայն սերբերին են մեղադրում: Դժբախտաբար, որպես մահմեդական թաղված շատ զոհեր իրականում սերբեր էին կամ այլ ազգությունների ներկայացուցիչներ: ԿՀՎ-ի նախկին գործակալներից մեկն ինձ մի քանի տարի առաջ ասաց, որ Սրեբրենիցան արդյունք էր Մ. Նահանգների եւ Բոսնիայի քաղաքագետների միջեւ կնքված գաղտնի համաձայնության: Սրեբրենիցան ընտրված էր, զոհաբերվում էր, որպեսզի Ամերիկան դրդապատճառ ունենար հարձակվելու սերբերի վրաՙ իրենց հանցագործությունների դիմաց:

– Ի վերջո, ինչո՞ւ փլուզվեց Հարավսլավիան, եւ ինչո՞ւ էր ձեր կառավարությունը դրանում շահագրգռված:

– Շատ պարզ է: Պատերազմը հրահրողներն ու խաղաղության պայմաններ թելադրողները այժմ սեփականատերերն են բոլոր այն ընկերությունների, որոնք երկրի բնական հանքային հարստություններն են շահագործում: Նրանք պարզապես ստրուկների վերածեցին տեղի բնակչությանը: Վերջիններս չնչին գումարներով են աշխատում, իսկ արտադրանքը գնում է Գերմանիա եւ Ամերիկա: Նրանք են հաղթողները: Տեղի բնակչությունը ի վերջո ստիպված է լինելու գնելու, ներկրելու այն, ինչ իրենք են արտադրել, եւ քանի որ նրանք բավականաչափ փող չունեն, ստիպված են լինելու վարկ վերցնել, այսինքն կախման մեջ լինել: Ահա Բալկանների ամբողջ պատմությունը:

– Դուք Կոսովոյում երբեք որպես ԿՀՎ-ի գործակալ չեք աշխատել, բայց Մ. Նահանգների կողմից որեւէ ճնշում զգո՞ւմ էիք:

– Անշուշտ: Կոսովոյին տիրանալու երկու պատճառ կար: Նախ որովհետեւ հարուստ է հանքային եւ բնական ռեսուրսներով: Եվ երկրորդ, որովհետեւ այնտեղ է գտնվում ՆԱՏՕ-ի ռազմակայանը, ամենամեծըՙ Եվրոպայի կենտրոնում:

– Որեւէ խոսք ուզո՞ւմ եք հղել նախկին Հարավսլավիայի ժողովրդին:

– Այո: Մոռացեք անցյալը: Այն կեղծ բեմականացում էր: Նրանք ձեզ հմտորեն մանիպուլյացիայի ենթարկեցին եւ ստացան այն, ինչ ցանկանում էին: Հիմարություն է շարունակել ատելությունը միմյանց հանդեպ: Ցույց տվեք, որ դուք ավելի հզոր եք եւ գիտակցում եք, թե ով հրահրեց այդ բոլորը: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում եւ դրա համար էլ արդեն բավական ժամանակ է, ինչ փորձում եմ իմ գրքերի միջոցով բացահայտել ԿՀՎ-ի եւ Սպիտակ տան գաղտնիքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական