Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՀԱԽԱՌԻՇ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եբրայերենում մի սիրուն բառ կաՙ լեհախառիշ: Թարգմանաբար այն նշանակումՙ լռելու ժամանակը: Ինչպես գիտենք, կար գյադաների ժամանակը, հետո կամ դրան զուգահեռՙ պատերազմի ժամանակը, հետո նորից գյադաների ժամանակը, որը չի ավարտվում: Կա ուղղակի Ժամանակը, որը եթեր է գնում ռուսական Առաջին ալիքով, ամեն օր ժամը 21-ից, եւ վերջապես կաՙ լեհախառիշը: Այն ընտրություններին նախորդող լռության օրը չէ, այն օր չէ, այն ժամանակ է կամ բնավորություն:

Երեկ այդ ժամանակն էր, կամ գոնե պետք է որ այդ ժամանակը լիներ: Երեկ բանակի տոնն էր: Անկեղծ ասած, բանակի հարցում ինձ առավել շատ դուր է գալիս ոչ թե տոն, այլ ուղղակի օր, բանակի՛ օր անվանումը, քանի որ չի կարող տոն կոչվել մի օր, որը սկսվում է գերեզմանոցից: Գերեզմանոց, հետո համերգ, այսինքն մարդիկ այդ օրը գնում են գերեզմանոց, հետո համերգ, եթե սիրտ ունեն…

Բոլորը երեկ այնտեղ էին, նկատի ունեմՙ Եռաբլուրում, հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ոստիկանապետը, նախարարները, կաթողիկոսը, առաջնորդական փոխանորդը, ԱԱԾ պետը, լրագրողները: Հատկապես վերջիններս փորձում էին պաշտոնյաների պատասխանների կամ ասածների հիման վրա օրը տոնական դարձնել, միջավայրըՙ ուրախ մի վայր, տեղըՙ զվարճանքների կենտրոն: Դե, օրինակ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին հարց էին տալիս այսպեսՙ «Պարոն սրբազան…», կամ ԱԱԾ պետ Գորիկ Գուրգենիչին հարցնում էինՙ «Դուք հավե՞րժ եք…»: Ազատ երկիր է, անվախ բանակով, ով ինչ ուզի կհարցնի, ով ինչ ուզի կխոսի, ով որտեղ ուզի կծիծաղի, ու եթե մի երկրում թույլատրելի են ապուշ հարցերը, ուրեմն ծիծաղելի եւ սարսափելի չեն ապուշ պատասխանները, կամ հակառակը:

Եռաբլուրն աստիճանաբար դատարկվեց, իհարկե մի շարք զոհված զինվորների հարազատներ այնտեղ մնացին, դեռ շարունակում էին գալ, բայց երկրի քաղաքական, հոգեւոր էլիտան այլեւս այնտեղ չէր, հետեւաբարՙ լրագրողներն էլ. ի՞նչ իմաստ ուներ մնային, էլ հետաքրքիր, խոխմա բան չկա, լուր չկա, տեղեկություն ստանալու թիրախ չկա, զինվորների հարազատնե՞րը, բայց նրանք հետաքրքիր չեն, «լայք» չեն հավաքի, հասկանո՞ւմ եք:

Արդեն կեսօրին բոլորը տեղափոխվեցին վիրտուալ դաշտՙ ՖՀՀՙ Ֆեյսբուքի Հայկական Հանրապետություն: Մեկը հիշեց, թե որքան երկար մազեր ուներ ինքը եւ կապույտ աչքեր, երբ ծառայում էր, մինչդեռ հիմա մազ չունի, աչքերն էլՙ շագանակագույն են, մյուսը հետաքրքրվեց, թե բա, էս նկարները որ սենց դնում եք, իբր ի՞նչ, չէ՞ որ այսօր տխուր օր է, մեր զոհված տղեքին հիշեք: Մեկ ուրիշն էլ գրեց, թե որքան կարեւոր ռազմահայրենասիրական ինստիտուտ է հայոց բանակը, որն ասես արծիվ լինիՙ սուր ճիրաններով, կամ առյուծՙ լայն բացված երախով, կամ… պաթոս: Մեկն էլ գրեց, թե որքան տխուր են զոհված ազատամարտիկի որդու աչքերըՙ այս տոն օրով:

Երեկոյան համերգ եղավ, ով բանակում չէ եւ չի ուզում գնալ, որովհետեւ ուզում է համերգ գնալ, համերգ գնաց, ով բանակում է, չէր կարող համերգ գնալՙ Բանակի օրվան նվիրված:

Եռաբլուրը դատարկվեց, այնտեղ վրա հասավ լեհախառիշը, ինչպես սահմանին, հակառակորդից մի քանի մետր հեռավորության վրա հերթապահություն իրականացնող մեր անմեդալ ու անշնորհակալագիր շարքային տղերքի խրամատներում, ինչպես բանակում, ինչպես պատերազմ տեսածների տներում, որտեղ չեն խոսում պատերազմի մասին, քանի որ գիտեն, թե այն ինչ է:

Գյադաների ժամանակը շարունակվում է… Լեհախառիշշշ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԳՐԱՄՈՒՆՏԸ, ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻԵԴ-Ի, ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՎՐԱ… ԱԴՐԲԵՋԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՐՁՆԵՆՔ «CASE STUDY» (1)

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՐՁՆԵՆՔ «CASE STUDY» (1)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական