Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆԱԿ-ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔ ՀԱՄԱՁՈՒԼՈՒՄ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Երեկ ազգային մեր Բանակի օրն էր: Թե որքանով ըստ արժանվույն նշեցինք այդ օրը, այլ թեմա է, որին հաջորդ էջում անդրադարձել է մեր երիտասարդ աշխատակիցը: Իմ այս սյունակում ուզում եմ անդրադառնալ մեկ այլ թեմայի, անշուշտ Բանակի օրվա առիթով, եւ ոչ միայն:

Վերջին շրջանում ռազմական փորձագետների կողմից շրջանառության մեջ դրվեց, այս պարգագայումՙ Հայաստանի համար, «Ամրոց-պետություն» հասկացությունը, որը մինչ այդ օգտագործվում էր դրա տիպական օրինակը հանդիսացող Իսրայել պետության համար: Այսինքնՙ թշնամի պետություններով (Հրեական պետության պարագայումՙ թշնամացված) շրջապատված մի երկիր, որը անընդհատ գտնվում է պատերազմի պատրաստ վիճակում միանգամից մի քանի հարեւանների դեմ եւ իր բոլոր միջոցներն ու ջանքերը բեւեռացնում է բացառապես իր հրեա քաղաքացիների անվտանգության վրա, միաժամանակ փորձելով կարելի չափով լինել ինքնաբավ:

Բարեբախտաբար մեր երկիրը բոլորեքյան այդ վիճակում չի գտնվում. մեր չորս հարեւաններից երկուսը ամենեւին էլ թշնամի չեն մեզ համար: Ո՛չ էլ ագրեսիվ-հարձակողական տրամադրություններ ունենք ոչ միայն հարեւանների, այլեւ այլ երկրների նկատմամբ, ինչպես Իսրայելը: Դա մեր ազգային բնավորությանը հարիր չէ: Սակայն «Ամրոց-պետություն» հասկացություն-մոդելը որոշ չափով կիրառելի է նաեւ մեզ համար, եթե նկատի ունենանք մեր մյուս երկու հարեւաններին, որոնք միշտ էլ թշնամին են լինելու մեզ, անգամ եթե Ղարաբաղյան կնճիռը մի օր հարթվի…

«Ամրոց-պետություն» հասկացություն-մոդելը մեր պետության համար ունի մեկ այլՙ կիրառական իմաստ, որին ակնարկեցի վերեւումՙ ինքնաբավ լինել հնարավոր է ամեն ինչում, մանավանդ երբ չունենք բնական մեծ հարստություններ: Հատկապես եթե նկատի ունենանք մեր ազգային առանձնահատկություններից եւս մեկըՙ գիտության ու կրթության նկատմամբ սերն ու ընդունակությունները: Ինքնաբավ լինելը մեր պարագայում նշանակում է ազգային այդ առանձնահատկությունը համակարգել մեր պաշտպանունակության հետ, համաձուլել կրթությունը, գիտությունը եւ ռազմական գործը, որը հնարավոր է անել զինված ուժերի շրջանակներում մասնագիտացված բուհեր ստեղծելով բարձր տեխնոլոգիաների, ինժեներական-շինարարական, բժշկագիտական եւ այլ ճյուղերով, հետազոտական ինստիտուտներՙ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքացիական տարբեր ասպարեզներում լավագույն, կրկնում եմՙ լավագույն մասնագետներ պատրաստելու նպատակով:

Հենց երեկ հեռուստատեսությամբ լսում էի կուրծքը բազմաթիվ մեդալներով զարդարված մեր բանակի սպաներից մեկին, որն ինձ շատ զարմացրեց: Լրագրողի հարցին, թե մեր զինված ուժերը որքանո՞վ են օժտված ռազմական տեխնիկայով, սպան, հաստատելուց հետո, թե բանակը բավականաչափ հագեցած է տեխնիկայով, ասաց. «Բայց ավելի կարեւորը ոգին է»: Այո, մենք հպարտ ենք, որ մեր զինված ուժերում ոգեկան կորովը շատ բարձր է, բայց ո՜վ ասաց, որ ոգին եւ տեխնիկան, ոգեկան կորովն ու գիտական միտքը միմյանց անհարիր են եւ անջատ իրարից: Ընդհակառակն, համատեղՙ նրանք անխոցելի, անպարտելի են դառնում:

24 տարին բավարար ժամանակ է, որ ոգուն գումարենք մեր գիտական ներուժը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻՄԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՏԱԾԵՔ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՇՎԵԼ Է ՀԱՅՈՑ «ԶԱՎԹՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍԸՙ 818 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՇՎԵԼ Է ՀԱՅՈՑ «ԶԱՎԹՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍԸՙ 818 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական