Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ՎԵՊՈՒՄ

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Հիշողությունները մեր հասարակական կյանքի անբաժանելի մասն են կազմում եւ կրնկակոխ հետապնդում են մեզ ամենուրեք», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Քլիվելենդի (ԱՄՆ) պետական համալսարանի նախկին դասախոս եւ վարչական անդամ Պաուլա Բլոկը, գրախոսելով «Ուեսթ ըվ Ուեսթ Բուքս» հրատարակչատան լույս ընծայած Դանիել Մելնիքի «The Ash Tree» (Հացենին) վեպը, որն իր բնութագրմամբ պատմական իրադարձությունների եւ գեղարվեստական արձակի նրբագույն համամասնությամբ հյուսված մի պատմություն է Արարատ ազգանունը կրող մի ընտանիքի, որտեղ Արմեն (ծնված Թուրքիայում) եւ Արտեմիս Հարության (ծնված Կոնեկտիկուտում, ԱՄՆ) զույգը տարբեր խառնվածքների եւ հայացքների տեր մարդիկ են: Իրադարձությունները ծավալվում են 1915-1972 թվականներին: Արմենը Թուրքիայում մտավորականության սպանդին ականատես լինելուց մի քանի տարի անց հայտնվում է Մ. Նահանգներում եւ ընդունվում Բարքլի համալսարանը: Հետագայում դառնում է ճանաչված պոետ, ով չի կարողանում ձերբազատվել անցյալի հիշողություններից: Նոր աշխարհում ծնված Արտեմիսը, ով չէր ցանկանում տառապել անցյալի մղձավանջներով, ճակատագրի բերումով սիրահարվում է Արմենին եւ ընտանիք կազմում: Այստեղ է, որ անցյալն ու ներկան, հին ու նոր աշխարհները բախվում են միմյանց: Հարաբերությունները բարդանում են, երբ իրենց երեք զավակներըՙ Տիգրանը, Կարոն եւ Ջուլիետը մեծանում են, եւ Ջուլիետը ամուսնանում է հրեա Սեմի Ուայզբերգի հետ: Ջուլիետն ու Սեմին մարմնավորում են, ըստ գրախոսի, հեղինակին եւ կնոջըՙ Ժանետ Արաքս Մելնիքին, որի գեղանկարը դրոշմված է գրքի շապիկին: Բայց վեպը մի ընտանիքի կյանքը ներկայացնելուց անցնում է առավել լայն, սփյուռքյան կյանքի վերլուծությանը, որն էլ առավել արժեւորում է ստեղծագործությունը: Դանիել Մելնիքը միաժամանակ պատվում է ե՛ւ այն հայերին, ովքեր կորուստներ են տվել պատմական հայրենիքում եւ դարձել տարագիրներ, ե՛ւ բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր ցավը եւ փորձում ինչ-որ ձեւով ամոքել այն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՅՈՍՍԻ ՍԱՐԻԴԸ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱԴԱՐՁԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱԴԱՐՁԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական