Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ «ԱԶԵՐԹԱՋ»-ՈՒՄ

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ամեն օր գերմանական google որոնողական համակարգում Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին առնչվող նյութեր որոնելիս նկատել եմ, որ մեր մասին գրում են գերմանացիները, շվեյցարացիները, ավստրիացիները եւ ամեն օրՙ անխոնջՙ ադրբեջանցիները, ավելի ճշգրիտՙ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության տարբեր երկրներում աշխատող թղթակիցները: Հայ մարդուՙ նվազագույնը 3 լեզվի իմացությունը կամ օտար լեզու սովորելու առավելության գիտակցումը, քարոզչական չասեմ, պարզապես Հայաստանից դուրս ապրող մարդկանց, մեր մասին ամեն օր պատմելու անհրաժեշտություն չի դառնում: Պատերազմի շեմին գտնվող մեր երկրի, նրաՙ նաեւ արտերկրում ապրող քաղաքացիների տարբեր խնդիրների մասին երբեմն օրական այնքան առատ նյութ է լինում գերմանական, ավստրիական, շվեյցարական լրատվամիջոցներում, որ ընթերցելն արդեն ժամանակատար է: Անշուշտ, դրանք տարբերվում են իրենց պրոֆեսիոնալ մակարդակով, բայց մի բան ընդհանուր էՙ դրսից հայացք է, որ երբեմն ոչ թե այնքան չի համապատասխանում իրականությանը, որքան թելադրված է լինում աշխարհաքաղաքական նկատառումներից ծնված մեկնաբանություններով, որ մեր իրականությունը հեշտ ու հանգիստ վերածում է օբյեկտիվից հեռու սուբյեկտիվի:

«Հայկական կողմը կրկին խախտել է հրադադարը», «Ազերթաջի» այս եւ նմանաբնույթ վերնագրեր վերջերս համարյա ամեն օր առիթ ունեն գերմաներեն կարդալու բազմաթիվ ընթերցողներՙ դառնալով ադրբեջանական պետական լրատվական գործակալության տարածած տեղեկատվության սպառող: «Ազերթաջին» իհարկե չի կարելի ընկալել որպես գերմաներենի նկատմամբ հատուկ ուշադրություն ցուցադրող գործակալության, ամեն օր ադրբեջաներենին զուգահեռ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն լեզուներով տարածվող տեղեկատվությունը, մանավանդ ղարաբաղյան հակամարտության մասին, այնքան մեծ դատարկ տարածք է լցնում, որ ինչքան էլ մեր պատմական ճշմարտության մասին հիմնականում բանավոր բացատրենք, միեւնույն էՙ մենք ասում, մենք լսում ենք: Հայաստանի պետական տեսակետը մեր երկրում տարածելուն զուգահեռ ինչպե՞ս անենք, որ այն թեւեր առնի, մոտ ու հեռու հարեւան երկրներում սպառվի, երբ ռուսերեն, անգլերենից զատ «Արմենպրեսսը» այլ լեզուներով չի տարածում իր լրատվությունը:

Նույն պահանջն ունի Հայաստանից դուրս ապրող Սփյուռքը: Գոնե մեկ ժամ Հանրային հեռուստատեսության եթերը չի՞ կարող իր օրվա լրատվահոսքն ամփոփել մեզ համար նվազագույն անհրաժեշտ լեզուներովՙ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն: Գերմանիայում հաճախ է պատահել, երբ «Հայաստանից եմ» իմ պատասխանին հաջորդել է գերմանացիներիՙ մեր երկրի մասին իրենց առաջին ասոցիացումըՙ «Ռադիո էրիվան», «Բերգ Կարաբախ»… Ուրեմն նրանցից շատերը հավանական է, որ ԼՂ հակամարտության մասին տեղեկատվության բացը եթե ուզենան լրացնել, պիտի սպառեն հենց, կամՙ նաեւ «Ազերթաջի» մատուցմամբ, քանի որ մյուսՙ հայկական կողմի տեսակետը գերմաներեն չկա:

Մեր երկրում օրըստօրե աճող տնայնագործ լրագրության կողքին ժամանակը չէ՞ ստեղծել կիրթ, մասնագիտական բարձր որակ ունեցող, տարբեր լեզուներով տեղեկատվական հարահոս, որի ելակետը Հայաստանի Հանրապետությունն է: Իսկ գերմաներենը, որ առաջին հերթին իր պատմությանՙ «մռայլ անցյալի» ստվերում որքան էլ նահանջած, այդուհանդերձ միտք, քաղաքական կաղապար արտադրող լեզու է, արժե կարեւորել, մանավանդ 2016- ին, երբ Գերմանիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը: Միգուցե իսկական լրագրությունը կարեւորելը օգնի պատերազմը կանխել… կամ էլՙ հաղթել: Վերնագրիՙ «ուզում եմ աշխատել «Ազերթաջ»-ում» միտքն ինձ նրանցՙ Երեւանից թղթակցի բացակայությունը հուշեց: Միգուցե մեր շահերից բխող տեսակե՞տն էլ իրենք անփոփոխ ներկայացնենՙ աշխարհին համոզելով, որ ընտրում են ազատ կարծիքի շեփորը:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՆԱԾԱՌՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՇՐՋՎԻ

Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԵՇԻՑ ԿԱԽ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԵՇԻՑ ԿԱԽ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական