Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՆԱԾԱՌՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՇՐՋՎԻ

25/12/2015
- 25 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրու կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 20-ի երեկոյան հանդիսավոր վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Գագաթի աստղի հետ միասին մոտ 27 մետր բարձրություն ունեցող այս տարվա տոնածառը նախորդից երեք մետրով բարձր է եւ մանավանդՙ առավել ամուր է ու անվտանգ:

Նախորդ տարվա տոնածառը հունվարի 8-ին, չդիմանալով սաստիկ քամու ճնշմանը, կոտրվեց ու շրջվեց, ու թեեւ տուժածներ բարեբախտաբար չեղան, այնքան շատ բան տեսած գյումրեցիներից ոմանք դրա մեջ չարագուշակ նախանշան տեսան: Չորս օր անց տեղի ունեցավ քաղաքի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների ահավոր սպանդըՙ հաջորդած ու դեռ չավարտված քննչա-դատավարական նվաստացուցիչ, վրդովեցուցիչ անհասկանալիություններով… Քաղաքի վրա ծանր նստած այս մղձավանջի հանդիման ուզում ես ասելՙ թող տարին գնա, խաթեն էլ հետը:

Գյումրու այս տարվա տոնական գեղեցկուհու տեղադրումն իրականացրել է հատուկ արտոնագրված ընկերությունը, որը նաեւ պատասխանատվություն է ստանձնել գլխավոր տոնածառի անվտանգության համար: Այդ նպատակով վերջինս երեք կողմերից ամրացվել է գետնին տեղադրված, քամուց պաշտպանող ու հավասարակշռող բետոնե ծանրություններով, որոնք քողարկվել են երեք այլ, փոքր տոնածառերով:

Հավատանք քաղաքապետարանի պատասխանատուներին ու հուսանք, որ գալիք տարում ու դրանից հետո էլ հայրաքաղաքի տոնածառն այլեւս երբեք շուռ չի գա:

Ոչ ուղիղ, ոչ էլ փոխաբերական իմաստով:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ամանորի խորհրդանիշի լույսերը վառելու արարողությունից հետո բոլորին ուրախ տրամադրություն մաղթեց ու հրավիրեց դեկտեմբերի 31-ին կրկին հավաքվել կենտրոնական հրապարակումՙ Նոր տարին միասին դիմավորելու: Զրուցելով լրագրողների հետ, նա հույս հայտնեց, որ 2016 թվականը Գյումրու համար ուրախ տարի կլինի: «Քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվել է, բայց շատ խնդիրներ դեռ կան: Այնուամենայնիվ ամեն ինչ հաղթահարելի է»,- նշեց Գյումրու քաղաքապետը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ 2016-Ը

Հաջորդ գրառումը

ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ «ԱԶԵՐԹԱՋ»-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ «ԱԶԵՐԹԱՋ»-ՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական