Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՅՈՒՔՍԵԲՈՒՐԳ ՋԱՆ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դուք գիտե՞ք, թե որքան բնակչություն ունի Լյուքսեմբուրգը: Ըստ այս տարի այդ երկրում անցկացված մարդահամարի` 526 հազար 510 մարդ, ընդ որում 2010-ի մարդահամարով` Լյուքսեմբուրգն ուներ 497 հազար 538 քաղաքացի: Իսկ գիտե՞ք, թե որքան զինվոր կա Լյուքսեմբուրգի բանակում. ստույգ թիվը չի հրապարակվում (հավանաբար պետական գաղտնիք է), բայց նշվում է, որ լյուքսեմբուրգյան զորքը հասնում է մոտ… հարյուրի: Ընդ որում, Լյուքսեմբուրգը 1949-ին ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ինչպես ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Ֆրանսիան: Վերջինս, ի դեպ, բոլորովին վերջերս հանդես եկավ կոչով` համատեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ` այդ թվում աֆրիկյան Մալիում: Այս կոչից հետո Լյուքսեմբուրգի դուքս Հենրին հավանաբար իր մոտ է կանչել վարչապետ Խավիեր Բետելին եւ քննարկման արդյունքում որոշում են կայացրել` եւս մասնակից լինել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Ապա Լյուքսեմբուրգը Մալի է ուղարկել իր զինված ուժերի մի հատվածը: Չորեքշաբթի օրն էլ որոշում է կայացրել` կրկնապատկել իր ռազմական ներկայությունը Մալիում: Եթե առաջ աֆրիկյան այդ պետությունում Լյուքսեմբուրգն ուներ մեկ զինվոր, չորեքշաբթի օրվանից` երկուսն են:

Այս տեղեկությունն անմիջապես տարածում ստացավ համացանցում: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի` Մալիի ահաբեկիչները չորեքշաբթի օրվանից ահ ու սարսափի մեջ են, քանի որ Լյուքսեմբուրգը կրկնապատկել է իր ռազմական ներկայությունը: Կա առաջարկ, որ Մալիում ռազմական օպերացիան հաջող ավարտելուց հետո լյուսքսեմբուրգյան զորախումբը պետք է ուղարկել Սիրիա` ԻՊ-ի դեմ պայքարը մղոններով առաջ տանելու նպատակով: Չնայած ենթադրելի է, որ հենց լյուքսեմբուրգցի երկու զինվորները մտնեն Սիրիա, ԻՊ-ն կհայտարարի իր կապիտուլյացիայի մասին, քանի որ անիմաստ է պայքարել Լյուքսեմբուրգի դեմ: Այս ամենը գրում են համացանցում եւ բավականին լուրջ մարդիկ: Ու հասկանալի է դառնում, թե ինչու հնարավոր չի դառնում ահաբեկչությանը հաղթելը: Պատճառը, լավ պատճառներից մեկը` հեգնանքն է, ընդ որում մենք հեգնում ենք եւ ահաբեկիչներին եւ նրանց դեմ պայքարողներին, որոնց թիվն, ի դեպ, մի երկրով ավելացավ: Այո, այդ երկիրը Լյուքսեմբուրգն է` իր երկու զինվորով, բայց այդ երկու զինվորները լյուքսեմբուրգյան բանակի 5 տոկոսն են, այսինքն դա նույնն է, որ թուրքական բանակը 30 հազար զինվոր ուղարկի Մալի, կամ` ԻՊ-ի դեմ պայքարի համար, որն իմիջիայլոց չի արել, արել է Լյուքսեմբուրգը` իր բանակի 5 տոկոսը տրամադրելով միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Իսկ մենք հեգնում ենք, դե մեր կարծիքով Լյուքսեմբուրգը չունի այդքան ներուժ` ազդելու ահաբեկչության դեմ պայքարի վրա: Երկու զինվորն ի՞նչ պետք է անեն, բացի, իհարկե, իրենց երկրի արժանապատվությունը բարձր պահելուց, որը, գիտե՞ք, ամենակարեւորն է: Եւ եթե Լյուքսեմբուրգը այդքան ներուժ չունի որպեսզի ազդի ահաբեկչության դեմ պայքարում, ապա ինչո՞ւ էինք ուրախացել եւ ազգովին շնորհակալություն էինք հայտնում նրանց, որ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` բոլորովին վերջերս: Հա, Ցեղասպանությունը մեզ է վերաբերում, իսկ միջազգային ահաբեկչությունը եւ պայքարը դրա դեմՙ փաստորեն ո՞չ:

Ի դեպ, քանի՞ հոգանոց զորախումբ է ուղարկել Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով, ոչ թե հեռավոր Մալի, այլ` մերձավոր եւ հարազատ` Սիրիա, պաշտոնապես…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՆ ՊՐԱՈՒՆ ԵՒ ԻՐ «ԴԺՈԽՔ»Ը INFERNO

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՐՎԱԾ ՌԴ ԹԻԿՈՒՆՔԻՆ. ԱԼԻԵՎԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸ ԵՎ ԴԵՄՔԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՐՎԱԾ ՌԴ ԹԻԿՈՒՆՔԻՆ. ԱԼԻԵՎԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԻՐ ՈՒԺԸ ԵՎ ԴԵՄՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական