Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ» ԿԱՄ 3-ՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼԵԱՆ ՌԱԶՄԱԲԵ՞ՄԸ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

Ուստի կարեւոր համարեցինք այստեղ վերյիշել յատկապէս ժամանակին բաւական յայտնի ամերիկեան հետախուզութեան սպայիՙ Ռալֆ Փիթըրսի Մերձաւոր Արեւելքին նուիրուած «Արիւնոտ սահմաններ» յօդուածն ու դրան ուղեկցող քարտէզները…

Բայց նախ ասենք, որ Մեծ Մերձաւոր Արեւելք քաղաքական բառեզրը շրջանառութեան մէջ մտցուեց ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կառավարման օրօք, այսինքնՙ 21-րդ դարի առաջին տասնամեակում: Իսկ աւելի որոշակիՙ Բուշ կրտսերի վարչակազմն այս տերմինն առաջին անգամ քաղաքականութեան մէջ ներմուծեց 2004 թվականի «Մեծ ութնեակի» գագաթաժողովի նախապատրաստութեան ժամանակ, որպէս առաջարկների փաթեթի մի մասը, որով պէտք է արմատական փոփոխութիւններ կատարուէին Արեւմուտքի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ յարաբերութիւններում: Ի լրումն վերն ասուածի յիշեցնենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգութեան նախկին խորհրդական հանրայայտ Զբիգնեւ Բժեզինսկին իր հերթին Մերձաւոր Արեւելքը դիտարկում էր որպէս իւրայատուկ հսկողութեան լծակ այսպէս կոչուած Եւրասիական Բալկանների նկատմամբ: «Եւրասիական Բալկաններ» նա համարում էր նախկին ԽՍՀՄ-ի կովկասեան եւ կենտրոնաասիական հանրապետութիւնները, այդ թւումՙՀայաստանը…

Իսկ այժմ նշենք, որ 2006 թվականի յունիսին ԱՄՆ բանակի պահեստազօրի փոխգնդապետ Ռալֆ Փիթըրսը, որն աշխատում էր ԱՄՆ-ի Ազգային ռազմական ակադեմիայում, իր հեղինակած «Արիւնոտ սահմաններ» շատ խօսուն վերնագրով յօդուածում, որը հրապարակուեց ամերիկեան «Զինուած ուժերի հանդէս» («Armed Forces Journal») պարբերականում, քարտէզի տեսքով ցոյց տուեց Մեծ Մերձաւոր Արեւելքի ազգային պետութիւնների հեռանկարային կամ ապագայ սահմանները: Նկատենք, որ բանակում Փիթըրսի վերջին պաշտօնը եղել է ԱՄՆ-ի Պաշտպանութեան նախարարութեան շտաբի պետի հետախուզութեան գծով տեղակալի գրասենեակի սպայ: Փիթըրսը հանդիսանում է Պենտագոնի ամենայայտնի յօդուածագիրներից եւ վերլուծաբաններից մեկը, ով ԱՄՆ-ի ռազմական եւ արտաքին քաղաքական հանդէսներում հրապարակել է բազմաթիւ աշխատութիւններ, որոնք նուիրուած են ռազմավարութեանը:

Անշուշտ, Փիթըրսի վերոյիշեալ քարտեզը չի արտացոլում Պենտագոնի պաշտօնական տեսակէտը, սակայն այն օգտագործուել է բարձրագոյն ռազմական սպաների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի անցկացրած ուսումնական ծրագրերում: Այդ քարտէզը, ինչպէս նաեւ այլ նման քարտեզներ, լիովին կարող էին օգտագործուել թէ՛ ԱՄՆ Ռազմական ակադեմիայի, թէ՛ պլանաւորման ռազմական մասնագէտների կողմից: Ահա՛ այդ զոյգ քարտէզները, որոնցից առաջինում Մերձաւոր Արեւելքն է, իր այսօրուայ, իսկ երկրորդումՙ ապագայ, հնարաւոր կամ գուցէ ոմանց համար բաղձալի սահմաններով… Ըստ իս, այդ եւ նմանատիպ ապագայագիտական կամ ֆուտուրոլոգիական կանխատեսումները երբեմն իրականում բացայայտում են յատուկ պլաններ… Այսինքն «զոնդաժ» են անում…

Ինչպէս կարելի է եզրակացնել այդ քարտէզներից, Մերձաւորարեւելեան տարածաշրջանում ամերիկեան աշխարհառազմավարութեան նպատակը այն երկրների սահմանների փոփոխութիւնն է, որոնք առաջացել էին ապագաղութացման արդիւնքում: Փորձագետները նշում են, որ պաշտօնական ամերիկեան մօտեցման մեջ առկայ է նաեւ դէպի տարածաշրջանի երկրների ազգային հարստութիւնները, նախ եւ առաջՙ էներգակիրները, մուտքի դիւրացման տրամաբանութիւնը: Ընդ որում, այդ մուտքի դիւրացման նպատակով պէտք է ստեղծուեն անկենսունակ «գաճաճ պետութիւններ», որով կկատարուի Մերձավոր Արեւելքի իւրօրինակ «սոմալիզացիա»…

Ուշագրաւ է, որ ըստ Պենտագոնի պաշտօնական կայքիՙ ԱՄՆ-ի ԶՈՒ-ն մոլորակը բաժանել է իր հետեւեալ 6 տարածաշրջանային կամ աւելի ճիշտՙ աշխարհաշրջանային հրամանատարութիւնների միջեւՙ 1.Հիւսիսամերիկեան, 2.Հարաւամերիկեան, 3.Եւրոպական, 4.Աֆրիկեան, 5.Խաղաղօվկիանոսեան, 6.Կենտրոնական: Բոլոր հրամանատարութիւնների անուանումից հասկացւում է, որ նրանց իւրաքանչիւրը գտնւում է այդինչ աշխարհաշրջանում: Եւ միայն Մերձաւորարեւելեանն է, որ կոչւում է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, քանզի ԱՄՆ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական պլաններում այն իրօք կենտրոնական տեղ է զբաղեցնում…

Մերձաւոր Արեւելքի որոշ պետութիւնների ռազմական հզօրութեան մի քանի տուեալներ (աղյուսակ. կազմուած է ըստ http://www.globalfirepower.com համացանցային կայքում ներկայացուած տեղեկութիւնների):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՐԱՆՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Империя перешла в наступление» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԲՈՐԶՈՎԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՖԱՇԻԶՄԻ՞ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՐԶՈՎԱՆ ՀԱՅԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՖԱՇԻԶՄԻ՞ ՄԵՋ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների...

ԿարդալDetails

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է. Ռուբեն Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական