Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՖՈՐԲՍ»: Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՆՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԴԱՇՆԱԿՑԵԼՈՒՑ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ.Ծ.

«Իբր երկրի օդային տարածքը խախտելու համար ռուսական ռմբակոծիչ վայր գցելու Թուրքիայի անխոհեմ որոշումը հավանաբար Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ չի դառնա, բայց վստահաբար կարելի է ասել, որ դրանով Անկարան ցույց տվեց իր դիրքորոշումըՙ միաժամանակ կողմ լինել եւ պայքարել ընդդեմ Արեւմուտքի: Դրանով անցյալ դարձան ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության եւ Անկարայի նկատմամբ Ամերիկայի ստանձնած պաշտպանական երաշխավորությունների արդարացումները: Թուրքիայի անպատասխանատու քայլը ապացուցեց, որ նա Մ. Նահանգների դաշնակիցը չէ», գրում է վերոնշյալ վերնագրի ներքո «Ֆորբս» պարբերականի աշխատակից Դուգ Բանդոուն, որի հոդվածից հատվածներ թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ: Նկատառության արժանի է այն, որ «Ֆորբս» ամերիկյան ամսագիրը հայտնի է եղել միշտ իր լիբերալ-պահպանողական կողմնորոշմամբ, լինելով միլիարդատերերի եւ նրանցով հիացողների թերթը: Նման հոդվածների կարելի է հանդիպել ամերիկյան այս օրերի այլընտրանքային մամուլում եւ հատկապես կայքերում: Սակայն «Ֆորբսում» դրա հրապարակումը ցույց է տալիս ամերիկյան վերլուծաբաններից ոմանց ծայրաստիճան դժգոհությունը այդ երկրի միջինարեւելյան քաղաքականությունից:

Օբամայի վարչակազմի պատերազմը ԻՊ-ի դեմ մի նոր անվերջ հակամարտության է վերածվում, որն ավելի շատ ուրիշ երկրների շահերին է ծառայում, քան Ամերիկայի: Ամերիկայի քաղաքականությունը վերջին շրջանում չափազանց անկապ է եղել: Այն փորձել է անել ամեն ինչ. պաշտոնանկ անել նախագահ Բաշար Էլ-Ասադին, մեկուսացնել Իրանին, պարտության մատնել ջիհադիստներին, աջակցել «չափավոր» ուժերին, համոզել Ծոցի երկրներին պայքարելու ծայրահեղականների դեմ, եւ Թուրքիայինՙ պաշտպանելու ոչ թե իսլամական, այլ ամերիկյան շահերը:

Մինչ Ռուսաստանի սեպտեմբերյան ներգրավումը պատերազմին զայրացրեց Վաշինգտոնին, այդուհանդերձ, Մոսկվան հանդես եկավ հստակ ու ռեալիստական ծրագրովՙ սատարելու Սիրիայի նախագահին արմատական իսլամիստների դեմ նրա պայքարում: Սա շատ ավելի խոստումնալից մոտեցում էր, քան ամերիկյան վարչակազմի խճճված քաղաքականությունըՙ պարտության մատնելու ԻՊ-ին եւ էլ Նուսրայի նման Ալ-Ղաիդայի աջակիցներին: Ամերիկան ստիպված էր համագործակցել Մոսկվայի հետ:

Թուրքիայի եւ Ռուսաստանի կառավարությունների մեկնաբանությունները հակասական են, սակայն ոչ ոք չի հավատում, որ Պուտինի վարչակազմը կարող էր ամենադույզն չափով իսկ թշնամական վերաբերմունք ունենալ Թուրքիայի նկատմամբ: Ինքնաթիռի վայր գցելը պաշտպանական անհրաժեշտություն չէր: Նպատակը հավանաբար խանգարելն էր Մոսկվային, որ իսլամիստ ծայրահեղականների դեմ գործողություններ չծավալի: Սա, անշուշտ, Վաշինգտոնի շահերի դեմ էր, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց. «Զորակցում ենք Թուրքիային եւ պաշտպանում մեր դաշնակցի տարածքային ամբողջականությունը»:

Թուրքիան սպառնալիք է

Թուրքիան ահագնացող սպառնալիք է արեւմտյան շահերին եւ արժեքներին: Անկարան երբեք էլ Արեւմուտքի իսկական բարեկամը չի եղել: Ճիշտ է, նա օգտակար դաշնակից էր սառը պատերազմի օրերին, չնայած միշտ ավելի հակված էր պատերազմել Հունաստանի, քան Խորհրդային Միության դեմ: (Չմոռանանք, որ 1974-ին Անկարան զավթեց Կիպրոսի 37 տոկոսը): Այդ տարիներին Թուրքիան դեռ ամբողջապես ժողովրդավարական երկիր չէր: «Քեմալիստական» փիլիսոփայությանը դեմ արտահայտվողներին բանտարկում էին: Էրդողանի AKP կուսակցությունը իշխանության ղեկին հայտնվեց 2002-ին, դուրս մղելով անճարակ, կոռումպացված եւ վարկաբեկված կուսակցությունների կոալիցիային: Այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը «ազատարարի» դեր կատարեց: Բայց հենց զինվորականներին ետ դեպի իրենց զորանոցներն ուղարկեց եւ երրորդ անգամ վերընտրվեց, նա ազատականության խաբուսիկ դիմակից ձերբազատվեց եւ դեն շպրտեց մարդու իրավունքների ասպարեզում Թուրքիայի ձեռքբերումները: Նա իր հսկողության տակ վերցրեց ոստիկանությանը եւ դատական մարմիններին, անցկացրեց բազմաթիվ զանգվածային դավադրությունների դատավարություններ, հարձակվեց անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ գործարարների վրաՙ հաստատելու համար բռնակալական մի իշխանություն:

Նա նաեւ Թուրքիային տանում է առավել իսլամականացման ուղիով, վերջ դնելով քեմալիստական աշխարհիկությանը: Ավելին, նրա կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի «Իսլամական պետության» անդամներն ու նրանց պատկանած նյութական ունեցվածքը ազատ ելումուտք ունենան երկրում: Ապացույցներ կան նաեւ, որ նրանց ցույց է տրվում անմիջական օժանդակությունՙ հանդերձանքի մատակարարում, անձնագրերի բաշխում, բժշկական խնամք, մարզումներ եւ այլն: Չպայքարելով ինքնակոչ խալիֆայության դեմ, Անկարան Մ. Նահանգների միջոցով ցանկանում է պաշտոնազրկել Սիրիայի նախագահ Ասադին, որի բանակը ամենակարեւոր դերակատարությունն ունի խալիֆայության դեմ մղված պայքարում:

Ձեւացնելով, թե օժանդակելու է Վաշինգտոնին ԻՊ-ի դեմ նրա պատերազմում, Էրդողանը ավելի շատ հարվածներ է հասցնում Ամերիկայի հետ դաշնակցող քրդերին: Ռուսական ինքնաթիռը խփելը շատ ավելի մեծ սխալ ու անպատասխանատու արարք էր: Մ. Նահանգները պետք է խուսափի Թուրքիայի հետ դաշնակցելուց: Ռազմական դաշինքները պետք է կնքվեն հանգամանքներից ելնելով, իսկ պաշտպանական երաշխիքները պետք է ծառայեն Մ. Նահանգների շահերին: Սառը պատերազմի ավարտով վերջ է գտել նաեւ Թուրքիայի գոյության դեմ սպառնացող վտանգը: Անկարան եւ Մոսկվան վիճելի հարցեր չունեն, որոնք պատերազմի պատճառ կարող են դառնալ: Թուրքիայի հզոր ռազմական ուժը մեծապես գերազանցում է իր հարեւանների հնարավորությունները, հատկապես ԱՄՆ-ի կողմից Իրաքի նվաճումից եւ Սիրիայի պատերազմից հետո: Միաժամանակ փոշիացել են փոխադարձ շահերը, որ գոյություն ունեին Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ: Էրդողանի կառավարությունը Թուրքիային առաջնորդում է շատ ավելի անկախ եւ թշնամական ուղիով: Դա, իհարկե, Թուրքիայի իրավունքն է, բայց Արեւմուտքը չպետք է պարտավորված զգա երաշխավորելու նրա անվտանգությունը: Դաշնությունը (ՆԱՏՕ-ն) պատասխանատվություն չպետք է ստանձնի պաշտպանելու Թուրքիային (իր անխոհեմ արարքներում):

Մոսկվան ավելի վստահելի է

Մերձավոր Արեւելքում Ամերիկայի համար Մոսկվան ավելի լավ ու ավելի վստահելի գործընկեր է, քան Թուրքիան: Վլադիմիր Պուտինի օրոք Ռուսաստանը ավանդական հզոր պետության նման է գործում, փորձելով ապահովել անվտանգություն եւ ձեռք բերել հարգանք ու հեղինակություն առանց մտածելու երկրում արեւմտյան լիբերալ արժեքներ ներդնելու մասին: Նա երկրի ներսում բռնատիրություն է հաստատել, ճնշելով ամերիկյան եւ եվրոպական բոլոր տեսակի քաղաքացիական թե քաղաքական արժեքները:

Բայց Էրդողանը քիչ է տարբերում Պուտինից: Էրդողանը օգտվելով իր դիրքից եւ չարաշահելով այն, լրագրողների է բանտարկում, հակամարտությունների դրդապատճառ դառնում: Ուստի զարմանալի չպետք է թվա, որ Եվրոմիությանը անդամակցելու Անկարայի հնարավորությունները զրոյական մակարդակի են նվազել:

Իսկ արմատական իսլամիստների դեմ պայքարելու հարցում Պուտինն ու Էրդողանը ամբողջովին տարբերվում են:

Մի ժամանակ տարածաշրջանը կայուն եւ քաղաքական չափավոր մթնոլորտում պահելու մտադրություն ունեցող Թուրքիան այժմ օժանդակում է ISIS-ին, էլ-Նուսրային, հարվածում է քրդական եւ սիրիական կառավարական ուժերին, վայր է գցում ծայրահեղականներին ռմբակոծող ռուսական ինքնաթիռը:

Ի հակադրություն, ռուսական եւ ամերիկյան շահերը Մերձավոր Արեւելքում մեծապես համընկնում են միմյանց: Ճշգրիտ հայտնի չէ, թե ինչու է Մ. Նահանգները ցանկանում ազատվել Ասադից, որին, ի դեպ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բնութագրել էր որպես «բարենորոգիչ», բայց Իրաքն ու Լիբիան ցույց են տվել, որ «վատ տղերքից» ազատվելը դեռ բավական չէ: Անհրաժեշտ է նրանց փոխարինողներ գտնել: Սիրիայի պարագայում Վաշինգտոնը այդպիսի թեկնածու չունի: Ամերիկան պարզապես ենթադրում է, որ Ասադի հեռացումից հետո, Սիրիայի Ջորջ Վաշինգտոնը կախարդական փայտիկի միջոցով հանկարծակի կհայտնվի եւ կմիավորի ապստամբ խմբավորումներին: Պետք է նշել, որ ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում ձախողվել է աղետալիորեն:

Իսլամական պետության եւ այլ վտանգավոր արմատական խմբավորումների դեմ Ռուսաստանի հետ համագործակցելը չի նշանակում բարեկամանալ Պուտինի հետ կամ պաշտոնական դաշինք կնքել նրա հետ: Դա կարող է լինել սոսկ գործարք, որի ընթացքում երկու կառավարությունները միասին գործում են հանուն իրենց երկրների շահերի:

Ռուսական օդանավի ռմբակոծումը նոր, վտանգավոր փուլի է առաջնորդում մերձավորարեւելյան հակամարտությունը: Գլխավոր դասը, որ Վաշինգտոնը պետք է քաղի, հետեւյալն է. հրաժարվել մաշված, ժամանակավրեպ դաշնակիցներից եւ դադարեցնել քողարկել ու պաշտպանել «ահաբեկիչների մեղսակիցներին»: Ռուսաստանը կարող է դաշնակից չլինել, բայց նա առնվազն ավելի բարեկամական եւ նվազ վտանգավոր է, քան Թուրքիան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՍՏ ՎԱՆԳԱՅԻ, 2043 Թ. «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԿԿԱՌԱՎԱՐԻ ՀՌՈՄԻՑ

Հաջորդ գրառումը

ՔՆԵՔ, ՊԱՐՈՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ, ՔՆԵՔ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՆԵՔ, ՊԱՐՈՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ, ՔՆԵՔ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար, և դա վիրավորանք չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ լրատվամիջոցին թիրախավորելու և խմբագրին «անդաստիարակ» անվանելու մասին

21/10/2025

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը չի համարում, որ ֆեյսբուքյան իր գրառմամբ թիրախավորել է որոշ լրատվամիջոցների։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի՝ իր գրառումն ընդամենը...

ԿարդալDetails

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական