Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱԿ-Ն Է ՈՒ ՕԵԿ-Ը

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Փաստորեն ՕԵԿ-ը ընդդիմություն է: Որ այս կուսակցությունը իրավաբանորեն ընդդիմություն է, գիտեինք, բայց փաստեր չկային, հիմա կան: ՕԵԿ-ը եւ ՀԱԿ-ը միասին ընդդիմություն են: Կկայանա՞ արդյոք այս երկու ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը, մենք չգիտենք, քննարկման հարց է, համենայն դեպս եթե կայանա, կամ երբ կայանա, խնդրում եմ որեւէ մեկին չմեղադրել սրբապղծության մեջ, քանի որ սա քաղաքականություն է, ինչն այն բացառիկ բաներից է, որ կարողացել է մաքուր մնալ… սրբերից:

Բայց սկզբից սկսենք, իսկ սկիզբն այսպես եղավ: Դեկտեմբերի 6-ից հետո, երբ մեզ իր ճիրաններում պահող ավազակաբարո ռեժիմը, թերեւս խուճապից, հերթական անգամ կեղծեց հանրաքվեի արդյունքները եւ համաժողովրդական «Ոչ»-ը դարձավ համամարդկային «Այո», ՀԱԿ ընդդիմադիր կուսակցության գրասենյակում ուրախացան: Չէ, անկեղծորեն ուրախացան, այնպես, ինչպես ուրախանում է այն պարապ մարդը, որին աշխատանք են տալիս: Փաստորեն լիքը բան կար անելու, պետք էր հանդես գալ հայտարարությամբ, դե, որ հանարքվեն կեղծվել է, պետք է ԱԺ-ում ստորագրահավաք սկսել, հավաքել 27 պատգամավորի ստորագրություն (առնվազն), որպեսզի դիմվի ՍԴ` վիճարկելու հանրաքվեի արդյունքները: Իսկ սա արդեն ոչ միայն գործ է, այլեւ երկարատեւ գործ: Հայտարարությունն արագ ծնվեց, դրան զուգահեռ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոնը, բայց Զուրաբյան, հայտարարեց, թե ինքը փաստեր ունի, թե կոնկրետ ո՛ր տեղամասերում եւ կոնկրետ որքա՛ն տոկոսով են կեղծվել ձայները: Ոստիկանությունը եւ դատախազությունը Զուրաբյանի այս ասածների շուրջ գործեր չհարուցեցին, այլ կերպ ասած` սա չհամարեցին հաղորդագրություն հանցագործության մասին… Հիշում ենք, որ երբ ավելի վաղ Զուրաբյանն ասել էր, թե Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, դատախազությունը գործ հարուցեց, հետո փակեց` հայտարարելով, թե Զուրաբյանի ասածները անհեթեթություն են:

Մի խոսքով, սկսվեց ստորագրահավաք փուլը: ՀԱԿ-ից, նկատի ունեմ` խմբակցությունից, դրան չմասնակցեց Լյուդմիլա Սարգսյանը, քանի որ ինքը եւ իրենք «Այո» են ասել, եւ քանի որ ՀԱԿ խմբակցություն չկա, այսինքն կա, բայց յոթ հոգանոց չէ: Ապա ստորագրեց Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգություն» կուսակցության միակ ժառանգորդը հինգ հոգանոց այդ խմբակցությունում: Հաջորդ օրը այս կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենք չեն միանալու ՀԱԿ-ի ստորագրահաքին, իրենք` այսինքն «Ժառանգությունը»: Իսկ ավելի վաղ, Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե հանրաքվեին ժողովուրդը գնացել եւ «Ոչ» է քվեարկել` լսելով ՀԱԿ-ի կոչը, այսինքն` «Ժառանգության», «Նոր Հայաստան»-ի հերն անիծած, գիտե՞ք` ժողովրդինն էլ, որովհետեւ ժողովուրդ էլ կա, որ գնացել է եւ «Այո» է քվեարկել:

Ապա Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե բոլոր նրանք, ովքեր կմիանան իրենց նախաձեռնած ստորագրահավաքին, կապացուցեն, որ իսկական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն միանա… դե դուք հասկացաք: ՀԱԿ-ին հնարավոր չէ չհասկանալ, քանի որ ՀԱԿ-ին անհնար է մոռանալ: Ստորագրահավաքին միացավ ՕԵԿ-ը, դրա համար էլ ասում ենք` ՕԵԿ-ը փաստորեն ընդդիմություն է: Այսինքն, եթե բոլոր նրանք, ովքեր կմիանան ստորագրահավաքին կապացուցեն, որ իսկական ընդդիմություն են, ուրեմն ՕԵԿ-ը ապացուցեց, որ իսկական ընդդիմություն է: Իսկ, եթե ստորագրահավաքին միանալ-չմիանալը կապ չունի ընդդիմություն կոչվելու հետ, ՀԱԿ-ն էլ հնարավոր է ընդդիմություն չէ:

Ի դեպ, ի՞նչ կա այդ ընդդիմության մեջ, որ բոլորը ձգտում են ընդդիմություն լինել: Մի՞թե մեր հարկային տեսչությունը ըննդիմադիրներից ավելի քիչ է հարկեր գանձում, կամ ընդդիմադիր պատգամավորները ավելի քիչ են կոմունալներ վճարում: Իսկապես, նորմա՞լ է, որ երկրում բոլորը ձգտում են ընդդիմություն լինել, այն պարագայում, երբ քաղաքականության մեջ նորմալն այն է, երբ բոլորը իշխանության են ձգտում: Եթե ընդդիմադիր լինելը գրավում է, որովհետեւ միայն ընդդիմությանն է այս ժողովորդը հավատում, ապա փաստորեն այսուհետ ժողովուրդը պետք է հավատա (արդեն հավատում է) ՕԵԿ-ին: Մինչդեռ մեր ժողովուրդը արտագաղթում է, եւ գիտեք արտագաղթի մեջ մեր արտագաղթի մեջ իշխանությունը մեղավոր չէ. վերջինս մեղք ունի մեր քաղաքացիների անգործության մեջ, կամ ցածր վարձրատրության մեջ, կամ տուն պահել չկարողանալու եւ չհասցնելու մեջ, անարդարության մեջ, բայց ժողովուրդը գնում է ոչ թե որովհետեւ վատ է ապրում, այլ քանի որ հույս չունի, որ վաղը լավ է ապրելու, իսկ չունի, քանի որ ընդդիմությանը չի հավատում: Մանավանդ հիմա, երբ փաստորեն ՕԵԿ-ը եւս ընդդիմություն է:

Հա, 27 ստորագրություն չկա, չի հավաքվել, չի էլ հավաքվելու. ԱԺ-ում այդքան ընդդիմադիր պատգամավոր չկա, չնայած ավելի շատ ընդդիմադիր խմբակցություններ կան, քան` իշխանական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՈՐՁԵՔ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՌԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՌԸ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական