Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՐՁԵՔ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.ԱՖՅԱՆ

Դեկտեմբերի 13-ին, երբ ՀՅԴաշնակցությունը` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանի սրահներից մեկում տոնում էր իր հիմնադրման 125 ամյակը, մայրաքաղաքի` «Մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում տեղի ունեցավ մի փոքրիկ իրադարձություն: Էդմոն Մարուքյանն ու իր մի շարք ընկերները հայտարարեցին նոր կուսակցության ստեղծման մասին, որը կոչվում է «Լուսավոր Հայաստան»: Թե որքա՞ն կձգվի այս կուսակցության կենսագրությունը, դժվար է ասել, չնայած հավանաբար պատահական չէ, որ «Լուսավոր Հայաստան»-ը հիմնադրվեց հենց այն օրը, երբ մեկ ուրիշ կուսակցություն իր 125-ամյակն էր տոնում:

Կուսակցությունն իր հիմնադիր համագումարում ընտրել է 13 հոգուց կազմված խորհուրդ, 2 հոգուց կազմված վերահսկիչ մարմին, խորհրդի նախագահ (Էդմոն Մարության) եւ իրեն հռչակել մի կուսակցություն, որի նպատակն է Հայաստանը դարձնել ԵՄ անդամ պետություն, իսկ մինչ այդ` որդեգրել եվրոպական չափանիշներ ու գործելակերպ: Ընդ որում, ԼՀԿ անդամները` ի դեմս խորհրդի նախագահ Մարուքյանի, իրենց չեն համարում հակառուսական ուժ (տրամաբանում ենք, որովհետեւ դեպի Եվրոպա գնալն ամենեւին էլ հակառուսականություն չէ): Հիմնադիր համագումարի ողջ ֆինանսական միջոցները ԼՀԿ-ի պարագայում գոյացել էր երկու դրամահայթայթման երեկոների ժամանակ, որոնց շնորհիվ ԼՀԿ-ին նվիրաբերվել էր շուրջ 3 մլն դրամ, ընդ որում շուտով կուսակցությունը պատրաստվում է հրապարակել բոլոր նրանց անունները, ովքեր դրամ են նվիրաբերել կուսակցության ստեղծմանը, որպեսզի պարզ լինի, որ այդ անուններում օլիգարխներ չկան եւ… ԱՄՆ դեսպանը չկա: Բայց դա կարեւոր չէ: Իմ կարծիքով կուսակցություն բացելու մեջ կարեւոր է, իհարկե, թե փողը որտեղի՞ց, բայց ավելի կարեւոր է, թե ովքե՞ր են բացում եւ ինչո՞ւ են բացում: ԼՀԿ-ի պարագայում ոմանք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին «Դեմ եմ» ակցիայի անդամներն են, ոմանք էլ պարզապես ակտիվիստներ են, կամ պարզապես ակտիվ քաղաքացիներ: Այսինքն, բացի Էդմոն Մարուքյանից, մյուսները քաղաքականություն նոր-նոր են մտնում, գուցե դրա համար էլ վստահ են, որ իրենց հաջողվելու է լուսավոր Հայաստան կառուցել, եւ հենց այդ պատճառով էլ մենք հիմք չունենք նրանց չհավատալու: Թող փորձեն, եթե չստացվի, ոչինչ էլ չի փոխվի` գոնե մեզ համար, եթե ստացվի, շատ բան կփոխվի` նախ եւ առաջ մեզ համար: Վերջին հաշվով այս երիտասարդ տղաներն ու աղջիկները առայժմ աչքի չեն ընկել ընտրությունների օրերին ընտրական տեղամասերում «սպառծիվկեքով», նրանցից շատերը հավանաբար չեն էլ լսել Սդղի գյոլ կոչվող «զարզանդեցնող» վայրի մասին, Գերմանիայից նոր բերված մեքենայով չի բախվել հասթափոր ծառին` գիշերը ժամը 3:00-ին` լավ հարբած վիճակում, ոչ էլ հեռացել են «էս երկրից», որովհետեւ «էսի երկիր չի ու չի էլ դառնա»: Նրանք մնացել են եւ հիմա փորձում են` առանց ծայրահեղության, ավելին` դատապարտելով այն, առանց պիտակավորումների, ավելին` խուսափելով դրանից, առանց աղոթքի` սեփական ուժերով: Ի դեպ, աղոթքի մասին. գյուղերից մեկում քահանան հոտի հետ հանդիպմանը հարցնում է` «Իսկ դուք գիտե՞ք, թե ի՞նչ է պետք անել` նախքան Աստծուց մեղքերի թողություն խնդրելը»: Հավաքվածներից մեկը` մի կին, կամացուկ ասում է. «Պետք է մեղք գործել»:

Իսկ 125 տարում հնարավոր չէ մեղք չգործել, մի քանի օրում` հնարավոր է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

64 ԱՐԴԱՐ ԵՎ 386 ՄԱՐԴ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱԿ-Ն Է ՈՒ ՕԵԿ-Ը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱԿ-Ն Է ՈՒ ՕԵԿ-Ը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական