Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

64 ԱՐԴԱՐ ԵՎ 386 ՄԱՐԴ

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նիկոլայ Լեւիչեւը «Արդար Ռուսաստան» կուսակցությունը ներկայացնող ՌԴ Պետդումայի փոխնախագահն է: Նա նաեւ Դումայում իրենց կուսակցության ներկայացրած եւ այս օրերին շրջանառվող ՌԴ տարածքում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համահեղինակներից է, մի խոսքով ոչ միայն կուսակցությամբ է արդար ռուսաստանցի: Հենց օրինագծի շուրջ էլ Լեւիչեւը օրերս հարցազրույց է տվել ադրբեջանական կայքերից մեկին: Մասնավորաբար հարցին, թե չի՞ ոտնահարում արդյոք այս նախաձեռնությունը ՌԴ-ում ապրող թյուրքական ծագում ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ ադրբեջանցիների իրավունքները, ՌԴ Պետդումայի փոխնախագահը պատասխանել է. «Նախ ես չեմ կարծում, որ օրինակ Թաթարստանը, կամ Բաշկիրիան չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ ՌԴ Պետդուման նման որոշում վաղուց է կայացրել: Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ ադրբեջանցիներին, ապա նրանք պարտավոր են ապրել մեր պետության օրենքներով, իսկ այն ադրբեջանցիները, որոնք ոչ թե քաղաքացի են, այլ ուղղակի բնակվում են Ռուսաստանում, պարտավոր են հարգել մեր օրենքները, իսկ մենք օրենքով ճանաչում ենք հայերի Ցեղասպանությունը»: Լրագրողի, ավելի ճիշտ` ադրբեջանցու հաջորդ հարցին, թե արդյոք Ռուսաստանն այս օրինագիծը չի՞ մտցրել շրջանառության մեջ որպեսզի պարզապես պատժի Թուրքիային, Լեւիչեւը պատասխանել է. «Ես հիշեցնեմ, որ Ցեղասպանության եղելության մասին խոսել ու խոսում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվումՙ Հռոմի պապը: Հենց հիմա էլ ֆրանսիական խորհրդարանում է շրջանառվում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, ի՞նչ է, նրանք է՞լ են ցանկանում պատժել Թուրքիային…»:

Ուրեմն ի՞նչ է մնում անել Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներին. տարբերակները երեքն են: Նրանք պարզապես լքում են Ռուսաստանը, ինչը սակայն անել չեն կարող, քանի որ այդ երկրում իրենք լուծում են ապրուստի խնդիր: Նրանք օրինագծի ընդունումից հետո հրապարակայնորեն հերքում են Ցեղասպանությունը, ապա դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ մեծ սիրով կքննեն այդ գործերը` ոչ թե Հայոց ցեղասպանության մասին, այլ` ընդդեմ Ռուսաստանի: Նրանք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, հաշվի առնելով, որ այն գործած թուրքերի իրավահաջորդներից շատերն այսօր դա անում են եւ վաղուց են սկսել այդպես անել:

Բայց այս պատմության մեջ մեկ այլ, ավելի կարեւոր հարց կա. ի՞նչ պետք է անեն ռուսները, նկատի ունեմ` Դուման, ընդունե՞լ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թե՞ կանաչ լոբի ուտել Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի արքայադուստր Լեյլա Ալիեւայի անթիվ-անհամար գրասենյակներից մեկում: Առաջինն արդար է, երկրորդը` հասկանալի-մարդկային: Ի դեպ, Դումայում «արդար ռուսաստանցիները» 64 հոգի են, իսկ մյուսները, իսկ մյուսները ընդհանուր առմամբ` 386-ն են, մարդիկ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՎԵՐԱՑԱՆ` ՓՈԽԱՐԵՆԸ Ի՞ՆՉ

Հաջորդ գրառումը

ՓՈՐՁԵՔ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՓՈՐՁԵՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական