Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒՔ ԴԱՎԱՃԱ՞Ն ԵՔ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Երբ ես երրորդ կուրսի ուսանող էի, մեր հեռուսառեժիսուրայի դասախոս Կոտոյանը բոլորիս տվեց մի հանձնարարություն. պետք էր հարցազրույց վերցնել պատմական որեւէ դեմքից, ընդ որում` նշելով, թե մենք որտե՞ղ հանդիպեցինք տվյալ կերպարին: Ես, օրինակ, հարցազրույց էի վերցրել Հուդայից, որին հանդիպել էի Երեւանի փողոցներից մեկում` մուրացկանի հագուստով… Բայց դա կարեւոր չէ: Ընկերներիցս մեկի հերոսը Վասակ Սյունին էր, ում կուրսեցիս հանդիպել էր Ազգային ժողովում, քանի որ Սյունին պատգամավոր էր դարձել: Հիշում եմ, ընկերոջս հարցին, թե Դուք Ձեզ դավաճան համարո՞ւմ եք, Սյունին տվել էր հետեւյալ պատասխանը. «Ինձ դավաճան են համարում պատմիչները, ինչը նշանակում է, որ ես դավաճան կլինեմ սերունդների համար»: Ի դեպ, Հուդան իմ նույն հարցին տվել էր հետեւյալ պատասխանը` «Ես մարդ եմ»:

Ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է գրեն պատմիչները մեր ժամանակների մասին կամ թե որքանո՞վ է փրկվելու ճշմարտությունը մեր ժամանակների մասին, անգամ չգիտեմ, թե կա՞ն արդյոք հիմա պատմիչներ, բայց գիտեմ, որ եթե անգամ նրանք այսօր չկան, ապա կան լրատվամիջոցներ, եւ մեր ժամանակների ճշմարտության պահպանումը հենց նրանց` այդ թվում իմ եւ կուրսեցի` այժմ գործընկերջս գործն է:

Բայց, այստեղ մի խնդիր կա. բանն այն է, որ Վասակ Սյունու հետ զրուցած ընկերս այժմ աշխատում է ընդդիմադիր լրատվամիջոցում, ավելինՙ նա գնացել է հանրաքվեին եւ «Ոչ» է քվեարկել փոփոխություններին, ընդ որում այդ մասին հայտարարել էր սոցցանցում` նախքան քվեարկության օրը: Ես, անկեղծ ասած, հանրաքվեին չեմ մասնակցել, որովհետեւ այժմ բնակվում եմ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, բայց գրանցված եմ Աբովյան քաղաքում, հետեւաբար հանրաքվեին մասնակցելու համար պետք է Մալաթիայից գնայի Աբովյան քաղաք, ինչը անել, այն էլ կիրակի-ընտանեկան օրով, ինձ հետաքրքրական չթվաց: Հիմաՙ կամա-ակամա, մեր օրերի մասին ճշմարտության հետ կապված, ես փորձելու եմ արդարացնել իմ` հանրաքվեին չմասնակցելը, իսկ կուրսեցի գործընկերս ամեն ինչ անելու է, որպեսզի ապացուցի, որ իրականում «Ոչ»-ը հաղթել է: Տարիներ անց, ոչ թե մի քանի, այլ մի քանի տասնյակ, գուցե հարյուր, Ազգային գրադարանի էլեկտրոնային տարբերակում մեր օրերի մամուլ փնտրող ուսանողը փաստորեն կպարզի, որ 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին իրականում հաղթել է «Ոչ»-ը, բայց այ «հանցավոր իշխանությունները»… Ապա կպարզի նաեւ, որ ճիշտը այդ հանրաքվեին չգնալն էր: Գուցե նա կարդա նաեւ մեկ այլ` «մեր օրերի ճշմարտություն», որի հեղինակը պարտադիր չէ, որ մեր կուրսից լինի, ով հստակ, փաստարկված կգրի, որ իրականում էլ է «Այո»-ն հաղթել, իսկ այն, ինչ ասում են «Ոչ»-ականները, ոչ թե ճիշտն է, այլ` սովորության համաձայն է:

Թե ո՞ր ճշմարտությանը կհավատա այդ ուսանողը, դժվար է ասել, եթե չասեմ` անհնարին է ասել: Բայց այսօր, հենց հիմա, կարելի է եւ պետք է պատասխանել մեկ հարցի` իսկ չե՞նք դավաճանում մենք այդ ուսանողին` մեր օրերի մասին ճշմարտությունը նրան փոխանցելով…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ ՈՒ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԵՎՐՈՊԱԿԱՆ RESET. ՆՈՐԻՑ ՉԵՆՔ ՍԿՍՈՒՄ, ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԿՐԿԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԵՎՐՈՊԱԿԱՆ RESET. ՆՈՐԻՑ ՉԵՆՔ ՍԿՍՈՒՄ, ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԿՐԿԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական