Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ, ԻՍԼԱՄՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այս շաբաթ ԱՄՆ նախագահի ամենածանրակշիռ թեկնածուներից համարվող Դոնալդ Թրամփն ասել է, որ անհրաժեշտ է «համընդգրկուն եւ ամբողջական արգելք Միացյալ Նահանգներ մուտք գործող իսլամների վրա` մինչեւ մեր ներկայացուցիչները կհասկանան, թե ինչ է կատարվում»: Իհարկե, սա խտրականություն, ատելություն ու թշնամանք սերմանող հայտարարություն է: Իհարկե այս հայտարարությունը ստվեր է գցում Միացյալ Նահանգների «բրենդի» վրա ու հավանաբար ստեղծում աշխարհի որեւէ մասում ահաբեկչական նոր ակտեր իրականացնելու հիմնավորումներ: Վստահաբար այս հայտարարությունը առնչություն չունի ԱՄՆ իշխանությունների պաշտոնական տեսակետի ու ԱՄՆ իրավական համակարգի հիմունքներերի հետ: Հավանաբար սակայն, այս միտքը տեղավորվում է «Նրանք ընդդեմ Մեզ» հռետորաբանության մեջ, ու արտահայտում «մեյնսթրիմ»-ի` որոշակի էական զանգվածի զգացողությունը, գաղափարախոսությունն ու մոտիվները: Նույնիսկ եթե Թրամփը չդառնա ԱՄՆ նախագահ, այս հայտարարությունը անշուշտ խորը սպի կթողնի ամերիկյան եւ միջազգային հարթակում ընթացող կրոնական եւ ազգային խմբերի դերակատարման, դեբատի ու զարգացումների վրա: Համակարգային առումով Թրամփը ներկայացնում է ամերիկյան մի կարեւոր ֆրակցիայի ու Թրամփն արեց իր գործը:

Այժմ, ի՞նչ կարեւորություն ունի այս պահին աշխարհում «մեդիա հեդլայն» (լրատվամիջոցների վերնագիր) հանդիսացող այս հայտարարությունը լեռներում ծվարած մեր Հայաստանի ու հայ ժողովրդի համար: «Ո՛չ մի»` կմատածեն շատերը: Ոմանք էլ, աշխարհաքաղաքականության մեջ տեղի ունեցող զարգացումներից, Թուրքիո նկատմամբ նախագահ Պուտինի հրապակայնացվող ցասումից, կամ միգուցե թուրքերի հանդեպ իրենց ունեցած ատելությունից ելնելով կարող են մտածել, թե Թրամփի հայտարարությունը արդիական ու տեղին էր (ծանոթ է երեւի «Բա ոնց, դրանց տեղն ա» մտածելակերպը): Իրականում այս հայտարարությունը որքան էլ մեզանից ծովեր անդին եւ մեզ չվերաբերող թվա, իրականում լուրջ նշանակություն ունի հայ ազգի աշխարհընկալման, պատմության գնահատման ու կրոնական դիրքորոշման համար:

Որպես թուրքերի կողմից ցեղասպանության ենթարկված ազգ, մեր մեջ կա թուրքի եւ իսլամի նույնականացման խնդիր: Իհարկե թուրքերի ճնշող մեծամասնությունն իսլամ է ու ներկայիս թուրքական իշխանությունների գաղափարական հենքերից մեկը իսլամիզմն է: Պետք չէ մոռանալ սակայն, որ աշխարհում կա ավելի քան մեկ եւ կես միլիարդ իսլամ, որից մոտ վաթսուն միլիոնն է թուրք: Թուրքի ու իսլամի այս բացարձակ նույնականացումն է, որ հայ ազգի աշխարհընկալման մեջ շեղում է մտցնում ու Թրամփի հայտարարության ներքո թերեւս մեր մեջ խորացնում «Նրանք ընդդեմ Մեզ» հռետորաբանությունը: Սա վտանգներ է ստեղծում: Անհրաժեշտ է գնահատել, թե մենք որպես ազգ ի՞նչ եւ որքա՞ն ենք կորցնում նշված նույնականացումից

Մեծ եղեռնի ընթացքում հարյուր հազարավոր հայեր փրկվեցին հենց իսլամ արաբների կողմից: Հայկական սփյուռքը ձեւավորվեց, ծաղկեց ու հզորացավ հատկապես Միջին Արեւելքում, որտեղ մեծամասամբ իսլամներ են: Այսօր մենք հպարտանում ենք սփյուռքով ու սփյուռքահայերով հիմնականում այն պատճառով, որ հարյուրամյակ առաջ ու դրա ընթացքում իսլամները հայազգի մտավորականներին, արհեստագործներին ու ձեռնարկատերերին հնարավորություն ու աջակցություն են տվել ապրել, ստեղծագործել ու հարստանալՙ իրենց առանց այն էլ սուղ ու նեղ պայմաններում: Իսլամական երկրներում են հատկապես գործել ու հզորացել հայկական դպրոցը, եկեղեցին, կազմակերպություններն ու ավանդական կուսակցությունները: Իսլամին դավանող ազգերիՙ հայերի նկատմամբ ցուցաբերած հոգատարության նկատմամբ երախտագիտությունը պետք է արտահայտվի ոչ միայն կոթողներ կանգնեցնելով, այլեւ հատկապես մեր գիտակցության մեջ արմատավորվելով ու մեր վարքագծով:

«Գուգլ» որոնողական համակարգում եթե մի կարճ փնտրտուք կատարեք կտեսնեք, թե որքան խեղճուկ են հայերեն լեզվով մահմեդականության մասին նյութերը: Մայր աթոռի պաշտոնական կայքը իր հերթին տալիս է միայն պաշտոնական լրահոս (սա առանձին թեմա է): Ինտերնետային որոնման խղճուկ արդյունքները ապացուցում են Հայաստանում կրոնի, ու հատկապես իսլամի վերաբերյալ գիտելիքների լայն բացը: Իսկ ինչո՞ւ է կարեւոր իսլամի իմացությունը Հայաստանում: Որովհետեւ առանց հասկանալու իսլամն ու մյուս կրոնները մենք զրկված կլինենք իրապես գիտակցելու եւ ընդունելու մեր քրիստոնյա լինելու, ինչպես նաեւ բազմաթիվ հայերի իսլամը դավանելու հանգամանքը (համշենահայեր): Նաեւՙ որովհետեւ դա է թելադրում աշխարհաքաղաքակրթությունն ու մեր աշխարհագրական դիրքը: Մենք շրջապատված են իսլամական պետություններով: Նույնիսկ քրիստոնյա Վրաստանիՙ Հայաստանի սահմանակից բնակավայրերն են մեծամասամբ բնակեցված իսլամներով: Այն միության մեջ, որին Հայաստանը միացավ (ԵՏՄ), մահմեդական ժողովուրդները էական թիվ են կազմում: Մեր արտաքին առեւտրի մի զգալի ծավալ իրականացվում է հենց իսլամական երկրների կամ մահմեդականներով բնակեցված տարածաշրջանների հետ: Ահա թե ինչու մենք պետք է իմանանք իսլամի մասին:

Այն ֆրակցիան, որին ներկայացնում է Թրամփը, միգուցե իրավունք ունի չիմանալ իսլամի մասին, բայց մենք չենք կարող: «ԴԱԻՇԸ» կամ «Իսլամական պետություն» հորջորջվող խմբավորումը սարի հետեւում չէ:

10.12.2015

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Վ ԶԲԱՂՎԻ ՐԱՖՖԻՆ

Հաջորդ գրառումը

ԲԱՐՔԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ…

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐՔԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա. Արա Զոհրաբյան

22/10/2025

ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Մեր իրականության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա:...

ԿարդալDetails

Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև. Սուրեն Սուրենյանց

22/10/2025

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական